Մեծապատիվ Մուրացկաններ. Հակոբ Պարոնյան

Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Մեծապատիվ Մուրացկաններ - Հակոբ Պարոնյան страница 7

Մեծապատիվ Մուրացկաններ - Հակոբ Պարոնյան

Скачать книгу

տիկինը։

      – Ի՞նչպես եք, աղե՞կ եք, տիկին։

      – Փառք աստծո, տեր հայր։

      – Մանուկ աղան հիմա դեմս ելնելով իմացուց, որ հյուր մը եկած է ձեզի այսօր, ես ալ եկա, որ հետը տեսնվիմ։

      – Շատ աղեկ ըրեր եք, ներս հրամմեցեք, տեր հայր, – ըսավ տիկինն՝ ցույց տալով խուցն, որուն մեջ Աբիսողոմ աղան յուր անոթությամբը կզբաղեր։

      Քահանան ներս մտավ։

      Աբիսողոմ աղան ոտքի ելավ։

      – Ողջո՛ւյն, Աբիսողոմ աղա։

      – Օրհնյա՛, տեր հայր։

      – Մեղավորս ձեր բարեպաշտության գալն իմանալով՝ աճապարանոք եկա ձեր ջերմեռանդության պատվական որպիսությունը հարցնելու, ի՞նչպես եք, Աբիսողոմ աղա։

      – Աղեկ ենք։

      – Միշտ աղեկ ըլլա՛ք, տեր աստված ձեր մեռելոց արքայություն և կենդանյաց ավուրս երկարս պարգևեսցե։

      – Շնորհակալ եմ․ դուք ի՞նչպես եք, տեր հայր։

      – Մեր աղեկությունը մի հարցունեք․․․ ժամանակիս աղեկությունը․․․ Տեր աստված զձեզ համենայն փորձանաց և ի չարե ազատ պահեսցե․ ժողովուրդն երբ աղեկ ըլլա, քահանաներուն ալ երեսը կը խնդա։

      – Այնպես է, տեր հայր, – պատասխանեց Աբիսողոմ աղան՝ յուր աչերն չզատելով բնավ խուցին դռնեն, ուսկից կերակուր կը հուսար։

      – Օրհնա՛ծ, ժամանակը շատ գեշ է․ ժողովուրդը շատ նեղություն կը քաշե, այս պատճառավ ջերմեռանդությունն ալ օր ըստ օրե պակսելու վրա է։

      – Իրավ է։

      – Բայց ի՞նչ պիտի ընենք, ի՞նչ կուգա մեր ձեռքեն՝ համբերելեն զատ․․․ Սուրբ գիրքը կըսե․ որ համբերեսցե իսպառ, նա կեցցե։

      – Այնպես է։

      – Եթե չհամբերենք, բարկանալ պետք է, և մարգարեն կըսե․ բարկանա՛յք և մի՛ մեղանչեք։

      – Ճիշտ է, – պատասխանեց Աբիսողոմ աղան, որուն ականջը բնավ չէր մտներ քահանային խոսքերը և որ քահանային ներկայութենեն նեղություն կիմանար․ վասնզի, ինչպես գիտեն ընթերցողները, կերակուրեն ուրիշ բանի պետք չուներ։

      – Զի ո՛չ հացիվ միայն կեցցե մարդ, այլ բանիվ տյառն։

      Քահանան քթախոտի տուփը ծոցեն հանեց և երկու մատներովը քթախոտ լեցուց քթին ծակերուն մեջ և հետո, տուփը Աբիսողոմ աղային երկնցնելով՝

      – Հրամմեցե՛ք, օրհնա՛ծ, – ըսավ։

      Աբիսողոմ աղան շնորհակալությամբ առավ տուփն և քիչ մը քթախոտ քաշեց։

      – Քիչ քաշեցիք, Աբիսողոմ աղա, կաղաչեմ, անգամ մ’ ալ քաշեցեք, քթախոտը վնասակար բան մը չէ։

      Աբիսողոմ աղան անգամ մ’ ալ քաշեց, որպեսզի խոսքը չ’երկարի և հյուրը մեկնի։

      – Ինչո՞ւ աղեկ մը չեք քաշեր, Աբիսողոմ աղա, – կրկնեց քահանան, շատկեկ քաշեցե՛ք։

      – Շնորհակալ եմ, տեր հայր, սովորություն չունիմ։

      – Կը խնդրեմ, մեղավորիս խոսքը մի՛ կոտրեք, քիչ մ’ ալ քաշեցե՛ք։

      – Ա՛լ չի քաշվիր, – ըսավ Աբիսողոմ աղան մեկուսի և քիչ մ’ալ քաշեց։

      – Դավիթ մարգարեն կըսե, որ՝ մարդո որպես խոտո են ավուրք յուր․․․

      – Քթախոտին համա՞ր կըսե։ – Չէ, մեզի համար կըսե․․․ և մենք ալ աշխատելու ենք, որ այս վաղանցուկ կյանքի մեջ ուրիշներուն բարիք ընենք, աղքատ տնանկները խնամենք և երբեմն ալ մեր ննջեցելոց հոգվույն համար աղոթենք։

      – Այնպես

Скачать книгу