ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ. ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ

Чтение книги онлайн.

Читать онлайн книгу ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ - ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ страница 23

ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ - ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ

Скачать книгу

գունատվելով, դեմքը դարձրեց դեպի պատը։– Ի՞նչ հանցակազմ… Ներեցեք, բայց դա անկարելի է, որովհետև ես ապարատը շտապ ուղարկել եմ տեխնիկական փորձաքննության և մինչև չստանամ պատասխանը… Ոչ, պատասխանը երկու-երեք օրից հետո միայն պատրաստ կլինի…

      Մյուս կողմում հեռախոսը ցած դրեցին, և Ռաֆայելը մի պահ կանգնել էր շվարած՝ ասես չիմանալով իր անելիքը։

      –Այդ ո՞վ էր,– հարցրեց Ստեփանը։

      –Մինիստրությունից է, առաջին տեղակալն է,– ցած դնելով լսափողը ասաց Ռաֆայելը, փորձելով ժպտալ։

      –Իսկ ի՞նչ էր ուզում։

      –Որպեսզի ես գործն անհապաղ հանձնեմ դատախազություն։

      –Նա ինչէ, հին հաշի՞վ ունի քեզ հետ,– հարցրեց Լեոնիդը նայելով Ստեփանին։

      –Երևի,– անտարբեր ասաց Ստեփանը։

      –Թշնամիներ ձեռք բերելու հարցում Ստեփանը մի հատ է,– ասաց Ռաֆայելը։ Նա ուզում էր դարձյալ ինչ-որ բան ասել, բայց ակամա լռեց՝ դռան մոտ նկատելով Եվային։

      –Արի, Եվա, արի, նստիր,– առաջարկեց Լեոնիդը ելնելով տեղից։

      Սակայն Եվան, ասես չլսեց նրան, նա նստեց սեղանից հեռու, բազկաթոռում, և, դառնալով Ստեփանին, հոգնած կերպով ասաց.

      –Ինչպե՞ս եղավ այդ ամենը։

      –Չափազանց բարձր ճնշում տվեցինք,– սկսեց Ստեփանը։– Կափույրի գլանաձողը չդիմացավ։ Իսկ նա այդ ժամանակ ինչ-որ բանի համար թեքվել էր կափույրի վրա և… գլանաձողը կպավ գլխին։

      –Իսկ դո՞ւ որտեղ էիր։ Դու նրա մո՞տ չէիր։

      –Պարզ է, մենք միասին էինք։ Բայց ես այդ պահին հետևում էի ճնշաչափի սլաքին, իսկ երբ շրջվեցի, արդեն ուշ էր։

      –Ինչո՞ւ էր ուշ,– ջղագրգիռ հարցրեց Եվան։

      Ստեփանը ուշադիր նայեց նրան, ասաց.

      –Իսկ ինչու՞ ես այդպես նայում ինձ։

      –Ստեփան… Ստեփան, ախր… Գուցե դո՞ւ ես արել դա։

      –Եվա, ինչե՞ր ես ասում, մտածիր գոնե,– տագնապալից ասաց Ամալյան, օգնություն աղերսող հայացքով նայելով նստածներին։

      –Եվա, դա արդեն պետք չէ,– թեյը մի կողմ հրելով ասաց Լեոնիդը։– Այդպես չի կարելի։

      –Գուցե դո՞ւ ես սպանել նրան,– բարձրացնելով ձայնը, հուսահատորեն ասաց Եվան։– Այո, այո… Հիշո՞ւմ ես իմ խոսքերը՝ քեզ մոտ, լաբորատորիայում՝ նրան սպանելու մասին։

      –Ոչ,– ընդոստ ելնելով տեղից ասաց Ստեփանը նայելով Եվային։– Չեմ հիշում։

      –Գնանք, Եվա, դու իզուր էլ վեր կացար,– համառորեն ասաց Ամալյան, թևանցուկ անելով Եվային։– Գնանք, ես թեյը կբերեմ այնտեղ։

      –Պետք չէ,– ընդդիմացավ Եվան։– Ես ինձ շատ լավ եմ զգում։

      –Ոչ, ոչ, գնանք։– Ամալյան թևանցուկ արած, Եվային տարավ ննջասենյակ։

      – Ելենա, դու էլ գնա,-առաջարկեց Ռաֆայելը։-Թե չէ մենակ լավ չէ նրա համար։

      Ելենան մի տեսակ դժկամորեն բարձրացավ տեղից։

      –Ստեփան, դու նրա խոսքերին ուշադրություն մի դարձրու,– ինչպես հարազատի՝ շրջվելով շշնջաց Ելենան՝ սևեռուն նայելով Ստեփանին։– Նա հիմա ինքն էլ չգիտի, թե ինչ է ասում։

      –Ոչինչ, պատահում է,– արձագանքեց Ստեփանն ընկճված, և, իր վրա բռնելով Ռաֆայելի հայացքն ու միաժամանակ սպասելով մինչև Ելենան անցնի մյուս սենյակը, ասաց՝ առանց նրան նայելու.

Скачать книгу