Կայծեր Մաս 2. Րաֆֆի

Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Կայծեր Մաս 2 - Րաֆֆի страница 17

Կայծեր Մաս 2 - Րաֆֆի

Скачать книгу

ներկայացնում էին զանազան առասպելաբանական ավանդությունների գեղեցիկ տեսարաններ:

      Այդ տերևների և ճոխության մեջ ծածկված բնակարանը, որ սովոր էր ամբողջ գիշերները լուսացնել նվագներով, երգերով ու պարերով, ուր շալերի, մետաքսի և գոհարների մեջ հանգչում էին երկրի ամենաընտիր գեղեցկուհիները, այդ սիրո և վայելչության դրախտ էր, միևնույն ժամանակ մի դժոխք՝ լի սոսկումով և արտասուքով: Նրա ներքին հարկի ստորերկրյա զնդաններում հեծում էին հարյուրավոր բանտարկյալներ: Վերևում, շքեղ դահլիճների մեջ, նվագներ էին հնչում, իսկ ներքևում, մթին նկուղների մեջ՝ որոտում էին այդ թշվառների շղթաները: Նրա ծաղկազարդ բակերի մարմարյա սալահատակը ոչ սակավ անգամ սրսկված է եղել անմեղ զոհերի արյունով, և նրա գեղեցիկ, սաղարթախիտ ծառերը ոչ սակավ անգամ կախաղանի պաշտոն են կատարել… Այդ բոլորը կատարվել է խուլ պարիսպների մեջ, լուսնի լույսի ներքո, և ավազանների խաղաղ հայելին ցոլացրել է իր մեջ եղեռնական գործողությունների սոսկալի պատկերները… Դրսի աշխարհը երբեք տեղեկություն չէ ունեցել, թե ինչ է կատարվել ներսում… Սերը, ուրախությունը, զեխությունը միշտ թագավորել է այստեղ գազանային անգթության հետ…

      Երեխայությունիցս ես սովորած էի սարսափել, դողալ մեծ մարդերի առջև, այդ պատճառով մինչև փաշային ներկայանալը, ինձանում սիրտ չէր մնացել: Ասլանը նկատեց իմ երկչոտությունը և, մի կողմից հանդիմանելով, մյուս կողմից խրախուսելով, ասաց.

      – Դու տակավին ստրկահոգության մեջ ես մնացել, ինչո՞ւ ես շփոթվում, մի՞ թե նա էլ քեզ նման մարդ չէ, միթե ահեղ աստուծո առջև պիտի դուրս գաս…

      Ես փոքր-ինչ հոգի առա, ավելի ամաչելուց, քան թե քաջալերություն ստանալուց:

      Փաշան, եթե կարելի է այսպես կոչել, մի ահագին մսեղեն բլուր էր, հաստ փորով, հաստ գլխով, հաստ ձայնով, մի խոսքով, նրա մեջ ոչինչ նուրբ և տաշած բան չկար: Նուրբ էր նրա մեջ միայն տաճկական բարձր պաշտոնակալի բնական խելքը, խորամանկությունը, կեղծավորությունը, որ նենգավորության էր հասնում: Նա խիստ քաղաքավարությամբ ընդունեց մեզ, և իր մանկլավիկների օգնությամբ, որոնք նրա աջ ու ձախ թևքերից բռնելով վեր բարձրացրին, կանգնեց և, մի քանի քայլ փոխելով, մոտեցավ բռնեց Ասլանի ձեռքը:

      – Իմ բախտավորությանը չափ չկա, – ասաց նա, – որ իմ տան շեմքը արժանանում է ընդունել ձեզ պես թանկագին հյուրին, պարոն բժշկապետ:

      Փաշան Ասլանի աջը չթողեց իր ձեռքից, տարավ նրան, նստեցրեց իր մոտ, աջ կողմում: Ես մնացի ոտքի վրա կանգնած, դահլիճի դռան մոտ: Գիտեի այդ սովորությունը և մի քանի անգամ տեսել էի, թե ինչպես զինված ծառաները սպասավորում են իրանց տիրոջը, հենց միևնույն սենյակում, ուր նա ընդունելություն է գտնում մի օտարի մոտ: Ծառան այդ դեպքում թիկնապահ է, մի քաջ վերահսկող է, որ, ձեռքը իր սրի կոթի վրա դրած, ամենայն զգուշությամբ նայում է իր տիրոջ վրա: Երբ նրա կյանքին մի որևիցե վտանգ է սպառնում, նա պահապան հրեշտակի նման օգնության է հասնում: Ես այդ դիրքն էի բռնել:

      Փաշայի առաջին խոսակցությունը այն աստիճան քաղցր, սահուն և գրավիչ էր, կարծես մի շաբաթ առաջ սերտել էր այն ջերմ, սրտից բխած խոսքերը: Բայց ոչ թե մի շաբաթ առաջ, այլ իր ամբողջ կյանքում նա սերտել էր այդ խոսքերը: Օտարերկրացու մոտ այդ հրեշները վերին աստիճանի բարի և քաղաքավարի են, իսկ իրանցների

Скачать книгу