Կայծեր Մաս 2. Րաֆֆի

Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Կայծեր Մաս 2 - Րաֆֆի страница 10

Կայծեր Մաս 2 - Րաֆֆի

Скачать книгу

միայն խոսվում էր, թե դեռ կենդանի է:

      Գ

      ԱՍԼԱՆԸ ՈՐՊԵՍ ԸԺԻՇԿ

      Եվրոպական բժշկի հայտնվելը շուտով տարածվեցավ ամբողջ քաղաքում և մինչև նահանգապետ-փաշայի ականջը հասավ: Փաշան ցանկացել էր տեսնել բժշկին: Բացի նրանից, ամեն նշանավոր և աննշան անձինքներից հրավիրվում էր նա, իսկ շատերը նրա մոտ էին գալիս: Ասլանը հանգստություն չուներ. ես նրան խիստ հազիվ անգամ էի տեսնում. պատահում էր, որ ամբողջ օրով տուն չէր վերադառնում: Վերադառնում էր գիշերը միայն, այն ժամանակ ևս, վարպետ Փանոսի հետ առանձնացած, երկար ու երկար խոսում էին: Այդ խորհրդակցությունները խլում էին նրանից գիշերային հանգստի մեծ մասը: Երբեմն նկատում էի` նրա մոտ գալիս էին անծանոթ անձինք, տարօրինակ հագուստներով, ինչ-որ լեզուներով խոսում էին և ստվերի նման անհետանում: Ասլանը ինձ մոտ ոչինչ չէր խոսում, նրա այդ ծածկամտությունը վրդովեցնում էր ինձ. երևի նա դեռևս իմ վրա հավատ չուներ:

      Վարպետ Փանոսի տունը շատ նպաստավոր էր Ասլանի համար ամեն տեսակ անձանց հետ տեսնվելու. այնտեղ ով ասեք` չէր մտնում. նրա գործարանի առիթով, ամեն օր, շրջակայքից բազմաթիվ մարդիկ էին գալիս ու գնում: Իսկ նրա բժշկությունը ամեն կասկած փարատում էր. բժիշկը ամեն տեսակ անձինք իր մոտ ընդունելու իրավունք ունի: Նրա մոտ գալիս էին հիվանդներ, կամ ձևացած որպես հիվանդներ, խոսում էին իրանց հիվանդությունների մասին: Ա՜խ, ո՛րքան բազմատեսակ էին այդ հիվանդությունները, բարոյական հիվանդություն… մտավորական հիվանդություն… հոգեկան հիվանդություն… երկրի անկարգությունից առաջացած տնտեսական հիվանդություն… բողո՜ք և բողո՜ք ամեն կողմից: Ամեն ոք դեղ ու դարման էր պահանջում: Բայց կարո՞ղ էր Ասլանը և այդ հիվանդությունների բժիշկը լինել: Նրա բժշկարանի մեջ կա՞ր արդյոք մի որևիցե դարման երկրի հասարակական փտությունը և անդամալուծությունը բուժելու համար: Այդ հարցերը վճռելու համար ես այն ժամանակ ոչ բավական գիտություն ունեի և ոչ բավական զարգացում: Բայց իբրև իսկական բժիշկ, Ասլանը, իրավ որ, անգնահատելի էր:

      Ասլանի դրությունը ես համեմատում էի մի շրջական կլայեկագործի հետ, որ, սովորաբար, մեծ զատիկը մոտենալու ժամանակ, թափառում է գյուղից գյուղ, ժանգոտած, փախրոտած պղնձեղենները մաքրելու և կլայեկով պատելու համար: Գյուղացիները իրանց բոլոր պղնձե ամանները թափում են նրա մոտ, որովհետև գիտեն, որ մի ամբողջ տարի նրա երեսը այլևս տեսնելու չեն: Այսպես թափում էին բժշկի մոտ քաղաքացիները իրանց հիվանդներին, մտածելով, որ նա երկար չպիտի մնա իրանց մոտ, և շտապում էին նրա ներկայությունից օգուտ քաղել: Ասլանը, որպես գործից անվաստակելի մարդ, չէր խնայամ ամենին իր օգնությունը:

      Կոկորդիս ցավը բոլորովին անցել էր, մի քանի օրից հետո ինձ այնքան առողջ էի զգում, որ կարող էի տնից դուրս գալ: Բայց դրսում և մանավանդ քաղաքում երևնալու համար պատշաճավոր հագուստ չունեի: Իմ հագուստը դեռ նույնն էր, ինչ որ Մարոն, սուրբ աստվածածնի ուխտագնացության ժամանակ, մի կերպով կարկատեց ինձ համար: Բայց ո՛րքան մեծ եղավ իմ ուրախությանը, երբ իմացա, որ Ասլանը վաղօրոք հոգացել էր այդ մասին, գնելով շուկայից ինձ համար ամենապատվական հագուստներ: Ես իսկույն հագնվեցա, երբ Ասլանը հայտնեց, թե դիտավորություն ունի ինձ իր հետ տանելու: Թեթև նախաճաշիկից հետո Ասլանը վեր առեց իր հետ զանազան տեսակ

Скачать книгу