ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ. Պատմվածքներ. Մանրաքանդակներ. Անցողիկ մտքեր. ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ

Чтение книги онлайн.

Читать онлайн книгу ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ. Պատմվածքներ. Մանրաքանդակներ. Անցողիկ մտքեր - ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ страница 24

ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ. Պատմվածքներ. Մանրաքանդակներ. Անցողիկ մտքեր - ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ

Скачать книгу

ի վար ձգված անտառից, զնգուն ձայնակցում են արտույտները£

      – Այա, ուզո՞ւմ ես ուտելու մի բան բերեմ£

      Ասես հանկարծակիի եկած՝ աչքերը թարթում, իմ վրայով նայում է ինչ-որ տեղ£

      – Վու¯յ, քո անցվորանց գերեզմանին լույս գա, բա ես բա՞ն եմ ուտում® Ուտեմ որ ի՞նչ. պառավի կերածը կորած է, այան քեզ մատաղ£– Քմծիծաղում է, բարակ շուրթերին երևում ու անմիջապես էլ հանգչում է թույլ ժպիտը£– Իմ մասին ինչի՞ ես մտածում, մատաղ, իմն արդեն անցել է, էսօր վերջին օրն է, էգուց չեմ լինելու®Այան գլխովդ շոռ տա, Սամվելիկիս գտիր, – նրա ձայնը դողդողաց, լացախառն ասաց.– Գտիր, անպայման գտիր, այան մատաղ£

      – Գտնելու եմ, այա, – հառաչանքս խեղդած՝ հուսադրեցի ես, -անպայման գտնելու եմ£

      – Գտնելու ես, բայց ես չեմ լինելու, անունին ու ձենին մատաղ նրա®

      – Դու դեռ աղջիկներիս՝ Գոհարի ու Լիլիթի հարսանիքին պար պիտի գաս, էդ ինչե՞ր ես խոսում£

      Նույն քմծիծաղն ու հուսակորույս ժպիտը՝ շուրթերի ծայրերին£

      – Բարով կռիվ չլինի, խաղաղություն լինի, Սամվելիկը տուն գա, դու էլ բարով երեխեքին տեղաց անես, հացը բոլ լինի, սով չտեսնաք, – ինչպես օրհնանք մրմնջում է նա£– Աստված ձեզ հազար ճողնը շինի ու երեսներդ լվացած տեղը վարդ ու մանիշակ բսնի£– Նա խոսքն անսպասելիորեն փոխում է.– Այան մատաղ, ինչի՞ ես էստեղ նստել, գնա, հանդերը ման եկ, մարդ երեխա ժամանակ ման եկած տեղերը շատ կկարոտի£

      Ես ելնում, դուրս եմ գալիս բակ£ Գյուղն արդեն արթնացել է, այստեղ-այնտեղ մարդիկ ձայնում են իրար, երդիկներից ծուխ է բարձրանում, երկար գալարվում է տանիքների վրա՝ մեկ կպչելով տանիքներին, մեկ քամու հետ մագլցելով վեր: Ինչ-որ տեղ, հավանաբար, կալերում, միանգամից հռնդաց տրակտորն ու լռեց£ Նայում եմ շրջակա լեռներին ու անտառներին, երեկ, երբ գյուղ հասանք, դրանք ծածկված էին թանձր քաշաթխպով, իսկ հիմա, ասես շաղով լվացած, ցոլցլում են արեգակի շողերից£ Ներքևում, ձորում, խլաձայն աղմկում է գետը, որ գալիս է հեռվից, Վարդանաբերանց սարերից, և, գյուղը կիսելով երկու մասի, թթայգիներով գնում, կորչում է Խաչենագետի հովտում£

      Այդ այգիներում էին տեղի ունենում համբարձման տոները, ճերմակազգեստ փոքրիկ աղջիկները՝ երեսները ծածկած ճերմակ շղարշով, ձեռքները զգույշ իջեցնելով կճուճների մեջ, վիճակ էին հանում, իսկ մեծերը սրտի թրթիռով սպասում էին, թե ինչպիսին դուրս կգա իրենց բախտը£

      …Կարմիր պարտիզան Նիկոլայը, ծառերի տակ, տղաների մեջ կանգնած, շարունակ նայում էր Շահումին՝ իր կրակուն աչքերով հետևելով նրա յուրաքանչյուր շարժումին, իսկ երեկոյան հարազատների հետ եկավ նրանց տուն՝ խոսք առնելու£ Դա անչափ բախտավոր օր էր Շահումի համար, հնար լիներ՝ թև կառներ, կթռչեր երջանկությունից£ Բայց ինչո՞ւ և ո՞ւր թռչեր, երբ այստեղ է նրա երջանկությունը, ահա նստած է նա պատշգամբում, ցածրաձայն զրուցում է, և ինքն՝ ասես հիպնոսացած, ոչ մի կերպ չի կարողանում ըմբռնել նրա ասածների իմաստը, չի համարձակվում գոնե մի անգամ նայել նրան£ Միայն մի բան հասկացավ Շահումը, և դա վերաբերում էր հարսանիքին. Նիկոլայը վաղը գնում է, ամսի վերջին կգա, հարսանիք կանեն, և իրենք կճանապարհվեն Բաքու£ Աստված, ե՞րբ կգա ամսի վերջը, միթե՞ չեն հասկանում, որ իր սիրտը չի դիմանա այդ անջատմանը£ Շահումը նույնիսկ զարմանում էր՝ այդ ինչպե՞ս էր պատահել, որ ինքը մինչ այդ կարողացել էր ապրել առանց նրա գոյության,

Скачать книгу