իր դեմքը, որ ճերմակ թաշկինակով կապված էր, և ուզեց խոսիլ, պատասխանել, բացատրել իր ընթացքը, բայց մեկ բանե մը շատ վախցավ. մի գուցե իրեն հետ ալ կռիվ ըներ, իր բարկությունն ալ ելլեր, այն ատեն ո՞վ պիտի գար և խաղաղություն ստեղծեր երկուքին միջև, երբ Պողիկն արդեն պատրաստ էր ամեն ինչ տակն ու վրա ընելու։Այս վախեն Հովհաննես չի պատասխանեց։ԷՀաճի Մարկոս աղայի գազանությունը պատճառ եղավ, որ աշխարհ չեկած արարածը վիժի, մայրը հիվանդանա տասն և հինգ օրվան չափ և չի կրնա խնամել մյուս զավակը, ղրկելով գերեզման։ [ էջ ]Այս բոլորին համար ոչ մեկ փոքրիկ խղճահարություն Հաճի աղայի կողմեն, անիկա տակավին իր էշը կը քշեր, գանգատելով և հայհոյելով. – Ի՞սչ ըսել է, որ իմ տղաս հարսի մը համար իմ դեմ գլուխ տնկցնե, ես ատ ուտողներեն չեմ, դուք գիտցա՛ծ ըլլաք։Աննա խաթունի թելադրությամբ՝ Պողիկ տունը ձգեց և գնաց ազգականի մը քով ապաստանելու, մինչև որ Հաճի Մարկոս աղայի եղջյուրները կակուղնային, մինչև որ քիչ մը ամոթ զգար իր հոգիին մեջ։Այս եղելությունները, սակայն, տարբեր անդրադարձում ունեցան հարս Աղավնիի վրա։ Երբ 15 օրեն ոտքի կանգնեցավ, որովայնի ծանրութենեն ազատած և մյուս զավակն ալ կորսնցուցած, այլևս երբեք չի մտածեց հլության, հնազանդության, լեղուն ետ քաշելու մասին, այլ ընդհակառակը սկսավ առիթներ փնտրելու, որպեսզի կարենար բոլոր քաղաքի առջև Մարտիկյան աղան և իր ամբողջ գերդաստանը խայտառակել։Մեկ քանի օր կազդուրվելեն հետո՝ Աղավնին մտածեց, որ արդեն իրեն ոչինչ չէր մնացած մտահոգության առարկան դարձնելու, իր քույրերու համար չէր կրնար կյանքը ամբողջ խաչելություն դարձնել, ամուսինը արդեն, այդպես կը մտածեր, զինքը մոռցած էր, որովհետև ամեն նամակի մեջ կը գրեր հորը. «Հուսով եմ Աղավնիին լավ հոգ կը տանիք», իսկ իր սեփական նամուսը չէր կրնար խնդրո առարկա ըլլալ, որովհետև ամեն մարդ պիտի հասկնար խնդրույն խորքը, և ոչ ոք չպիտի գտնվեր, որ զինքը մեղադրեր։Աղավնին գիշեր մը հիշեց, որ Հաճի Մարկոս աղայի բարկության ամենազգայուն առիթն էր առավոտ ուշ արթննալ։ Գիշերվնե Աղավնի որոշեց առավոտ անկողնեն չելլել, որպեսզի կեսրարը մտներ ննջասենյակը և սկսեր պոռալ, մնացածը ինք գիտեր, թե ինչպես պիտի կազմակերպեր։Աղավնի առավոտ մը կանուխ արթնացավ, շորերը հագավ, կամաց մը վար գնաց և պարան մը բերավ ու հագված վիճակի մեջ դարձյալ մտավ անկողինը՝ պարանը գրկած։Հարսի գուշակածին պես՝ Հաճի Մարկոս աղա առավոտ արթնցավ, մեկ նայիր՝ հարսը գա, երկուք նայիր հարսը վար իջնա, երեք նայիր, բայց հարս չիկա։ – Շուն շանորդի, – գոռաց հանկարծ հրեշը, – դուն տահա [ էջ ]պառկե՞ր ես, արեր պորտիդ վրա է ծագեր, – և մտավ հարսի ննջասենյակը և հայհոյանքներով վերմակը քաշեց։Հաճի Մարկոս աղա այս ընելը գիտցավ, հարսը, նախկին հլու գառնուկը, այս անգամ ինքն ալ գազանացավ և պարանը ձեռքը բռնած վազեց դուրս դեպի տանիքը և սկսավ պոռալ ու ճչալ. – Շուտ հասե՜ք, օգնեցե՜ք, չեմ ուզեր, եկեք աստծո սիրույն, շու՜տ եկեք։Հաճի Մարկոս աղա վազեց տանիքը, բոլորովին այլայլված վիճակի մեջ, կը ջանար հարսի բերանը գոցել, որ չի պոռա, բայց այդ ընելով պատահարը ավելի եղերական կը դարձներ, որովհետև բառը կիսատ թողած, երբ Հաճի աղան բերանը կը գոցեր, հարսը բերանը ազատ տեսնելուն պես բառը կը վերջացներ՝ դուրսիններուն տալով ճիշտ ու ճիշտ պատկերը օգնության հասնելու եղելության մը, խեղդվուքի մը։Հովհաննեսը առտուն կանուխ գացեր էր տունեն դուրս, Պողիկը արդեն տունը չէր մնար,