Երկեր եւ վիպակներ. Ատրպետ

Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Երկեր եւ վիպակներ - Ատրպետ страница 12

Երկեր եւ վիպակներ - Ատրպետ

Скачать книгу

խնդրում եմ, ինչպե՞ս եք սեղան բազմում:

      – Նախ հարցնում եմ զավակներիս միջոցով իրենց մորից, թե արդյոք կերակուրը պատրա՞ստ է: Երբ դրական պատասխան եմ ստանում, առաջարկում եմ սենյակը մաքրել սփռոցը փռել գորգի վրա, սեղանը զարդարել աղով, հացով, կանաչով և խորտիկներով, ալլահի տվածից ոչ մի զրկողության չեմ դատապարտում անձս և ընտանիքս: Ապա լվացվում եմ. բոլորս մաքրված նստում ենք սեղանի, «Բիսմիլլահ» (աստծու անունով) ասում ու կտրում ենք հացը և սկսում ճաշը կամ ընթրիքը: Աշխատում ենք ոչ շորերս, ոչ էլ սեղանի փռոցները և կամ հացի մանրուքը չլափոտել:

      – Վե՞րջը, – հարցրեց հյուրը:

      – Վերջը ավելացածով կշտացնում ենք մեր բոլոր ծառայողներին և աղախիններին, որոնց երբեք չենք զրկում որևէ բաժնից, ինչ որ աչքերը տեսել է սեղանի վրա:

      – Վե՞րջը:

      – Նորից լվացվում ենք, ալլահին փառք տալիս, ծխում ենք կալիոններս և հետևում մեր գործերին:

      – Տեսա՞ր, որ «մարդավարի հաց ուտել» անգամ չգիտես, ես որ ասացի, մի՞թե կարծում էիր, թե ես ուզեցի քեզ անտեղի վրդովել:

      – Ուրեմն, Ազիզ սահաբ, խնդրում եմ ինձ ասեք, թե ինչ պակասություն ունինք, որ կարողանանք ուղղվել: Մեզ ավանդվածները կատարելապես գործադրում ենք, էլ ինչ ոք չգիտենք, խնդրեմ սովորեցնեք:

      – Սեղան նստելուց առաջ պետք է ընկղմվել մտավոր աշխարհը և խղճին հարց տալ, թե արդյոք որևէ մերձավորի կամ հեռավորի խո չե՞ք զրկել: Պետք է անկեղծությամբ խորհել, թե ձեզնից զրկանքի մատնվածը քաղցի, ծարավի, մերկության և ցրտի խո չէր դատապարտված, սրտով, հոգով խո գանգատ չի բարձրացնում դեպի արարիչը ձեր դեմ կրած զրկանքների, տանջանքների մեջ: Այն հացին, պանրին, մսին, մրգին ձեռ տալուց առաջ պետք է ներքին աշխարհի խղճին հարց տալ, թե արդյոք դրանց տերերի վարձը ամբողջությամբ վճարել ես, այդ վճարածդ դրամը քո հալալ ճակատիդ աշխատանքով ես ձեռք բերել, թե այդ դրամի մեջ ուրիշի քրտինքի մաս կա: Ահա թե աղոթքից, լվացումից և ձևականությունից առաջ ինչ պարտականություն ունիս խղճիդ հետ վճռելու, որ ապա կարողանաս սեղանին մոտենալ: Իսկապես իսլամի ամենագլխավոր պարտքն է, որ նախ զրկանքների մատնվածներին, ով ուզում է թող լինի, իսլամ թե ոչ-իսլամ, վերադարձնե կատարելապես իրեն չպատկանածը, որ ապա կարողանա արդարադատի վայել բարեխղճությամբ սեղան նստել: Իսկ քանի որ այս չես կատարել մինչև օրս, ես քո սեղանին չեմ կարող մասնակցել:

      Ասաց ու հեռացավ արդարադատ հյուրը, խռովելով հյուրընկալի սիրտն ու հոգին:

      ԾՈՄԱԲԱՑԻՆ

      Ծոմապահության (Ռամազան) ամսի 15-ին Հաջի Ալի Հարիրֆրուշը (բեհեզավաճառ) խոսք էր առել Քեր-Բելայից եկած դենպետից յուր տունը այցելելու և միասին ծոմաբացին ընթրելու: Վաճառականը անչափ ուրախացել էր, որ շիաների երկրպագության արժանացած մյուջթեհիդը խոստացել էր նրա տանը ընթրիքի բազմելով բախտավորեցնել:

      Ահա այս պատճառով հաջին լավ պատրաստություն էր տեսել և իր աչքի ընկնող դրացիներին, մրցակիցներին և բարեկամներին հրավիրել էր նույն իրիկուն ներկա գտնվելու իր տանը և սրբակրոն հոր օրհնություններին ու բարոյական վսեմ հորդորներին մասնակցելու:

      Արևը մայր մտնելուց մի ժամ առաջ բոլոր հրավիրյալները ներկայացել էին հարգևորի տունը և անհամբեր սպասում էին դենպետի գալուն, որի տանից ճանապարհ ընկնելու լուրը արդեն հասցրել

Скачать книгу