ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ. Պատմվածքներ. Մանրաքանդակներ. Անցողիկ մտքեր. ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ

Чтение книги онлайн.

Читать онлайн книгу ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ. Պատմվածքներ. Մանրաքանդակներ. Անցողիկ մտքեր - ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ страница 21

ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ. Պատմվածքներ. Մանրաքանդակներ. Անցողիկ մտքեր - ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ

Скачать книгу

համարյա պոկում է իր զգեստը, այն նույնը, երկնակապույտը, արագորեն հագնում է այն և ասում է շնչաբեկ ձայնով.

      – Աբիկ, այնտեղ, գյուղամիջում® այրվում է հիվանդանոցը®

      Նա տնից սրընթաց դուրս է վազում, իր ետևից շրխկոցով ծածկելով դուռը£ Ես նույնպես, հասցնելով մի կերպ հագնել շալվարս, անմիջապես վազում եմ փողոց, սլանում դեպի հիվանդանոց, չէ որ մայրիկս նույնպես այնտեղ է: Բոլոր թաղամասերից՝ հեռու և մոտիկ, տագնապահույզ գոչյուններով, ձեռքերին վառվող ջահեր՝ դեպի գյուղամեջ են վազում մարդիկ£ Իսկ հիվանդանոցը ճարճատում է բոցերի մեջ, կրակի լեզվակները լուսամուտների փեղկերը լիզելով սողոսկում են ներս£

      – Երեխաները, երեխաներն այնտեղ են, երկրորդ հարկում, – լսում եմ ես ինչ-որ մեկի աղեկտուր ձայնը£

      Հիվանդանոցի գլխավոր մուտքով ու առաջին հարկի լուսամուտներից հապշտապ դուրս են բերում հիվանդներին՝ անթացուպերով, իրար հենված£ Աղմուկ, իրարանցում է, լաց ու հառաչանք, այդ ձայներից ու կրակի կատաղի ճայթյուններից երկիր ու երկինք ցնցվում են£ Իսկ ո՞ւր են Արգինան, մայրիկը®

      – Երեխաները£ Նրանց հարկավոր է դուրս բերել շենքից, – բարձրաճիչ բղավում է ինչ-որ մի կին, և այդ անհամար ձայների ու աղմուկի մեջ ես հազիվ եմ ճանաչում իմ մայրիկի ձայնը£ Մայրիկս ինչ-որ մարդկանց հետ պատգարակի վրա դուրս է բերում մի մարդու. երևի նրան, որին արջը հոշոտել է£ Նա արագ սրսկումներ է անում մարդուն£

      Եվ հանկարծ ծխի ու կրակի մեջ ես նշմարում եմ Արգինային£ Դա տևում է մի կարճ ակնթարթ միայն, հաջորդ վայրկյանին նա չքանում է իմ տեսադաշտից£

      – Աբիկ, – ետևից կանչում է ինչ-որ մեկը£

      Այդ իրարանցման մեջ ես, այնուամենայնիվ, ճանաչում եմ Արգինայի ձայնը£ Շրջվում և առաջին հարկի դռնախորշում տեսնում եմ Արգինային՝ գրկին ինչ-որ երեխա£ Ձեռքերով պաշտպանվելով կրակից ու ծխից շնչահեղձվելով, ես վազում եմ Արգինայի կողմը, նրա ձեռքից վերցնում եմ երեխան և վազում ետ£ Մի պառավ կին իմ ձեռքից վերցնում է երեխան, և ես կրկին վազում եմ դեպի դռնախորշը£ Սակայն այստեղ ոչ ոք չկա£ Ես ուզում եմ մտնել ներս, բայց այնտեղից մի այնպիսի տաքություն է հորդում, որ ակամա ետ եմ ցատկում£ Մարդիկ արդեն տեղ են հասել, և իմ շուրջը ջրով լի դույլերով ու կուժերով դեսուդեն են նետվում նրանք՝ մեր թաղեցիները, ուրիշ թաղամասերից էլ կան, ցաքուցրիվ վազվզում են այս ու այն կողմ, գոռում, աղաղակում են՝ առանց իրար լսելու£

      – Ջուր բերեք, շուտ£

      – Հող լցրեք£

      – Բահերով, բահերով հող նետեք£

      – Ջուր, դեպի այս կողմը, դեպի դռները£

      – Շուտով կգա հրշեջ մեքենան, հող շպրտեք£

      – Շրջկենատրոնից մինչև այստեղ քառասուն կիլոմետր ճանապարհ է, մինչև կգա, և այն էլ մեր ճանապարհներով, ամեն ինչ մոխիր կդառնա£

      Կրակն ավելի է բորբոքվել, դռնախորշին մոտենալ արդեն հնարավոր չէ£

      Ես անթարթափ նայում եմ այդ ուղղությամբ, բայց Արգինան չկա£ Ո՞ւր մնաց նա£ Հրդեհի կատաղի ճարճատյունը, մարդկանց բղավոցներն ու ոտքերի դոփյունը, ջրի մեծ չաները թափքերում բեռնատար մեքենաների տագնապալից ազդանշանները` այս ամենը վերածվել է ահավոր մի խառնաշփոթության, որից, թվում է, հողն ինքը տնքում, երերում է ոտքերի տակ£ Ո՞ւր է Արգինան£ Ինչո՞ւ նա այլևս չի երևում£ Սարսափը պատում է ինձ£ Ես սկսում եմ լաց լինել£

      Ծվվոց, ծկլթոց է ամենուր£ Եվ

Скачать книгу