Պոեմներ, առակներ, հեքիաթներ. Աթաբեկ Խնկոյան

Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Պոեմներ, առակներ, հեքիաթներ - Աթաբեկ Խնկոյան страница 7

Жанр:
Серия:
Издательство:
Պոեմներ, առակներ, հեքիաթներ - Աթաբեկ Խնկոյան

Скачать книгу

եղնիկ, – ասաց Ռոստոմը, —

      Ես մի այնպիսի տեղ եմ որոնում,

      Որ մահ չլինի, մարդը չմեռնի,

      Ես անմահ մնամ, հողում չթաղեն:

      – Այ ջահել, ջիվան, – եղջերուն ասավ

      Չկա այնպես տեղ, որ մահ չլինի,

      Ամեն տեղ մարդն է մահին ենթակա,

      Ով որ ծնվել է, նա էլ կմեռնի:

      Ես էլ եմ վաղուց մահին սպասում,

      Կարոտ եմ մահին, նա չըկա՛, չըկա՛,

      Երբ իմ պոզերը հասնեն երկնքին,

      Նոր վերջ կտրվի իմ տաղտուկ կյանքին:

      Կա՜ց, կա՜ց դու ինձ մոտ, մահը ուշ կգա,

      Մահը ուշ կգա , կաց ու ծերացիր:

      Կա՜ց ու ծերացիր, կյանքից ձանձրացիր:

      – Մեռնել ուզեի՝ ես չէի թողնի

      Թագուհի մայրիկ, պատիվ, գահ ու թագ.

      Ես ապրել կուզեմ, շարունակ, անվերջ, —

      Ասավ Ռոստոմը, վեր կացավ գնաց:

      Գնում էր… Գնաց… Էլ հեռու, հեռու,

      Վերից արևն էր այրում, տապակում,

      Ետևն անապատ, առաջին սարեր,

      Գնաց ու գնաց բարձրացավ մի սար,

      Սարը հո սար չէր. ամպերը գլխին,

      Գագաթին սուր-սուր ու դիք-դիք ժայռեր.

      Վերից նայողը տակը չէր տեսնում,

      Տակը մի անդունդ, մի խոր խորխորատ:

      Բարձրացավ սարը, տեսավ գագաթին

      Արծիվն է նստել մռայլ ու անհույս.

      Արծիվն է նստել ու իր կտցովը

      Խփում է ժայռին, փորում է ժայռը:

      – Բարով դու, Ռոստոմ, դու հազար բարի,

      Ո՞րտեղից կըգաս և ո՞ւր ես գընում, —

      Ասավ արծիվը մռայլ ու անհույս:

      – Այ հզոր արծիվ, – ասավ Ռոստոմը, —

      Ես մի այնպիսի տեղ եմ որոնում,

      Որ մահ չըլինի, մարդը չըմեռնի,

      Ես անմահ մնամ, հողում չթաղեն:

      Մտքի տակ ընկավ հսկա արծիվը.

      – Այ ջահել-ջիվան, – ասավ Ռոստոմին, —

      Ամեն կենդանի, որ օդ է շնչում՝

      Նա պետք է մեռնի, վերջը հող դառնա:

      Ես որ արծիվն եմ խիզախ ու հսկա,

      Ես էլ եմ նույնպես մահին ենթակա.

      Բախտն է որոշել, որ ես էլ մեռնեմ,

      Բայց իմացիր՝ ե՞րբ. երբ փոսը լցնեմ,

      Այ էս անդունդը, որ աչք չի կտրում:

      Եվ գիտե՞ս ինչով, մանր քարերով,

      Որ պետք է կտցով պոկեմ ժայռերից

      Եվ իմ պոկածը, ասեմ, օրական

      Մի ընկույզի չափ քար պետք է լինի:

      Կաց ինձ մոտ, Ռոստոմ, մահը ուշ կգա,

      Մահը ուշ կգա. կաց ու ծերացիր,

      Կաց ու ծերացիր, կյանքից ձանձրացիր:

      – Մեռնել ուզեի՝ ես չէի թողնի

      Թագուհի մայրիկ, պատիվ, գահ ու թագ,

      Ես ապրել կուզեմ անընդհատ, անվերջ: —

      Ասավ Ռոստոմը, վեր կացավ գնաց:

      Գնում էր… Գնաց… Տաս տարին անցավ,

      Էլ տեղ չթողեց, որ նա ման չգար.

      Ցամաքը պրծավ, երկրից դուրս ելավ,

      Գնաց ու հասավ մի խաղաղ ծովի:

      Թափանցիկ ծովը հայելու նման

      Ձգվել, փռվել էր հեռու ափերում:

      Մեղմիկ ծփանքով, փրփուր ալիքով

      Գնում, գալիս էր օրոր ու շորոր:

      Բայց հեռո՛ւն, հեռո՛ւն, որտեղ երկինքը

      Ջրերի վրա կապել էր կամար,

      Լուսեղեն հովտում, լազուրի միջին,

      Մի բան էր լողում, պեծ-պեծին տալիս:

      Գերվեց Ռոստոմը. հոգով թռչում էր…

      Ու դեպի հեռուն, դեպի լազուրը,

      Դեպի անհայտը, դեպ անմահություն,

      Ապրել ու ապրել, հավիտյան ապրել,

      Ու ծովին պատեց մի ախորժ մշուշ,

      Ափին մոտեցավ մի զմրուխտ

Скачать книгу