Կայծեր Մաս 1. Րաֆֆի

Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Կայծեր Մաս 1 - Րաֆֆի страница 11

Կայծեր Մաս 1 - Րաֆֆի

Скачать книгу

մի կատարյալ գազանանոց էր: Ամեն անգամ, ես այնտեղ գնալիս, գտնում էի նրան զբաղված կամ գազանները կերակրելով և կամ աղվեսի, կուզի, գայլի, արջի, վագրի և այլ այս տեսակ անասունների մորթերը չորացնելով: Հրեա և հայ վաճառականները իրանք գալիս էին, և գնելով մորթերը, տանում էին հեռու երկրներ վաճառելու:

      Մարոն այն աստիճան ընտելացած էր գազանների հետ, որ ամենևին նրանցից չէր վախենում: Մի անգամ նա ցույց տվեց ինձ մի ամեհի վագր, ասելով.

      – Տես, Ֆարհատ, ի՜նչ գեղեցիկ բծեր ունի:

      Ես սարսափեցա, երբ փոքրիկ աղջիկը մոտեցավ և սկսեց փայփայել գազանի ահագին գլուխը:

      – Ի՞նչու ես վախենում, – ասաց նա ծիծաղելով, – դա մի մեծ կատու է, և ավելի ոչինչ:

      Այդ վագրին մանուկ հասակից որսացել էր նրա հայրը, որովհետև Մարոն շատ սիրում էր նրան, այս պատճառով պահել, մեծացրել էին: Ինձ թվում էր, որ Մարոն էլ այն գազանների ձագերից մեկը պետք է լիներ, որովհետև նրանցից չէր վախենում և նրանց շատ սիրում էր:

      Ե

      ՄԱՆԿԱՎԱՐԺ ԵՎ ՔԱՀԱՆԱ

      Մայրս իմ փոքր հասակից հոգս էր տանում, որ գիր կարդալ սովորեմ և «լավ մարդ» դառնամ: Տասն տարեկան էի, երբ նա ինձ մեր թաղի քահանայի մոտ տարավ: Այն օրը հոգեգալստյան տոնն էր: – «Հոգեգալուստը լավ օր է, – ասում էր մայրս, – եթե երեխան այս օրը վարժատուն մտնե, շատ բան կսովորի, նրա համար որ, հոգին սուրբ այսօր առաքյալներին լեզու տվեց»:

      Ես մինչև այսօր չեմ մոռացել այն խոսքերը, որ մայրս ինձ վարժապետին հանձնելու ժամանակ ասաց. – «Տեր հայր, ծառա լինեմ սուրբ աչիդ, որդիս քեզ համար ղուլ (ճորտ) եմ բերել, միսը քեզ, ոսկորը ինձ. ինչ ուզում ես արա, միայն թե երեխաս մի բան սովորի»…

      Ես բոլորովին չհասկացա, թե ինչ էին նշանակում մորս խոսքերը, միայն լսեցի, որ տերտերը խոստացավ ինձ լավ ուսում տալ, բոլոր գրքերը կարդացնել, ավելացնելով, թե «հանգուցյալ հայրս» իր լավ բարեկամն է եղել, և «նրա խաթրու» ինձ վրա առանձին ուշադրություն կդարձնե և այլն:

      Տեր Թոդիկը – այսպես էր վարժապետիս անունը – իր ուսումը ստացել էր Աղթամարա անապատումը: Թե ինչո՞ւ համար նա թողեց վանքը, – այդ ես չգիտեմ, միայն ասում էին, որ նա բերեց իր հետ գիտության խիստ ահագին պաշար: Տեր Թոդիկը մեծ համարում ուներ ոչ միայն մեր քաղաքի մեջ, այլ մեր ամբողջ գավառում հռչակված էր նրա իմաստությունը: Ով որ մի երազ էր տեսել, նրա մոտն էր վազում և նրանից բացատրություն խնդրում: Ում երեխան հիվանդ էր, նրան Նարեկ կամ Ավետարան էր կարդալ տալիս, որ առողջանա: Ով որ մի գործ էր կամենում սկսել, նրա «տերողորմեայի» վրա էր փորձում իր բախտը: Մի խոսքով, նա մեր գավառի մարգարեն էր. ամեն մարդ նրա խորհրդին էր դիմում, ամեն մարդ նրանից խրատ էր ընդունում…

      Աստված իմ, ինչե՜ր չէին պատմում նրա մասին… Ասում էին, տեր հայրը իր եղունգի վրա մի բան է գրում, և այն գրի զորությամբ կնիկները իրանց առջև ծով են տեսնում և իսկույն տկլորվում են… Ասում էին, թե նա մի աղոթք է կարդում, և գարու հատիկների մրջեմի նման բարձրանում են դեպի տան սյունը, և ընդհակառակն, նրա խոսքով արագաշարժ կարիճը քարացած կանգնում է և բնավ չէ շարժվում: Ասում էին, ծտերի բերանը աղոթքով կապում է, և նրանք չեն կարողանում արտերի ցորյանը ուտել: Ասում էին, դևերին, սատանաներին բռնում է, լցնում է ապակյա սրվակների մեջ և այնպես պահում է, որ մարդերին վնաս

Скачать книгу