Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա. Վահան Թոթովենց

Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա - Վահան Թոթովենց страница 10

Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա - Վահան Թոթովենց

Скачать книгу

ամբողջական սրտով և հոգով։ Մեր տնից աղջիկ տանողը՝ նրան էլ պետք է հարցներ, եթե տունը նոր հարս բերեինք՝ նա էլ պետք է գնար և հավաներ։

      Տան բոլոր տնտեսությունը հանձնված էր նրա խղճին և խելքին։ Ամեն քարի կտորի, տաշեղի, կարտոֆիլի և սոխի գլխի համար նա ցուցաբերում էր խորը հոգատարություն։

      Մի օր Գոգոն տուն եկավ և տեսավ, որ հայրս վարպետներ է ուղարկել ամբողջ սենյակները սպիտակեցնելու համար։ Գոգոն նախ զայրացավ, որ առանց իրեն հարցնելու էր կատարվել այդ, երկրորդ նա հարցուփորձեց և գտավ, որ կարելի էր մի քիչ ավելի էժան վարձել վարպետներին։ Մի քիչ մտածելուց հետո՝ նա վճռականորեն ետ ուղարկեց վարպետներին և ուրիշներին բերեց ավելի էժան, առանց նկատի առնելու, որ հայրս պայմանավորված էր նախկին վարպետների հետ։

      Գարնան, երբ կովը սկսում էր բառաչել և մինչև անգամ գիշերները չէր թույլ տալիս, որ քնենք, հայրս կանչում էր Գոգոյին և պատվիրում, որ կովի մասին մտածի։ Գոգոն ծխախոտն ախորժակով քաշում էր և պատասխանում․ – Հաջի էֆենդի, քիչ մըլ թող կատղի․․․

      Եվ մի քանի օր էլ թողնելով, որ կովը կատաղի, քաշում էր դուրս, տանում էր Մորենիկ գյուղը՝ եզների կլասիկ հայրենիքը, որպեսզի անասունի կատաղությունը մեղմացնել տա։

      Եվ իսկապես, Գոգոն կովը վերադարձնում էր գյուղից՝ հանգստացած և մինչև անգամ լրջացած։

      Երբ տուն էր հասցնում կովը, նա անմիջապես մտնում էր հավաբույնը, մի թարմ ձու վերցնում, բերում ու խփում կովի ճակատին, ամբողջ դեղնուցը քսելով կովի դեմքին։ Դա տեղական սովորություն էր, որ բարի նշանակություն ուներ։

      Մեզանից ո՛չ ոք իրավունք չուներ այգուց որևէ բան քաղելու, պոկելու։ Այգու բացարձակ տերն էր Գոգոն։

      Հանկարծ պատահում էր, որ դրսից մեկնումեկը մի քար էր նետում պարտեզի պարսպից դուրս ընկած՝ ծանրորեն բեռնավորված մի ծառի ճյուղքին։ Դա նշանակում էր արյունով գունավորված կռիվ։ Գոգոն կատաղում էր այնքան, որ բերանից փրփուր էր դուրս գալիս․ աղմուկ, իրարանցում, կոկորդ֊կոկորդի, և շատ անդամ քիթը֊բերանը ջարդվում էին։ Մայրս մեղքանում էր, գորովանքով մոտենում էր նրան և մեղմագին ասում․

      – Թող քիչ մ՚ըլ քաղեն֊տանեն, ձայն մի հաներ, ատով մեր պտո՞ւղը կպակսի։

      – Խանըմ, – պատասխանում էր փայլակնացայտ աչքերով, – յա ես ծառներուն տակը կսատկիմ, յա անոնք ծառներից հեռու կը կենան։

      Մեզանից ոչ ոք այնքան չէր սիրում ու գուրգուրում մեր տունը, որքան Գոգոն։

      Երեկոները մտնում էր մեր ննջասենյակը և հանգցնելով լույսը՝ հայտարարում էր․

      – Ուշ է, հայտե՛, պառկեց եք, առտըվանց մինչև արևը պորտերնուդ վրա չիյնա՝ չեք արթննար։

      Մենք հնազանդվում էինք, որովհետև նա կարող էր և իրավունք էր տրված նրան՝ ապտակել։

      Գոգոն սաստիկ ջղայնանում էր, երբ սպիտակ պատերի վրա մատիտի խզբզոցներ էր գտնում և եղունգի քերծվածքներ։ Նա քննության էր ենթարկում բոլորիս մատիտներն ու եղունգները և վերջապես գտնում էր հանցանքի հեղինակին։ Հեղինակը գտնելուց հետո՝ գալիս էր հեղինակավոր ապտակը։

      Ամեն աշնան Գոգոն գումարում էր ժողով մորս հետ՝ ձմեռվա տան պաշարը հոգալու համար։ Որքան որ մայրս պնդում էր յուղի, բրնձի կամ մի այլ կենսամթերքի այսինչ չափը քիչ է, Գոգոն պնդում էր իր ասածի չափի վրա․

      – Հարկավոր է խնայողություն, խանըմ։

      Եվ անպայման անցնում

Скачать книгу