Չհաս է. Մուրացան

Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Չհաս է - Մուրացան страница 9

Չհաս է - Մուրացան

Скачать книгу

տիկինը, – այստեղ ի՞նչ ջուր թափելու տեղ է:

      Բայց շիկահեր աղջիկը փոխանակ նրա նկատողությանը պատասխանելու, թողեց ջրի ամանը վանդակակապի վերա և առաջ անցնելով բացականչեց,

      – Ա՛յդ ինչ է, դուք արդեն միրգ եք ուտում, և առանց ինձ հայտնելու… – Այս ասելով նա վազեց սանդուղքներով և մի րոպեում իջավ պարտեզ: Առանց սպասելու, որ իրեն բաժին տային, նա վերցրեց սեղանից մի աման, դարսեց նրա վերա բավականաչափ միրգ և կրկին վազեվազ բարձրացավ պատշգամբը:

      Մելքոն Կարլիչի ուրախ տրամադրությունը փոխվեցավ: Նա հոնքերը կիտեց և հեռացրեց իրենից մրգի սեղանը: Տիկինը, իհարկե, ավելորդ համարեց հետևել նրա օրինակին:

      – Զարմանալի ջղազգաց ես դու, Մելքոն, արժե միթե տխրել այդ չնչին պատճառի համար, նոր հո չե՞ս ճանաչում քո Նատաշին:

      – Եվ դու այս չնչին պատճառ ես համարում, հա, – հարցրեց Մելքոն-աղան գլուխը շարժելով:

      – Իհարկե, նա այդպես ծնվել, այդպես էլ մեծացել է, նորից հո չես կարող փոխել նրան:

      – Նա այդպես չէր ծնվել, Անիչկա, բայց դու նրան այդպես մեծացրիր, – վշտալի ձայնով նկատեց Մելքոն – աղան:

      – Ե՛ս, ես նրան այդպես մեծացրի, ես ուրեմն նրան փչացրի, – վրդովելով հարցրեց Անիչկան:

      – Էլ հիմա այդ մասին խոսելու ժամանակը չէ, Անիչկա. ինչ որ եղել է, եղել…

      – Չէ, ես կամենում եմ, որ դու ինձ կրկնես քո մեղադրանքը, մի՞թե, ուրեմն, ես եմ փչացրել Նատաշին:

      – Չէ, սիրելիս, դու ի՞նչ մեղավոր ես. ես եմ մեղավոր, որ նրան քո հույսով թողեցի:

      – Դու էլի նույնն ես կրկնում, անգութ, – ճչաց տիկինը լացի ձայնով, – ուրեմն էլ ավելորդ է, որ ես ապրեմ քեզ մոտ, որովհետև ես փչացնում եմ քո աղջկանը… – Այս ասելով Անիչկան հեռացրեց իրենից մրգի ամանը և սկսեց հեկեկալ:

      – Օ, այդ չափազանց է, այդ երեխայություն է, հանդարտվիր. ես կատակ արի. իհարկե, դու ինչ մեղավոր ես, որ Նատաշան այդպես հիմար աղջիկ է. դու հո քո որդու թշնամին չես. – քաղցրությամբ սկսեց ամոքել կնոջ սիրտը Մելքոն-աղան:

      – Չէ, այդ առաջին անգամը չէ, – վրդովված խոսեց Անիչկան. – դու մի քանի անգամ էլ միևնույն տեսակ նկատողություններով վիրավորել ես իմ սիրտը, ես եմ հիմարը, որ քո պակասությունների, քո անվայել վարմունքների մասին ոչինչ չեմ խոսում, լռում, պապանձվում եմ. ինչ կանեիր, եթե քո արածներից հենց միայն մեկը լույս աշխարհ հանեի…

      Մելքոն-աղան տեսավ, որ մեծ սխալմունք է գործել միջընտանեկան պայմանի դեմ մեղանչելով. ախր չէ որ երկու ամուսիններն էլ իրենց սեփական պակասություններն ունեին և. հենց դրա համար նրանք պարտավորվել էին փոխադարձաբար չտեսնել միմյանց թերությունները: Ինչ իրավունքով, ուրեմն, ինքը այդ նկատողությունը արավ Անիչկային: Այժմ էլ եթե նա սկսեր իրեն հայտնի գործերի մասին նկատողություններ անել, դա խո կատարյալ խայտառակություն կլիներ: Հարկավոր էր, ուրեմն, փակել խնդիրը, ինչ միջոցով էլ որ լիներ:

      – Անիչկա, հոգյակս դու մի նեղանար, որ ես երբեմն-երբեմն ակամա սխալմունքներ եմ գործում, ես երբեք էլ քեզ վիրավորելու ցանկություն չեմ ունեցել: Ի՞նչ անեմ, անիծվի Նատաշան. նա այնպես հիմարություն արավ, որ ինձ սաստիկ վրդովեց: Ախար ի՞նչպես կարելի է կեղտոտ ջուրը ծաղիկների ածուի վերա թափել: Այդ բանում, իհարկե, ոչ դու ես մեղավոր և ոչ ես, երբ աստված կամենում է մեկին պատժել նրան այս տեսակ ժառանգ է տալիս: Ուրեմն

Скачать книгу