.

Чтение книги онлайн.

Читать онлайн книгу - страница 8

Автор:
Жанр:
Серия:
Издательство:
 -

Скачать книгу

գլխավոր և բուն պատճառը պետք էր որոնել իրանց` աղքատների մեջ: Ես հետո առիթ ունեցա մոտից, շատ մոտից շոշափել այդ պատճառները: Այդ դուք կտեսնեք իմ պատմության ընթացքում: Բայց ավելի համոզվեցա իմ կարծիքների մեջ, երբ տեսա վարպետ Փանոսի գործարանը:

      Պառավի առաջնորդությամբ ես մտա մի երկարաձև շինվածքի մեջ, ուր զետեղված էր գործարանը: Այստեղ մինը մյուսի մոտ շարված էին ներկի կարասները: Ներկում էին ամեն գույներով, առավելապես լեղակի գույնով: Գյուղացինրը բերել էին զանազան տեսակ տնային գործվածքներ, որպիսիք են` կտավ, շալ, բամբակյա կամ բրդյա թելեր և այլն: Հաճախորդների մեջ կային զանազան ազգերից և զանազան լեզուներից` հայ, թուրք, քուրդ, ասորի և ուրիշները: Վճարների հատուցումները կատարվում էին ըստ մեծի մասին երկրագործական և անասնապահական բերքերով. փողի փոխարեն տալիս էին յուղ, պանիր, ցորյան, բուրդ, մորթիք և այլն: Այդ էր պատճառը, որ գործարանատերը ստիպված էր քաղաքում մի խանութպանի հետ ընկեր լինել, որպեսզի վաճառվեն այդ մթերքները: Ոմանք ոչինչ չէին վճարում:

      Աշխատանքը եռ էր գալիս ժրաջան բանվորների ձեռքում: Փոքրիկ և մեծ աշակերտները, հագուստով ու մարմնով թաթախված ներկերի մեջ, վժվժում էին այս կողմ ու այն կողմ: Կապույտ լեղակը ամենի ձեռքերի և դեմքի վրա թողել էր իր թախծալի գույնը: Կապույտ էին գործարանի փայտյա սյուները, կապույտ էին առաստաղը, հատակը և կավով ծեփած պատերը, կապույտ էին երկայն փայտյա ձողերը, որոնց վրա չորացնելու համար կախ էին տված ներկված կտավները: Կապտագույն էր և լույսը, որ ներս էր թափանցել գործարանի նեղ պատուհաններից:

      Բայց իմ ուշադրությունը գրավեց մի այլ բան, գործարանի փոխվարպետը, մի երեխա գրկում բռնած, լռությամբ մոտեցավ լեղակի կարասին: Կարասը հենց նոր էին խառնել և մուգ-լրջագույն փրփուրը դեռ դիզված էր նրա բերանի վրա: Նա երեք անգամ պտտացրեց երեխային կարասի շուրջը, հետո խորհրդավոր կերպով մատը թաթախեց փրփուրի մեջ և նրանով խաչաձև օծեց երեխայի կոկորդը: Պառավ դայակը, որ կանգնած էր այնտեղ և երկյուղածությամբ նայում էր այդ գործողության վրա, ընդունեց փոխ-վարպետի ձեռքից երեխային, նրա բժշկությանը վարձատրելով մի կապտագույն աքաղաղով, որ բերել էր յուր հետ:

      – Այդ երեխան կապույտ հազ ունի, – ասաց վարպետ Փանոսի մայրը, որ կանգնած էր իմ մոտ, և խորհուրդ տվեց, որ նույն գործողությունը և իմ կոկորդի վրա կատարել տամ:

      Շատ չանցավ, սովորական ժպիտը երեսին, ներս մտավ վարպետ Փանոսը: Նրա հայտնվիլը այն ազդեցությունը չգործեց, ինչպես առհասարակ լինում է վարպետի ներկայության ժամանակ. անգործը գործի է դիմում, աղաղակները լռում են, կրկին տիրում է կարգը, ոչ, այլ կարգը պահպանված էր և նրա բացակայության ժամանակ: Նրա մեջ չէր երևում ոչ հպարտ գործարանատիրոջ խստությունը և ոչ արևելյան վարպետի կոպիտ տիրասիրությունը, այլ մի պարզ, մտերմական կապ միացնում էր ստորադրյալներին իրանց գլխավորի հետ: Նա գործունյա մարդու հատուկ աչալրջությամբ մոտեցավ կարասներին, նայեց նոր ներկած կտավներին ու շալերին, մի քանի բաներ հարցրեց, մի քանի պատվերներ տվեց և հեռացավ: Նրա մի հայացքը բավական էր գիտենալու համար, թե որտեղ ի՛նչ էր պակաս, և որտեղ ի՛նչ պետք էր անել: Հետո նա դարձավ դեպի հաճախորդները. մոտենում էր ամեն մեկին, բարևում էր, հարցնում էր նրանց առողջությունը, հետաքրքրվում էր նրանց դրությամբ, թե ի՞նչպես է հացի բերքը, առո՞ղջ են նրանց անասունները, առո՞ղջեն

Скачать книгу