Չհաս է. Մուրացան

Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Չհաս է - Մուրացան страница 7

Չհաս է - Մուրացան

Скачать книгу

style="font-size:15px;">      – Այդքան ուժ չունիմ, բայց կարծում եմ, որ այդ գործում մի մասնավոր օգուտ կմնա մեզ: Դուք էլ գիտեք, որ այժմյան առևտուրներում շահ չէ մնացել և իզուր մշակություն ենք անում:

      – Լավ եք մտածել, և եթե ինձանից խորհուրդ եք հարցնում, ես էլ խորհուրդ կտամ, որ այդ կապալը վերցնեք:

      – Բայց այդ ձեզանով պիտի լինի, Միկիթ-բեկ, առանց ձեր օգնության ես ոչինչ անել չեմ կարող:

      – Ինչպե՞ս:

      – Այնպես, որ այդ կապալը վերցնելու համար ես ճանապարհներ չգիտեմ, այդ ճանապարհները դուք պետք է ցույց տաք ինձ:

      Միկիթ-բեկը կամաց-կամաց ետ քաշվեցավ սեղանից, ձգվեցավ բազկաթոռի մեջ և լուրջ ու խորախորհուրդ կերպարանք առնելով՝ ձեռքը դրավ ճակատի վերա և սկսավ մտածել:

      Պ. Թովմասը անթարթ աչքերով դիտում էր յուր իդեալի իմաստուն կերպարանքը և նրա դեմքի մկանունքների ամեն մի շարժմունքից ցանկանում էր գուշակություններ անել: Բայց ավաղ, բախտը նրան զրկել էր այդ մեծ շնորհքից, նա զգում էր, թե այդ րոպեին որքան երևելի մտքեր ու խորհուրդներ էին զբաղեցնում յուր Միկիթ-բեկի հանճարեղ գլուխը, և սակայն ինքը չէր կարողանում գուշակել նրանց ինչ լինելը: Իրեն մնում էր միայն հիանալ նրա ճակատի խորախորհուրդ կնճիռներով և սպասել նրա պատգամին:

      Վերջապես Միկիթ-բեկը խոսեց,

      – Այդ կապալը վերցնել հեշտ է, բոլոր աձանց հետ ես կարող եմ խոսել, իսկ կարևոր թղթերը ես ինքս կպատրաստեմ: Բայց մեծ դժվարությունը նրանումն է, որ կարողանայինք ուրիշ ցանկացողներին ետ կանգնեցնել իրենց դիտավորությունից, այսինքն աճուրդի օրը այդպիսիները կամ ձեռնպահ մնային և կամ այնպիսի գներ առաջարկեին, որ կապալը իրենց վերա չմնար:

      – Ամեն բան դուք պետք է անեք, Միկիթ-բեկ, ես ոչինչ անել չեմ կարող:

      Միկիթ-բեկը կրկին մտածմունքների մեջ խորասուզվեցավ և Թովմասը կրկին սկսավ հիանալ նրա ճակատի կնճիռներով:

      – Իմ կարծիքով միայն չորս հոգիներ կան, որոնք անպատճառ կմասնակցեն այդ աճուրդին. – սթափվելով յուր մտածմունքներից, կրկին խոսեց Միկիթ-բեկը, – առաջինը Մելքոն-աղան է, երկրորդը՝ բազազ Սարգիսը, երրորդը՝ Ամիրի տղան, չորրորդը՝ ձուկ Ավետիսը: Դրանցից այս վերջին երեքը իմ մարդիկներս են. և երեքն էլ առանձին առանձին ինձ պետք է դիմեն իրենց առաջարկության թղթերը գրել տալու համար, որովհետև նրանցից ոչ մեկը չգիտե, թե մյուսն էլ իմ բարեկամն է: Ուրեմն նրանց թղթերի հետ ինչ խաղ խաղալը ես կիմանամ: Մնում է Մելքոն-աղան, որին ես մոտենալ չեմ կարող, որովհետև նա ունի յուր սեփական փաստաբանը, որին դիմում է կարևոր միջոցին: Նրան այս գործից հեռու պահել կարելի է միայն խնդրելով: Նա յուր կյանքում շատ կապալներ է վերցրել և շատ էլ մեծ փողեր է աշխատել, եթե դուք հանձն առնեք գնալ և նրան խնդրեք, որ այս անգամ ձեռնպահ մնա այս կապալից, նա կարող է հարգել ձեր խնդիրը: Հակառակ դեպքում կարող եք նրան խոստանալ և առանձին գոհացում: Եթե կարողանաք ետ կանգնեցնել նրան այս կապալից, ես խոստանում եմ կապալը անպատճառ վերցնեք ձեզ համար:

      – Կերթամ, կխնդրեմ, կաղաչեմ, – ոգևորությամբ բացականչեց Թովմասը, – կերթամ հենց այս րոպեին, եթե, կհրամայեք:

      – Գնացեք մի երկու ժամից ետ, երբ նա արդեն քնից վերկացած կլինի: Վաղը դատարանը արձակվելուց ետ՝ ես կրկին կգամ ձեզ մոտ: Եթե մի ուրախ լուր բերած կլինիք, ես կմնամ ձեզ մոտ ճաշելու և միասին կխորհրդակցենք գործի մնացյալ

Скачать книгу