ալ նետվիլ՝ Մեսրոպը հանգիստ լեզվով մը կը հանգստացներ զիրենք։Աղավնին կը մտածեր իր զսւվակին վրա միայն, անիկա պիտի մեծնար և զինքը սլաշտպաներ։Օրորոցին քով նստած Աղավնին երգեր կը հյուսեր և արցունքներու մեջ օրորոցը կօրրեր և կերգեր.Դուն ես իմ ճարը,Դուն ես իմ յարըԱշխարհքիս մեջ՝Դուն ես իմ սարը։Հաճի Մարկոս իր տան հարստությունը ամբողջովին կորսնցնելե ետք՝ երբեք չի մտածեր տան վերկազմության մասին։ Կամաց֊կամաց ամենաետին կալվածներն ալ ծախեց [ էջ ]և նստավ ու կերավ։ Անիկա կրնար այդ դրամով փոքրիկ գործ մը ընել, ինչպես կ՚ըսեն «տառապայի» տակ մտնել, բայց երբեք չի զիջանեցավ այդ բանին։ – Այս գլուխը «տառապայի» տակ չի մտնար, ասկե առաջ չէ մտած, հիմա ալ չի մտնար։Նախկին մեծատունի վարկը երկար չի տևեց։ Առաջին անգամ իր մոտիկ ազգականները իրեն երես դարձուցին, որովհետև գիտեին Հաճի Մարկոսի բնավորությունը, որ կրնար մեկ լվի համար ամբողջ վերմակը վառել, հետզհետե հեռավոր բարեկամներն ալ, այնպես որ՝ ուրիշ ճար չէր մնար, եթե ոչ Մեսրոպը նետել Ամերիկա և նստիլ ու նայիլ Ամերիկայեն հասնելիք կանաչ դոլլարներուն։Աղիողորմ տեսարան էր՝ երբ Մեսրոպ տանը ետևի դուռնեն, բոլորին կեցեք բարով ըսելե հետո, ելավ քալելու քաղաքեն դուրս և միանալու ջորեպանին, որ կսպասեր այնտեղ մութին մեջ։Մեսրոպ պիտի փախեր Ամերիկա, որովհետև արգիլված էր մեկնիլ արտասահման։Երբ Մեսրոպ հեռացավ տունեն և Աղավնին, տան բոլոր գործերը տեսնելե ետք, մտավ իր ննջասենյակը՝ այնպես թվեցավ, որ դագաղի մը մեջ կը քալեր, այնքան մութ էր, այնքան մինակ, այնքան դևերով լեցուն, որ հանկարծակի ինկավ իր մեկ հատիկ սրտի հատորի օրորոցին վրա և սկսավ բարձրաձայն լալ։ Լացի ձայնը հասնելով Հաճի Մարկոս աղայի՝ եկավ մտավ ներս և սկսավ գոռալ. – Տղուս ճամբուն վրա՞ կուլաս, անզգա՛մ, կուզես, որ ետ գա ծոցդ մտնա, հա՞, ձայնդ կտրե՛։Այս տակավին քաղաքավարություն մըն էր Հաճի Մարկոս աղայի համար, որովհետև անիկա մեկ քանի անգամ, ատկե առաջ, մտած էր նոր ամուսնացած իր տղու ննջասենյակը և քաշելով վերմակը տղուն և հարսին վրայեն, պոռացած է։ – Կեսօր է և տակավին կը քնանա՞ք իշու պես։Մեսրոպ քանի անգամ, լալով և աղերսագին, խնդրած էր հորմեն, որպեսզի այդպիսի բան չընէ, բայց Հաճի Մարկոս միշտ պատասխանում էր. – Լեզուդ քեզի քաշե, մինչև կեսօր չեն քնանար։Հարսը լացը դադրեցուց հեկեկանքի մեջ և մտավ անկողին։ [ էջ ]ԲՄեսրոպ Ամերիկա հասնելեն ետքը գնաց ուղղակի Ամերիկայի Հայոց այն ատենվան մայրաքաղաք Ուսդր քաղաքը և հաստատվեցավ «Արգ» փողոցի վրա։ Ծանր էր այս բոլորր Մեսրոպի համար, որովհետև իրմե առաջ եկած ամերիկահայ գաղթականներեն ոմանք Խարբերդի մեջ իրենց տան ծառաները կամ իրենց տան բարիքներեն կշտացողներեն էին, որոնք չափազանց և անտանելի կերպով հպարտացած, «ջուլերնին փոխած», մոտեցան Մեսրոպի և հեգնական կերպով Մեսրոպի նախկին տիտղոսը – էֆենտի – ավելցնելով ըսին․ – Մեսրոպ էֆենտի, դուն ալ վերջապես եկար «Արգ» սթրիթը, զարմանալի է աշխարհը, ամեն բան կը փոխվի։Մեսրոպ նախ մտածեց չի պատասխանել, բայց իր հպարտությունը թույլ չտվավ զինքը լռելու և պատասխանեց. – Յավրո՛ւմ, դուք ինծնե աղքատներ եք, մենք տաճկին ձեռքով աղքատցանք, նորեն կը կանգնինք, Աստված մեծ է։ – Էհ՛, եթե քիթերնուդ հովը իջեր է, ինչո՞ւ չէ, նորեն ջուրին երեսը կելլաք։ – Մենք տակավին ջոլրին երեսն ենք, դուք ձեզ նայեցեք, – գոչեց Մեսրոպ, – մեր ախոռին ջուլերը որ ծախենք՝ նորեն ձեզ կը գնե։ – Մեսրոպ էֆենդի,