Երկեր եւ վիպակներ. Ատրպետ
Чтение книги онлайн.
Читать онлайн книгу Երկեր եւ վիպակներ - Ատրպետ страница 10
– Լրագիր այսօրվա – «Հայրենիք», «Մասիս», «Մանզումե», «Թերջիմանի-էֆքյար», «Մեճմուա», «Փունջ», «Արևելյան մամուլ», «Լա թուրքի», «Սթամբուլ», «Ֆար դը Բոսֆոր», «Վաքըթ», «Հագիգաթ»…
– Պետք չէ, Պողոս աղբար, պետք չէ:
– Թուլումբաջիների համար հետաքրքիր լուր կա «Ֆար դը Բոսֆորի» մեջ:
– Ուղի՞ղ, տեսնենք: Ցրվիչը տվեց ու հեռացավ: Կաղ-Մքոն սկսեց աչքից անցացնել «Արևելք» – ը: Հանկարծ առավ և մռնչելով հետևյալ տողերը կարդաց.
«Ամսիս 29-ին Գատը-գյուղի հույն և հայ թուլումբաջիների իրենց Իսկյուտարի արհեստակիցների պատվին տված ճաշկերույթին «Տիեզերք» լրագրի մեծհարգո խմբագիրը այն խնդրելով մի ճառ խոսեց, որը ժամից ավելի տևեց: Ճառախոսն իրեն նյութ ընտրած էր՝ մի կապով միացնեք Կ. Պոլսի բոլոր թուլումբաջիների խմբերը, որպեսզի հարկին, մեծամեծ աղետների ժամանակ, կարողանան զորեղ ուժով դիմադրել: Մեծ ոգևորությամբ և ծափահարություններով ընդունվեց ճառը և միաձայն վճռեցին. հաջորդ ամսի մեկին հավաքվել դարձյալ Գատը-գյուղ՝ ծրագիր կազմելու նպատակով»:
– Դարձյալ մի նոր խա՜ղ, դարձյալ աչքակապություն:
Օ՛հ, օ՛հ, օ՛հ, կաշառակուլ խմբագիրներ, կույր առաջնորդներ, փառաբանեցեք, հռչակեցեք, կուրացրե՜ք ամբոխը, – ասաց մռնչելով Կաղ-Մքոն, նստեց ու բացեց «Ֆար դը Բոսֆոր» – ը: Աչքը այս ու այն կողմ թարթելուց հետո միևնույն լուրը կարդաց, ավելի ընդարձակ: Քիչ հետո գրիչը վեր առավ և մի հրավիրագիր գրեց ժողովի համար, որի տակը մի տասն անուն նշանակելուց հետո սկսեց մտածել: Նա տատանվում էր և չէր իմանում էլ ո՜ւմ կանչել: Գրիչը դնում էր թղթի վրա և վերցնում: Վերջապես նա մի վաթսուն, յոթանասուն անուն գրեց և վարժատան ծառային տալով պատվիրեց, որ մինչև իրիկուն ամենքին տանի, ստորագրել տա, կամ հայտնե, որպեսզի անպատճառ գիշերը ժողովի գան:
Իրիկվան ժամը ութին ամենից առաջ ժողով եկավ Լալ-Մարգարը: Կաղ-Մքոն սպասում էր անհամբեր, ականջ էր դնում, բայց ո՜չ եկող կար, ո՜չ էլ դուռը բախող: Վերջապես ժամը իննի մոտերը եկան Մարտիրոսն ու Մանուկը: Կաղ–Մքոն կատաղել էր, չէր իմանում ինչ խոսքերով հայհոյի դավաճան ընկերներին: Եկավ ծառան էլ, տվեց հրավիրագիրը Կաղ-Մքոյին, որը մի քանի ածականներով ճամփեց նրան ու ներս մտնելով՝ սկսեց աչքի անցկացնել հրավիրվածների անունների դիմաց գրվածները, «չեմ կարող գար», «տանը հիվանդ ունիմ», «ինձ մի սպասեք», «ես հուսահատված եմ ձեր բռնակալությունից», «լսեցի», «ուրիշ տեղ խոսք եմ տված վաղօրոք» և այլն, և այլն…
Կաղ-Մքոն կատաղությունից փետում էր գլխի մազերը և կրծում պեխերի ծայրը:
– Կարծում եմ ժամանակն է, արդեն ժամը տասնի մոտ է, – ասաց Լալ-Մարգարը, – կարող ենք ժողովը բաց անել:
– Չորս հոգով ի՞նչ ժողով եք բաց անելու, – ասաց Մանուկը, – հետաձգենք երեք օր և աշխատենք, որ անդամներից գոնե մի քսան-երեսուն հոգի գան: Ինչի՞ է նման չորս հոգու ժողովը,