վիճակի մեջ տան մասին լիակատար տեղեկություն ստանալու համար։ԺՊետք է ըսել, որ Պողիկը եկած էր Աղավնիի հետ որոշ հասկացողության, որպեսզի Ամերիկա հասնելեն ետքը ամեն բան պիտի պատմեր տեղն ու տեղը իր ամուսնին և պիտի ջանար, որ օր առաջ Մեսրոպ զինքը տաներ իր մոտ։Աղավնին խոստում տված էր Պողիկի, որ պիտի համբերեր առաջվան նման, խնայելով իր կեսուրին, որովհետև օրեօր խեղճ պառավ կինը կը մաշեր և քթեն հողի հոտ կուգար, մինչև ինք հասներ Ամերիկա, Մեսրոպի հետ ձեռք֊ձեռքի տար, դրամ վաստկեր և ուղարկեր ճամբոu ծախսի համար։Պոxիկ նաև խոստացավ Հովհաննեսին դրամ վաստկելու և ղրկելու, որպեսզի ինք ալ ազատեր իր հոր ձեռքեն։Պողիկի ճամբա ելլելեն ետքր Հաճի Մարկոս աղա տուն կանչեց իր բոլոր դևերը և սկսավ անոնց ահարկու ուժովը հալածեք հարսը։ – Ալ ջահիլ տագրդ այստեղ չէ, որ քու կողմդ բռնե, գիտի՜ սյուրթյո՛ւկ, ո՞վ գիտե ինչեր, ինչ շնություններ կընեիր [ էջ ]անոր հետ քու ամուսինիդ բացակայության, որ քու կողմդ կբռներ։Հովհաննես մեկ քանի անգամ առանձին սենյակ կանչեց իր հայրը և ըսավ, որ պետք էր թողուր իր այս վարմունքը հարսին հանդեպ, բայց դրական օգուտ մը չի կրցավ ձեռք ձգել։ Հաճի Մարկոս քանի գնաց հրեշացավ, ավելի և ավելի գազանային բնազդներ որդեգրեց։ Աղավնին սկիզբները լռեց, համբերեց, ինչ որ խոստացեր էր իր տագրին, բայց հետզհետե ավելի անտանելի դարձավ, որովհետև Հաճի Մարկոս աղա կարծեց, թե Պողիկի հեռացումը Աղավնիի թևերը կոտրեց և լեզուն վար քաշել տվավ։Աղավնին չդիմանալով իր կեսարոջ գազանություններուն՝ իրիկուն մը հավաքեց իր հագուստները, գոհարեղենները և հեռացավ տանեն, անիծելով իր այնտեղ մտած օրը, և գնաց ուղղակի իր մոր մոտ։Հաջորդ աոավոտուն իսկ Աղավնին իր մեկ մատանին ծախել տվավ, որպեսզի կարենա իր ծախսը հոգալ և մուրացկան մոր վրա բեռ չըլլալ։Ամբողջ ութն օր ոչ ոք չի գիտցավ Աղավնիի տունեն հեռանալը, որովհետև կը կարծվեր, որ մայրր տուն տարած էր իր աղջիկը։Հաճի Մարկոս աղա մեկ երկու օր նստավ մտածեց, ինքնիրեն ֆսրտաց, հայհոյեց և որոշեց կանչել Հովհաննեսը և համոզել երթալու և Աղավնին տուն բերելու։ – Տղա՛ս, շանը համար հոգ չեմ ըներ, բայց ուրիշներ ի՞նչ պիտի ըսեն, Մեսրոպս լսե ի՞նչ պիտի ըսե, պիտի կարծե, որ ես թերևս հետը լավ չեմ վարվիր, գնա՛ և տուն բեր։Հովհաննես ապշեցավ այս խոսքին վրա։«Արդյոք իսկապե՞ս հայրս կը մտածե, որ հարսին հետ լավ կը վարվի», – մտածեց ինքնիրեն, բայց եզրակացնելով, որ հայրը պարզապես կեղծավորություն կընե և եթե մինչև անգամ երթա և հարսը տուն բերե, դարձյալ պիտի սկսի հին պատմությունը, հայտարարեց. – Ես ոչ կերթամ և ոչ ալ կը բերեմ, ավելի լավ է այստեղ մնալ մինչև որ ամուսինը ի վիճակի ըլլա քովը տանելու։ – Դո՞ւն ալ իմ նամուսիս հետ կը խաղաս, – պոռաց հայրը։ [ էջ] – Շատ մի պոռար, բոլորը հեռացան, ես ալ կը հեռանամ, հետո երկու ծերերդ դռան ետև բոլորովին մինակ կը մնաք, – գոչեց Հովհաննես։Հաճի Մարկոս քիչ մը մտածելե և իր սիգարեթր լիաթոք քաշելե հետո սկսավ հանկարծակի մանուկի մը պես արտասվել, բայց հոր արցունքները երբեք չազդեցին Հովհաննեսին վրա, որ ոտքի կանգնեցավ և ելավ սենյակեն դուրս։Ներս մտավ Աննա խաթունը և երբ տեսավ, որ Հաճի Մարկոս աղա կուլա, քիչ մնաց, որ իր ակռաներն կղպվեին։ Աննա խաթուն տեսնելով իր ամուսնին լացը, խոստացավ մյուս օրը երթալ և Աղավնին բերել տուն։― Իմ հարսնուկս իմ խոսքը կը լսե, – ըսավ մեղմիվ։ – Քու հարսնուկդ է իմ հարսնուկս չէ՞, – գոռաց Հաճի Մարկոս արցունքներու