Կայծեր Մաս 2. Րաֆֆի

Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Կայծեր Մաս 2 - Րաֆֆի страница 18

Կայծեր Մաս 2 - Րաֆֆի

Скачать книгу

իր ստացած ֆինջանը իր ձեռքով տվեց նրան, և Ասլանը շնորհակալությամբ ընդունեց: Փաշան վեր առեց երկրորդ ֆինջանը:

      Մանկլավիկը սենյակից դուրս գալու ժամանակ լռությամբ անցավ իմ մոտից և թևքով կամաց իմ կողքին բոթեց. դա արդեն նշան էր, որ ես դուրս գամ նախասենյակը, որ ինձ էլ ղահվե խմացնե: Բայց ես չշարժվեցա իմ տեղից: Այդ շատ զարմացրեց նրան:

      Ղահվեից հետո մի այլ մանկլավիկ, ավելի լավ հագնված, նարգիլե ներս բերեց, որը իր գեղեցկությամբ բոլորովին ապշեցրեց ինձ: Նրա գլուխը, որի մեջ թամբաքու և կրակ էին դրած, շինված էր զուտ ոսկուց և զարդարած թանկագին քարերով. օձապտույտ «բուլղարիի» ծայրը շինած էր մի թզաչափ երկարությամբ դեղին սաթից, որ նույնպես բռնված էր ոսկու մեջ: Նարգիլեի տակը, որի մեջ ջուր էր ածած, շինված էր ադամանդի նման փայլուն բյուրեղից, որ զարդարված էր գույնզգույն ծաղիկներով: Փաշան նարգիլեի վերաբերությամբ նույն քաղաքավարությունը գործ դրեց, ինչ որ ցույց տվեց ղահվեի ժամանակ, այսինքն` նախ ինքը ընդունեց սպասավորից, հետո իր ձեռքով առաջարկեց Ասլանին:

      – Դուք արդեն փոքր ի շատե ընտելացել եք մեր սովորություններին, – ծիծաղելով նկատեց փաշան: – Ի՞նչպես է թվում ձեզ մեր նարգիլեն:

      – Ես խիստ ախորժանոք ծխում եմ, – պատասխանեց Ասլանը, – Պոլսում սովորեցի:

      Ղահվեն և նարգիլեն ընդհատեցին նրանց խոսակցությունը: Փաշան, կամենալով շարունակել այն, վարպետությամբ հարցրեց.

      –Հա, մոռացա, ինչ բանի վրա էինք խոսում:

      –Դուք ասում էիք, որ հիմա գառն ու գայլը միասին են ապրում…

      – Այո՛, հենց այստեղ ընդհատվեցավ մեր խոսակցությունը: Որովհետև սիրտս լցված է, թույլ տվեցեք ինձ, պարոն բժշկապետ, փոքր-ինչ շատախոս լինել: Եվրոպան մեզ մեղադրում է մեր անմարդասիրական վարմունքի մասին քրիստոնյաների հետ, իբր թե նրանք ճնշված են մեր երկրում, հալածված են, մի խոսքով, ինչ չարիքների մեջ ասեք, չեն զրպարտում մեզ: Բայց հավատացած եղեք, որ քրիստոնյաների վիճակը ավելի լավ է, քան թե մահմեդականներինը: Մեր երկրում ամեն տեղ քրիստոնյաներին առավելություն են տալիս: Մենք նրանց ազատել ենք շատ պարտավորություններից, որ կատարում են միայն մահմեդականները, օրինակ, զինվորագրությունից, որ նրանց շատ ծանր է թվում: Ես ինքս առանձին հոգ եմ տանում, իմ կառավարությանը հանձնված երկրում, քրիստոնյաների վիճակը բարվոքելու համար, որպեսզի նրանց բեռը ավելի թեթև լինի և նրանց ապրուստը ավելի ապահով լինի: Շնորհակալ եմ, որ քրիստոնյաները իրանց կողմից հասկանում են իմ նրանց մատուցած ծառայությունները, և ամիս չէ անցնում, որ իրանց երախտագիտությունը չարտահայտեին, որտեղ որ հարկն է: Ձեզ այս րոպեին ցույց կտամ, պարոն բժշկապետ, մի նոր հանրագիր, որ պատրաստված է երկու օրինակ, մեկը Կ. Պոլսի հայոց պատրիարքարանը ուղարկելու համար, մյուսը` Բարձրագույն Դուռը ուղարկելու համար: Դրանց մեջ հայ հասարակությունը, հազարավոր ստորագրություններով, հայտնում է իր խորին գոհունակությունը իմ կառավարությունից և, միևնույն ժամանակ, ցույց է տալիս իր բախտավոր դրությունը և բարօրությունը:

      Նա հրամայեց սպասավորին, որ ոտքի վրա կանգնած էր իր մոտ, բերել իր թղթապահը: Նրա միջից դուրս հանեց մի քանի թերթեր, ծածկված բազմաթիվ կնիքներով և ստորագրություններով, որոնց մեջ առաջին տեղը բռնում էր հայոց հոգևոր առաջնորդի կնիքն ու ստորագրությունը, հետո դրված էին զանազան հայ բեկերի, էֆենդիների

Скачать книгу