ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. (Վեպ-ռեքվիեմ). Լևոն Ադյան

Чтение книги онлайн.

Читать онлайн книгу ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. (Վեպ-ռեքվիեմ) - Լևոն Ադյան страница 30

ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. (Վեպ-ռեքվիեմ) - Լևոն Ադյան

Скачать книгу

չորրորդ հարկ, հետո՝ ձախ, անցանք վառ լուսավորված, երկու կողմում անվերջանալի դռներով, ընդարձակ միջանցքով, միջանցքի վերջում՝ նորից ձախ, փակ դռների ցուցանակներին նայելով հասանք սևատառ ցուցանակին՝ «Հաշվապահություն»: Ես բացեցի դուռը՝ առաջ թողնելով Սիլվային: Նախասենյակից երևում էին հաշվապահության երեք սենյակները: Սեիդոզաևայի առանձնասենյակում՝ սեղանին թափած զանազան թղթերով, հաստ թղթապանակների կույտերով, համակարգիչով՝ էկրանին թրթռացող գունավոր գծերով, ոչ-ոք չկար:

      – Հիմա կգա, – կողքի սենյակից ծամոնը բերանում, վիզը երկարած՝ էրոտիկ դնչիկին արեգակնային ժպիտ, ասաց Ալվինա Օսիպովան, աչքերով չարաճճիորեն հարցնելով՝ էդ ո՞վ է:

      Մենք կրկին դուրս եկանք աղմկոտ միջանցք՝ սպասելով գլխավոր հաշվապահին:

      Փորձադահլիճներից երգ ու նվագի պատառիկներ էին հասնում: Ինչ-որ տեղ, հաստ պատերից այն կողմ, խուլ ու տաք ղողանջում էր մանկական երգչախումբը. «Ջյու-ջյու, ջյուջյալյարիմ, մյանիմ գյաշյանգ ջյուջյալյարիմ, ջյու-ջյու-ջյու, ջյուջյալյարիմ…»: Հետո միանգամից քաղցրածոր կլկլացրեց Բաբա Միրզոևը. «Աման Թելլո¯, Թելլո ջան, Թելլո¯…»:

      – Ողջույն, ծերուկ: – Սիավուշն էր՝ ռուսական հեռուստահաղորդումների խմբագրությունից:

      Սիավուշի ձայնի վրա ետ շրջվեցի:

      – Բարև, Սիավուշ, – ուրախ ողջունեցի, – որտե՞ղ ես, երկու շաբաթ է, չեմ տեսնում քեզ:

      – Գրողների միություն եմ փոխադրվել, – պատասխնեց նա՝ թռուցիկ մի հայացք ձգելով Սիլվայի վրա ու գլխով բարևելով նրան:

      – Ինչո՞ւ, – վշտացա ես: – Մի՞թե այստեղ վատ էր:

      – Այնտեղ ավելի ազատ եմ: Գրողների միությունում աշխատանքը սկսվում է ժամը տասին, ավարտվում՝ չորսին: Ընդամենը վեց ժամ՝ ընդմիջման հետ միասին: Շաբաթվա մի օրն էլ՝ ստեղծագործական օր: Գրելու հնարավորություններն ավելի շատ են: Գրողների միության նախագահի խորհրդական՝ թեթև գործ: Լսիր, ծերուկ, – ցուցամատով ակնոցն ուղղելով ավելացրեց Սիավուշը: – Մի չորս հարյուր ռուբլի փող ունեմ ստանալու՝ սցենարի դիմաց, երկու անգամ է գալիս եմ, ասում են՝ փող չկա: Խոսիր Սաիդայի հետ, նա քեզ սիրում է, չի մերժի:

      – Կխոսեմ:

      – Հարյուրը խմում ենք, երեք հարյուրը տալիս եմ տուն: Դու գիտես, Սիավուշն իր խոսքի տերն է:

      Նա մեկ-մեկ իր մասին երրորդ դեմքով էր խոսում:

      – Ասացի՝ կխոսեմ: Ես էլ եմ նրան սպասում: Երեկոյան զանգիր:

      – Էհ, դու տանը նստո՞ւմ ես որ, – բազմանշանակ նայելով՝ ասաց Սիավուշը, ծիծաղեց, իբր, տեսնում եմ՝ ինչով ես զբաղված:

      – Այդ ո՞վ էր, – նրա գնալուց հետո հարցրեց Սիլվան:

      – Սիավուշ Մամեդզադեն է: Բանաստեղծ է, համաշխարհային գրականության ինստիտուտն է ավարտել Մոսկվայում: Սքանչելի տղա է: Նմանը չկա:

      – Դեմքը շատ դուրեկան ու ծանոթ է:

      – Հեռուստատեսությամբ եք տեսել: Գրական հաղորդումներ է վարում:

      – Երևի… Արինան ձեր մասին ինձ շատ է պատմել, – անսպասելի ասաց Սիլվան և, աչքերը բարձրացնելով, դարձյալ ակնապիշ նայեց:

      Դադար:

      – Գիտե՞ք, նա կարող է ժամերով խոսել ձեր մասին:

      Նորից դադար:

      – Ես հիմա եմ հասկանում նրան, – կրկին խոսեց նա և հանկարծակի ավելացրեց, – իսկ ես գլուխս չե՞մ կորցնի այստեղ:

Скачать книгу