ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ. Պատմվածքներ. Մանրաքանդակներ. Անցողիկ մտքեր. ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Чтение книги онлайн.
Читать онлайн книгу ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ. Պատմվածքներ. Մանրաքանդակներ. Անցողիկ մտքեր - ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ страница 20
Ես կիսաբարձրանում եմ տեղից, ուշադիր նայում Արգինային£
– Մեր կողմերում հարսանիքները միայն աշնանն են լինում, – ասում է Արմենը£– Այդպիսին է սովորույթը£
– Ինչպիսի հետամնացություն, – ասում է Արգինան, բայց ես նրա ձայնից զգում եմ, որ նա կատակում է£– Մեր ժամանակներում, երբ անհաշտ պայքար է մղվում իրենց դարն ապրած սովորույթների դեմ, դժբախտաբար, դեռևս գտնվում են մարդիկ, ովքեր պաշտպանում են հին սովորույթները£ Մի՞թե, իրոք, չի կարելի գոնե մի անգամ խախտել այդ սովորույթը£
Այդ խոսքերից հետո նրանք ուրախ ծիծաղում են£ Հետո Արգինան ասում է.
– Դե, ես գնամ, Արմեն, ուշ է արդեն£
– Ի¯նչ շուտ է անցնում ժամանակը£ Ե՞րբ կհանդիպենք£
– Չգիտեմ£
– Այս չորս ամիսներին ուզում եմ ամեն օր հանդիպել քեզ£
– Իսկ հետո՞, -ասում է Արգինան£
– Իսկ հետո հանդիպել և այլևս չբաժանվել երբեք£
Ես կամաց, առանց որևէ ձայնի, ետ-ետ եմ սողում և, քիչ այն կողմ, մթության մեջ ոտքի կանգնելով, վազում եմ տուն£ Ես վազում եմ արագ՝ երբեմն ետ-ետ նայելով, ասես ինչ-որ մեկը հետևում է ինձ£
Տանը առաջվա պես ոչ ոք չկա£ Մեր Չալկան մի քանի անգամ ընկնում է ոտքերիս տակ, ցատկոտում է այս ու այն կողմ, բայց ես նրան ուշադրություն չեմ դարձնում, բարձրանում եմ տուն և, առանց լույսը մարելու, հապշտապ մտնում եմ անկողին£
Ես երկար սպասում եմ Արգինային, բայց նա չկա£
Ծանր, սևավուն ամպերը ծածկում են լուսնյակի երեսը, դրսում ամեն ինչ ընկղմվում է խավարի մեջ, և այդ անթափանց խավարի մեջ հստակ հնչում է մեր Բարակ ջուր գետի միալար վշշոցը£ Շունչս պահած ու ականջս ձայնի՝ սրտատրոփ սպասում եմ£ Բակում ծանոթ ճռնչյունով բացվում է դարպասի դուռը£ Արգինան է£ Նա անաղմուկ, թեթևաքայլ մտնում է տուն£ Ես ձևացնում եմ, թե քնած եմ, բայց գաղտուկ հետևում եմ նրան£
Արգինան մոտենում է հայելուն, և ես հայելու մեջ տեսնում եմ նրա քիչ գունատ, բայց չքնաղ դեմքը, նուրբ ռունգերով հմայիչ քիթը, խոշոր, արտահայտիչ աչքերն ու լիքը շուրթերը® Նա, իր սովորության համաձայն, գլխի վարժ շարժումով նետում է ճակատին ընկած մազերը և հանկարծ ձեռքերով ծածկում է դեմքը£ Մի՞թե լաց է լինում® Սիրտս ալեկոծվում է նրա հանդեպ ունեցած անհուն սիրուց ու խղճահարությունից£ Սակայն վախենում եմ ափսոսանքի մի բառ անգամ արտասանել. նա կարող է նեղանալ՝ նկատելով, որ հետևում եմ իրեն£ Դրա համար էլ սկսում եմ թեթևակի խռմփացնել£
Արգինան դանդաղ շրջվում է իմ կողմը£ Ես լսում եմ նրա հուշիկ քայլերը… Նա մոտենում է ինձ, զգուշությամբ նստում է իմ մահճակալի ծայրին, և ես զգում եմ, թե ինչպես է խոնարհվում ինձ վրա, արդեն զգում եմ նրա անուշիկ բուրմունքը£ Արգինայի տաք շուրթերը հպվում են իմ այտին£ Ես արագորեն բացում եմ աչքերս, մի ձեռքով թեթևակի գրկում եմ Արգինային, ուզում եմ համբուրել նրան, սակայն չեմ համարձակվում£
– Դու չէիր քնեել, չէ՞, Աբիկ, – հարցնում է նա, առանց ետ քաշվելու£
– Ոչ, – պատասխանում եմ ես դողդոջուն ձայնով£– Չէի քնել£ Դու այդ որտե՞ղ էիր այսքան ժամանակ, – հարցնում եմ ես՝ աչքերս դարձնելով մի կողմ£
Նա իմ հարցին չի պատասխանում£
– Աբիկ, – ասում է նա, – կարո՞ղ ես հաշվել՝ ինչքա՞ն է մնացել մինչև աշուն£
– Ի՞նչ