Պատմվածքներ,քառյակներ, բանաստեղծություններ եւ խոհեր. Վահան Թոթովենց

Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Պատմվածքներ,քառյակներ, բանաստեղծություններ եւ խոհեր - Վահան Թոթովենց страница 27

Պատմվածքներ,քառյակներ, բանաստեղծություններ եւ խոհեր - Վահան Թոթովենց

Скачать книгу

կրնային ավելի վատանալ, – կը մտածեր երբեմն ինքնիրենը, – բայց երբեմն ալ, շատ միամտորեն, կը կարծեր, որ իր գալեն հետո անպայման ավելի լավ հարաբերություններ ստեղծված կրնային ըլլալ։Մեսրոպ արդեն խորհելու շատ մամանակ չուներ։ Իրիկունները տուն գալուն պես ստիպված էր իր ընթրիքին հոգը տանիլ և ապա պառկիլ և պառկելուն պես ալ քնանալ, առանց շարժելու ամբողջ գիշերը, որովհետև չափազանց հոգնած կըլլար և առավոտ կանուխ, գործարանի փողին հետ, պիտի ցատկեր վեր և վազեր գործարան։ԶԻրիկունը Աղավնին սկսավ տաքություն ունենալ, գլուխը ահռելիորեն կը ցավեր, կարծես պիտի ճաթեր։Կեսուրը չի համարձակեցավ երթալ հարսի ննջասենյակը և հոգատարության ընել, իսկ Հաջի Մարկոս աղան համարձակեցավ մեկ֊երկու անգամ՝ մտնել Աղավնիի ննջասենյակը և անասունի նման պոռալ։ – Սուտ֊մուտ բաներ չուզեր, վաղը կելլաս տանը գործերուն կը նայիս։Բայց Աղավնին լսելու անգամ կարողություն չուներ, տաքության մեջ կը զառանցեր։ Կեսգիշերին սկսավ ճիչեր արձակել, փոքրիկ մանուկը սկսավ լալ և աղաղակել։ Արյունը սկսած էր քակվիլ և վիժած էր, բայց մեկը չիկար, որ երթար իրքով և մտածեր բժիշկ բերելու մասին։ Երբ գիշերվան կիսուն հարսի ճիչերը ավելի բարձրացան և փոքրիկի ձայնը բոլորովին քաշվեցավ պոռալեն՝ Հաճի Մարկոս աղան վեր բարձրացավ անկողինեն, շապիկով֊վարտիքով, վարտիկին փաչաներուն թելերը կախված վիճակին մեջ գնաց Աղավնիին ննջասենյակը [ էջ ]և պատրաստ պոռալու՝ երբ Պողիկը մութին մեջ մոտեցավ հորը և սպառնագին շեշտով մը՝ – Եթե նորեն պոռաս՝ դուն գիտես, – ըսավ ցած ձայնով մը։Հաճի Մարկոս չի կրցավ տանիլ իր փոքրիկ տղուն այս ըմբոստությունը, մանավանդ սպառնական տոնը։ – Քեզ մուկի պես կը սատկեցնեմ, – պոռաց հայրը։ – Ես մուկ չեմ, դուն ինձ մեծ աղբարը չի կարծես, համբերանքը սահման ունի։Մայրը անմիջապես ցատկեց անկողնեն և ուզեց միջամտել։ Աննա խաթուն ճրագ բերավ և տեսավ հայր ու տղա մութին մեջ կայնած, երկուքն ալ շապիկով֊վարտիքով, առաջին անգամ մոտեցավ տղուն, որովհետև անոր միայն նազը կանցներ և խնդրեց, որ ներս երթա։Մոր միջամտությունը պատճառ եղավ, որ Պողիկը ավելի տաքարյունություն ցույց տա, ձեռքով մեղմիվ մեկ կողմ հրեց մորը և աչքերը հառելով հորը, ըսավ՝ – Համբերանքս չի հատնի՜։Հովհաննես տակավին կը քնանար, որովհետև քունը շատ ծանր էր, հարսը կը շարունակեր իր ցավագին ճիչերը։ – Աղեկ նայիր, որ ճանչնաս, ես քու հայրդ եմ, – ըսավ Հաճի աղան։ – Աղեկ կը ճանչնամ քեզ։ – Է՜, որ աղեկ կը ճանչնաս՝ ձայնդ վար դիր։ – Աղեկ ճանչնալուս համար ձայնս ավելի պիտի բարձրացնեմ, եթե դուն անգամ մըն ալ համարձակիս հարսին վրա գազանություններ ի գործ դնել։Հաճի Մարկոս աղան անմիջապես չի պատասխանեց։ Խելքին չէր պառկեր այս ապստամբությունը և անմիջապես չի կրցավ ըմբռնել իրականությունը, որովհետև բոլորովին անակնկալ կերպով կը ներկայանար իր առջև։ Կանգնած տեղը, վարտիքը վեր քաշելով, ճգնեցավ մտածել, բայց չի կրցավ որոշ եզրակացության մը գալ և հանկարծ ծռեցավ գետին և կոշիկներեն մեկը առնելով՝ նետեց Պոզիկի գլխուն։ Պոզիկ հանկարծակի եկած՝ չի կրցավ խուսափել հարվածեն։ Հարվածը ուտելեն հետո հարձակեցավ հորը վրա և բռնելով մեկ ձեռքով բեղեն և մյուսով ալ սկսավ բռունցքներ տեղալ գլխուն։ [ էջ ]Խեղճ Աննա խաթուն այնպիսի աղաղակ մը փրցուց, որ այս անգամ Հովհաննեսն ալ իր խոր քունեն արթնցավ և վազեց դուրս, բայց առաջին անգամ անկարող եղավ կացությունը ըմբռնել։

Скачать книгу