Կայծեր Մաս 2. Րաֆֆի

Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Կայծեր Մաս 2 - Րաֆֆի страница 20

Կայծեր Մաս 2 - Րաֆֆի

Скачать книгу

և ոսկի թելերով ասեղնագործած: Երեխան պարբերական ջերմ ու տենդ ուներ: Ասլանը քննեց նրան, մի քանի առողջապահական պատվերներ տվեց և խոստացավ դեղեր ուղարկել:

      Այդ ամբողջ խոսակցության ժամանակ, որ տևեց բավական երկար, Ասլանը երևաց ինձ իր աշխարհագիտական խորին տաղանդով: Նա փաշային ավելի խոսել էր տալիս, քան թե ինքը խոսում էր: Իր վարվողության մեջ մինչև այն աստիճան հրապուրիչ էր, որ ինձ թվում էր, թե փաշան բոլորովին սիրահարվեցավ նրա վրա: Եվ իրավ, նա հայտնեց, թե իրան շատ բախտավոր կհամարեր, եթե բժշկապետին միշտ իր մոտ տեսներ, թե իր տան մեջ նա ամեն հարմարություններ կգտներ, եթե բարեհաճեր, քանի որ այդ քաղաքումն էր, իր մոտ բնակվել: Ասլանը շնորհակալությամբ հրաժարվեցավ, հայտնելով, թե դժբախտաբար չէ կարող վայելել նորին վսեմության շնորհը, որ իր համար միշտ անմոռանալի կմնա, ըստ որում, մի քանի օր միայն դիտավորություն ունի մնալ այդ քաղաքում և խոստացավ՝ մինչև իր դուրս գալը քաղաքից, միշտ այցելել փաշայի մոտ, և թե նրա որդուն, թե իր տկարություններին դարման անել:

      – Ինչո՞ւ եք այդքան շտապում, պարոն բժշկապետ, – հարցրեց փաշան:

      – Ինձ հարկավոր է մի երկու ամսից հետո անպատճառ Հնդկաստանում լինել: Ժամանակ կորցնել չեմ կարող: Ես այս քաղաքով անցա միայն այն նպատակով, որ տեսնեմ մի քանի հնություններ: Այստեղից ուղղակի Մուսուլ գնալու դիտավորություն ունեմ. ինձ այնտեղ հետաքրքրրում են հին Նինվեի ավերակները: Այնտեղից Բաղդադ պետք է անցնեմ, Բաբելոնը տեսնելու համար: Հետո նավով կուղևորվեմ դեպի Հնդկաստան:

      – Մեր քաղաքում բավական հնություններ կան, որոնք դեռ հետազոտված չեն, – ասաց փաշան: – Շատ լավ եք մտածել, որ ձեր ճանապարհորդության մեջ մեր քաղաքը զանցառության չեք տվել:

      – Ինձ ավելի հետաքրքրում են սեպաձև արձանագրությունները, որոնցով, կարծեմ, շատ հարուստ է Վանը:

      – Այո՛, այո՛, հարուստ է: Ես կտամ ձեզ մի առաջնորդ, որը ձեզ ամեն տեղ ման կածե և ամեն ինչ ցույց կտա, կտանե և միջնաբերդը, որտեղ շատ կգտնեք հիշյալ արձանագրություններից:

      Ասլանը իր խոսակցությունը բևեռաձև արձանագրությունների վրա դարձնելու նպատակն էլ հենց այդ էր, որ միջնաբերդը տեսնե: Այդ պատճառով, երբ որ լսեց փաշայի վերջին խոստմունքը, մեծ շնորհակալություն հայտնեց և վերկացավ: Փաշան նույնպես վերկացավ, նրան ճանապարհ դրեց մինչև սենյակի դուռը և բաժանվելու միջոցին հարյուրավոր շողոքորթությոլններով հեղեղեց իր «թանկագին» հյուրին…

      Նույն կերպով, նույն հանդեսով, որպես ղավազները մեզ բերել էին փաշայի ապարանքը, դարձյալ նույն պատվով մեզ տարան Այգեստան, մինչև վարպետ Փանոսի տունը: Ասլանը դրեց ղավազների յուրաքանչյուրի ափի մեջ մի-մի ոսկի, և նրանք շնորհակալությամբ հեռացան:

      Մտնելով մեզ համար պատրաստված սենյակը, Ասլանը ծիծաղելով իր գլխարկը մի կողմ ձգեց և, գլուխը զարմացած կերպով շարժելով, կանգնեց սենյակի մեջտեղում և, դառնալով դեպի ինձ, ասաց.

      – Խելացի՜ մարդիկ են… խելացի՜… գիտեն իրանց գործը… Եթե ես իսկապես եվրոպացի լինեի, եթե չճանաչեի այդ անպիտաններին, անպատճառ հիացած կմնայի այդ մարդուց:

      Նրա խոսքը փաշայի մասին էր: Ներս մտավ վարպետ Փանոսը և անհամբերությամբ հարցրեց, թե ինչպես անցավ նրա այցելությունը: Ասլանը համառոտ կերպով պատմեց բոլորը և ապա ավելացրեց.

      – Եթե դուք գիտենայիք եվրոպական լեզուներ, եթե դուք կարդայիք, թե ի՞նչ են գրում

Скачать книгу