Պատմվածքներ,քառյակներ, բանաստեղծություններ եւ խոհեր. Վահան Թոթովենց

Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Պատմվածքներ,քառյակներ, բանաստեղծություններ եւ խոհեր - Վահան Թոթովենց страница 9

Պատմվածքներ,քառյակներ, բանաստեղծություններ եւ խոհեր - Վահան Թոթովենց

Скачать книгу

տեսա։

      – Բարին ըլլի։

      Եվ Ուստա Օվանեսը պատմեց իր երազը։

      – Քա՜, ի՞նչ կըսես…

      – Յա՜…

      Աննա Քորոն լաց եղավ։

      – Քա՜, Արմենակս իշու վրա նստի՞…

      – Աչքովս տեսա, կնի՛կ։

      Առավոտյան Ուստա Օվանեսը գրկեց որդուն և ասաց.

      – Ուզած ձիյըդ հավանիր՝ առնիմ, հա՜յդե, յավրո՛ւմ։

      Արմենակը թռավ Վարի հրապարակը։

      Աննա Քորոն լաց եղավ, բայց չդիմադրեց այլևս։

      Արմենակի երկու քույրերր թռչկոտում էին, որովհետև նա երկուսին էլ գրկեց, ցավացնելու չափ սեղմեց և համբուրեց։

      Երեք օրվա ընթացքում Արմենակը գտավ մի ձի, և Ուստա Օվանեսը ութ օսմանյան ոսկի համրեց վաճառականի ափի մեջ։

      Արմենակն այլևս հոր արհեստանոցում չերևաց։

      – Թող պոռթկռտա ու քեֆ ընե, աշակերտներ շատ ունիմ, – ասաց հայրը։

      Այս ժամանակ Արմենակը քսանմեկ տարեկան էր։

      Գնած ձին մի արատ ուներ՝ առաջի ոտները իրար էր խփում։ Արմենակը երկու ոսկի վրա տալով փոխեց մի ուրիշ ձիու հետ։

      Մի օր հայրը լսեց, որ Արմենակը ճիրիդի էր մասնակցել, կնոջը բան չհայտնեց այդ մասին, բայց կինն իր ուրույն ճանապարհով լսել էր և ահ ու սարսափով բռնվել։ Ճիրիդում նետ էին գործածում, հազար ու մի թշնամություններ էին պատահում, զարնում էին գլխին և սպանում։ Ճիրիդում սպանվածի համար ոչ մի պատասխանատվություն չկար։

      Մայրը կանչեց իր որդուն, բռնեց նրա գլուխը, սեղմեց իր բուրումնավետ կրծքի վրա և ասաց.

      – Ճիրիդ մ՚երթար, յավրո՛ւս, ի՞նչ կըլլի, տես, կաթս հարամ կենեմ։

      Արմենակը մորը խոստացավ ճիրիդի չմասնակցել։

      Գ

      Կամաց֊կամաց Արմենակը փայլուն հաջողություններ ձեռք բերեց ձի նստելու ասպարեզում։

      – Տղադ ձիու ճամբազ դարձավ, – ասում էին Ուստա Օվանեսի բարեկամները։

      – Ջինսին մեջ եղեր է, – պատասխանում էր Ուստա Օվանեսը, – մեծ ամուճաս ըլ ձիու մարախլի էր, ձիու ուղուրն ըլ գնաց։2

      Արմենակի ձիու սիրահարությունից ամենախոր հրճվողները նրա քույրերն էին, որոնց անմեղ հպարտությունը քաղաքում աչքի ընկնող երևույթ էր։

      – Երեկ ախպարդ տեսա ձիու վրա, քնձոր3 թագավոր ըլլեր…― ասում էր քույրերի ընկերուհիներից մեկը։

      – Ո՞ւր տեսար։

      – Վերի մահլեն։

      Երկու քույրերն էլ հնդկահավի նման ուռչում էին, այն աստիճան, որ ընկերուհին զղջում էր ասած լինելուն։

      – Իշտե ախպորս պես չիկա, աշխըրքի մեջ մեկ հատիկ է։

      Մի տարի Ուստա Օվանեսը կառավարական մի մեծ շենքի փայտե աշխատանքի կապալը վերցրեց և մեծ փող վաստակեց։

      – Աղջի՛, Աննա, Արմենակին կարգենք, փարա շատ կա,― ասաց Ուստա Օվանեսը։

      Աննա Քորոն ուրախությունից չկարողացավ պատասխանել։

      – Կերևա քի ձիու հավասը առավ, աղջիկ մը փաթթենք գլխուն, քընթին հովը կիջնա, ձին ըլ կմոռնա, – շարունակեց Ուստա Օվանեսը։

      – Հա՛, հա՛, աղեկ կ՚ըսես, – հիացմունքով կախվեց Աննա Քորոն ամուսնու շրթունքներից։

      Մի քանի օր հետո, երբ Արմենակն արհեստանոցում հորն էր օգնում մի նուրբ պահարան շինելիս՝ Ուստա

Скачать книгу


<p>2</p>

մեծ հորեղբայրս էլ ձիու սիրահար էր, ձիու խաթեր էլ մեռավ։

<p>3</p>

ոնց որ, ասես