ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ. Պատմվածքներ. Մանրաքանդակներ. Անցողիկ մտքեր. ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ

Чтение книги онлайн.

Читать онлайн книгу ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ. Պատմվածքներ. Մանրաքանդակներ. Անցողիկ մտքեր - ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ страница 22

ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ. Պատմվածքներ. Մանրաքանդակներ. Անցողիկ մտքեր - ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ

Скачать книгу

ահա նորից գարուն է մեր գյուղում£ Դեղձենիները ծաղկել են ամենուր, և նրանց ծաղիկները կարմիր են ու մանուշակագույն£

      Ես քայլում եմ ծանոթ կածաններով ու քայլերն իմ ինձ ակամա տանում են դեպի այնտեղ, ուր տարին չորս բոլոր ծաղիկներ են, ու արտույտներն անուշ գեղգեղում են այս ու այնտեղ£

      Իմ սրտին մոտ ու հարազատ կածաններ£ Ես քայլում եմ առաջ£ Ահա Բախչուտի ձորը£ Ահա և գյուղի այծապահ Ռոման՝ նստած բլրի վրա£ Նա նայում է գյուղի կողմը£ Իսկ գյուղում գարուն է, և ձվածան հավերը կչկչում են զիլ£

      Բախչուտի ձորից մի աղջիկ է ելնում՝ կուժն ուսին£ Նա գնում է գյուղ տանող կածանով, և պղնձե թաց կուժը փայլկտում է արևի տակ£ Ամեն ինչ նույնն է, ամեն ինչ ցավալիորեն անփոփոխ£ Ահա և գյուղի հանգստարանը£ Գարնան արևի շողերում քամին տարուբերում է բարձր խոտը£ Իմ աչքերը սահում են ծանոթ քարերի վրայով, հայացքս ընկնում է մեծ ու սպիտակ քարի վրա փորագրված ոսկեգույն տառերին՝ Արգինա, դու ծաղիկ էիր սիրում®Դու էլ ծաղիկ էիր անթառամ®

      Ես մոտենում, ձեռքս դնում եմ սառը քարին. գյուղական սովորություն է, որ նշանակում է՝ բարև, սիրելիս, ես քեզ չեմ մոռացել®

      Հեռվում, կակաչներից հուրհրատին տալով, թեթևաշարժ ալիքվում են արտերը, թախծալուր կանչում են մարգարտալորերը՝ կախ-կըղա, շախ-կըղա, շախ-կըղա, կախ-կըղա®

      Ես երկար կանգնում եմ լռին և ինձ այնպես է թվում, թե հեռավոր մի ձայն հազիվ լսելի շշնջում է. «Ես այս գյուղից ոչ մի տեղ չեմ գնալու: Ընդմիշտ մնալու եմ ձեզ մոտ®»:

      Խեղդելով հառաչանքը, ես շրջվում, նայում եմ գյուղի կողմը£ Ներքևում՝ ձորում, փայլում, իր հին ձայնով երգում է Բարակ ջուր գետը, երևում է գյուղ մտնող մեծ ճանապարհի վրա խոնարհված մենավոր դեղձենին, որի ճյուղը կոտրվել, կորցրել է իր գարունը£

      Այդ ճյուղը չտեսավ այս ծաղիկները, որ կան հիմա և կլինեն ամեն տարի, երբ գարունը կգա, և դեղձենիները կծաղկեն նորից՝ կարմիր ու մանուշակագույն…

      Ւ Ր Ւ Կ Ն Ա Յ Ւ Ն Ա Ղ ՋԱ Մ ՈԻ ՂՋ

      ®Հետո սկսեց հալվել, ցրտել տաք գիշերը, այգու վրայով անցավ վաղորդյան հովը, ծառերը լսելի աղմկեցին£ Հետո բեկբեկուն կանչեց առաջին աքաղաղը, նրան միանգամից ձայնակցեցին մեկ այստեղ, մեկ այնտեղ՝ գյուղի մյուս ծայրին£ Հետո երկար, շատ երկար ժամանակ լռություն էր£ Սարերի վրա հետզհետե պարզվում էր երկինքը, հետո ինչ-որ տեղ, լուսամուտից այն կողմ, իրար ընդհատելով երգեցին գեղգեղիկները՝ ճընկ-ճընկ, ճընկ-ճընկ, ճընկ-ճընկ, այնուհետև՝ ֆյութհ-ֆյութհ-ֆյութհ®

      Այնտեղ, հնդկական Սուրաթ քաղաքում, այստեղից հազարավոր կիլոմետր հեռու, չնայած դեկտեմբեր ամսի վերջերին, ինչպես ուշ գարունքին՝ մեզ մոտ, կանաչ հագած պուրակում երգում էին թռչունները՝ ճընկ-ճընկ, ճընկ-ճընկ, ճընկ-ճընկ, այնուհետև՝ ինչպես հիմա այստեղ, նույն քաղցրահունչ դայլայլը՝ ֆյութհ, ֆյութհ, ֆյութհ®

      …Կամացուկ, որպեսզի չարթնացնեմ Լուսինեին, ելնում եմ դուրս£ Հեռվում, մշուշապատ ձորերից ու վերձիգ սարերից անդին, երկնքի կապույտի մեջ ճերմակին տվող Կաչաղակաբերդի վրա, մերկ՝ ինչպես հրաշամանուկ, խնդումներես կանգնել է արևը, և նրա տեսքից ամբողջ երկինքը շառագունել, հուրհրում է£

      Օդը նոսր է, եղյամի պես սառը£ Բայց ես ցուրտ չեմ զգում. երբեք ու ոչ մի տեղ մարդ, երևի, իրեն այնպես լավ չի կարող զգալ, ինչպես հայրենական իր փոքրիկ տան շեմին£ Որովհետև այնտեղ են անցել մանկության

Скачать книгу