Զահրումար. Րաֆֆի

Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Զահրումար - Րաֆֆի страница 13

Զահրումար - Րաֆֆի

Скачать книгу

հրավիրեր ժանտախտ կամ խոլերա:

      Միայն Ճանճուր Իվանիչը կամենալով հեռացնել յուր կնոջը, որի ներկայությունն այնքան անտանելի էր թվում իրան, ասաց մի փոքր մեղմությամբ.

      – Ա՛յ կնիկ, քու հորն օղորմի, ես էդ թավուր բաների գլուխ չունիմ. ի սեր աստուծո, իմ տունս մի՛ քանդի. ես վեչեր, բալ չիմ գիտի:

      – Հիմի դուն ինձ ի՞նչ պատասխան իս տալի, – վրդովվելով հարցրեց կինը:

      – Գնա՛, խաթրջամ կաց, ես առուտեհան Սոֆիի համա բազազխանից հագնելու կտուրնիր կու առնիմ ու էս կիրակի էլ կեհամ յարմուկա մե քանի հատ ստոլ, մե քանի հատ էլ սկամի կու առնիմ, հալիլա խոմ ունինք, ղորդ է, կոտրած է, ի՞նչ վնաս, շինիլ կու տամ: Մագրամա, էն վուր ասում ես վերի ատեժումը կենանք, էդ իմ խելքի բան չէ, թե Քրիստոս ինքն ասե, էլի ղաբուլ չիմ անի:

      Լսելով այդ խոսքերը, տիկին Բարբարեի դժգոհությունը չափից անցավ: Եվ նա ասաց գլուխն արհամարհական կերպով շարժելով.

      – Պրծավ գնա՜ց… Սոֆիի աչքը լուս…: Ա՛յ մարդ, էս ժուկումս վու՞ր աբռազովաննի աղջիկը բազազխանի ճոթերին լայեղ կոնե, ու էնենց էլ վո՞ւր յարմուկի ստոլ, սկամի հավան կու կենա:

      – Էն վուր դուն իս ուզում, մաշ ես պիտի երգնքեմեն դվեր բերիմ. էդ է էլի՜, – պատասխանեց Ճանճուր Իվանիչը՝ յուր վայրենի աչքերը լայն բանալով կնոջ վրա:

      – Էհ՜, դու մարաքա իս սարքում, ես քու գլուխը չունիմ:

      – Մաշ ի՞նչ ասիմ, վուր քեզ դուր գա. Րիշարի ու Բլոտի մաղազեքը ամենը առնիմ, ինձմեն շնորհակալ կուլիս, վու՞նց չէ:

      Տիկին Բարբարեն ոչինչ չպատասխանեց, որովհետև նա վաղուց գիտեր յուր ամուսնու խստասրտությունը, միայն մտածել որևիցե կերպով համոզել, որ նա գոնյա կատարեր յուր դստեր մի քանի պահանջմունքները:

      – Փորտոպիանի համար ի՞նչ իս ասում, – հարցրեց նա:

      – Էդ ի՞նչ զահրումար է, – երեսը խոժոռելով հարցրեց Ճանճուր Իվանիչը, առաջին անգամ լսելով մի այդպիսի օտարոտի բառ:

      – Էն վուր ածում ին, – պատասխանեց կինը, որովհետև ինքը նույնպես ստույգ չգիտեր, թե ի՞նչ բան է պիանոն:

      – էդ էլ ֆրանցուզի ճի անուր կուլի, – կրկնեց ծիծաղելով Ճանճուր Իվանիչը:

      – Չէ՛, էն վուր մատներով ածում ին:

      – Բա՛ս ան սազ կուլի, ան թե չէ սանթուր:

      – Չէ՛, մե մինձ զանդուկի նման բան է:

      – Դե՛, օխնած, ասա օրղան, էլ ո՞ւր իս դես ու դեն գցում: Լավ, գանա Սոֆին միտք ունե օրղանչի դառնա, հա՞:

      – Է՜հ, քիզ վուչինչով չի ըլի բան հասկացնիլ, – խոսեց տիկին Բարբարեն վշտանալով:

      – Ես ի՞նչ մեղավոր իմ, վուր չիս կանացի հասկացնի:

      – Էն վուր մինձ մարդկերանց տանն ածում ին:

      – Օհո` … – բացականչեց Ճանճուր Ւվանիչն աչքերը լայն բանալով, թեև տակավին չհասկացավ, թե ինչ բան էր ֆորտոպիանոն, միայն մինձ բառը լսելով, մտածեց, թե աղջկա խնդրած ածելու գործիքն անշուշտ թանկագին բան պիտի լինի, որ միայն մեծ մարդկանց տներումն է գտնվում: Եվ կամենալով առժամանակ հանգստացնել յուր կնոջն ու աղջկանը այդպիսի, նրա կարծիքով, անպետք ցանկություններից, ասաց.

      – Դե՛ լավ, կու գրիմ միր Յագորին՝ Մակարիից մե հատ էլ էդ զահրումարից առնե, վուր մինձ մարդկանց տանն ածում ին:

      Բայց տիկին Բաբբարեն հասկացավ, որ պիանոյի մասին Յագորին գրելու միակ նպատակն այն է, որ մի քանի ամսով

Скачать книгу