Պատմվածքներ,քառյակներ, բանաստեղծություններ եւ խոհեր. Վահան Թոթովենց

Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Պատմվածքներ,քառյակներ, բանաստեղծություններ եւ խոհեր - Վահան Թոթովենց страница 8

Պատմվածքներ,քառյակներ, բանաստեղծություններ եւ խոհեր - Վահան Թոթովենց

Скачать книгу

ինձ հետ աղոթե, որ Աստված ներե մեղքդ, – հարեց մայրս։

      Գացինք պատշգամբը աղոթելու։ Խաչ հանեցի և մտքիս մեջ աղոթեցի.

      «Աստված պապա, ոտքդ պագնիմ, մի՛ թողուր, որ Զարուն Պոլիս երթա, ճամբան գայլերը կը փախցնեն զինքը, կամ ծովը կիյնա, Աստվա՛ծ, ի՛նչ կըլլա, Զարուն հոս պահես»։

      Սկսա լալ, հեկեկալով լալ… Մայրս կիսատ ձգեց, առավ զիս իր տաքուկ գրկին մեջ.

      – Մի՛ լար, գառնուկս, մի՛ լար, – ըսավ, – Աստված կը ներե գողությունդ։

      Յըլդըզ

      Ա

      Հանկարծ թնդում էր փողոցը, պայտը խփվում էր սալահատակին, և մետաղի զիլ հնչյունը զրնգում էր ջինջ օդում։

      – Արմենա՜կն է… Արմենա՜կն է… – ձայնում էին բոլորը։

      Ոչ միայն մանուկները, այլև ամեն հասակի մարդիկ և՛ տներից, և՛ խանութներից թափվում էին փողոցը, կանայք և աղջիկները թռչում էին լուսամուտները, մինչև անգամ անկողիններում հիվանդ պառկածները պաղատում էին մի կերպ իրենց մոտիկացնել լուսամուտներին։

      Կողմնակի փողոցներից մարդիկ վազում էին հևասպառ, լցվում քաղաքի գլխավոր փողոցի երկու երկայնքով։

      – Ծո՛, Արմենա՜կն է… – լսվում էր քաղաքի զանազան կետերից։

      Մշակները գետին էին դնում բեռները և սապատավոր ուղտերի նման այլանդակորեն վազում, իսկ բեռների տերերը, ճարահատ, մնում էին իրենց սեփականության մոտ և սպասում մինչև մշակները վերադառնան։

      Սափրվողները, օճառով փրփրակալած կամ արդեն կես սափրված, սպիտակ շորը կրծքերի վրա, վեր էին թռչում աթոռներից և վազում։

      Խելագար մի իրարանցում ողջ փոքրիկ, գավառական քաղաքում։ Վազելիս մեկը մյուսի վրա էր կոխոտում, հրում, ձգում, որպեսզի շուտ հասնի գլխավոր փողոցը, որտեղ Արմենակն, իր ձիու վրա նստած՝ սլանում էր դեպի գարնանային նոր հերկած, փխրուն, քիչ տաքացած և արձակ դաշտը։

      Բ

      Արմենակը բարձրահասակ և գեղեցիկ մի տղամարդ էր, ճակատի վրա ստվերում էր մազերի գանգուր մի փունջ, ֆեսը ետև նետած, հագնում էր մուգ֊կարմիր թավշյա մի ժիլե, շապիկի թևերը վեր քշտած, կանաչ չուխայե մի շալվար, որ սեղմորեն փաթաթվելով մարմնին՝ ցուցադրում էր սրունքների բարեձևությունը, աչքերի բիբերին ձգտող բեղ, կարմիր, արյունալից շրթունքներով, սուր ծնոտով, երկնագույն աչքեր՝ սև հոնքերով կիսաշրջանակված։

      Արմենակի հայրը հյուսն էր, հռչակ ունեցող վարպետ, իր մեկ հատիկ արու զավակին ոչինչ չէր խնայում, այնպես որ, երբ նրա սերը կտրվեց դպրոցից և սկսեց չհաճախել, հայրը՝ ուստա Օվանեսը, չկշտամբեց նրան։

      – Թող սաղ ըլլի, անկիրթ ըլլի. ես ըլ ուսում չառի, համա մարդ դարձա, – ասաց նա։

      Արմենակը, սակայն, ինքն էլ հոր արհեստը սովորեց և վարպետ դարձավ, բայց արհեստանոցում գրեթե չէր աշխատում, որովհետև նրան այրում էր մի սեր, որ խելագարության էր հասնում։

      Նա սիրում էր ձի։

      Ամեն ուրբաթ օր Արմենակը վազում էր Գյուլ֊Օվան, ընդարձակ մի դաշտ, հերկած և փխրուն, որտեղ ճիրիդ1 էին խաղում, և դիտում էր ձիերի վազքը, նետախաղին մասնակցող ամեն մի ձիավորը նրա աչքին հեքիաթային հերոս էր։

      Ամեն առավոտ գնում էր Վարի հրապարակը, որտեղ ձիու ճամբազները ձի էին վաճառում և գնում։

      – Ո՞ւր էիր, ծո՛, – հարցնում է հայրը։

      – Աղջկա պես ձի մը ծախեցի հինգ ոսկով, – թուքը

Скачать книгу


<p>1</p>

ճիրիդ― նետ, նետախաղ