ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ (Վիպակներ, պատմվածքներ). Լևոն Ոսկանի Ադյան
Чтение книги онлайн.
Читать онлайн книгу ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ (Վիպակներ, պատմվածքներ) - Լևոն Ոսկանի Ադյան страница 25
–Նիկոլային բա՞ն է պատահել,– արտասանեց Շահումը՝ հազիվ կարողանալով շունչը ետ բերել£– Աստված իմ, դու ինչ-որ բան ես թաքցնում ինձնից£ Ինչո՞ւ ես լռում,– ահագնացող վախով շարունակեց նա,– ես հո կույր չեմ՝ նրան վատ բան է պատահել. ես դա զգում էի£
–Ոչ£– Աղաբեկը թափահարեց գլուխը և միանգամից, կարծես ծանր բեռից ազատվելով, ասաց.– Քեզ նրա համար չենք բերել, Շահում£ Քեզ ինձ համար ենք բերել®
Շահումը քարացած նայում էր ձայնի ուղղությամբ՝ առանց խոսակցին տեսնելու£
–Նիկոլայի համար ինչ կա,– ինչպես խոր անդունդից՝ գալիս էր Աղաբեկի ձայնը£– Նա ինձ նման անբախտ չի, ում էլ ասես՝ կառնի® Իմ բանն ուրիշ է, ինքդ էլ տեսնում ես, թե ինչ օրի եմ® Եղբորդ՝ Առուստամի հետ էդպես որոշեցինք, սկզբում դեմ կանգնեց, բայց դե, ինչի՞ պիտի դեմ կանգնի, համաձայնեց£ Մի մտածիր, իմացած եղիր, որ ես քեզ Նիկոլայից պակաս չեմ պահելու, լավ եմ պահելու®
–Ոչ, ոչ, չեմ ուզում, ոչ,– բերանով օդ որսալով՝ շնչասպառ ու գունաթափ՝ անկարող անգամ ցավից ճչալու՝ Շահումը գլխապտույտ զգաց և ուշակորույս փռվեց հատակին®
…Ես շրջվում, կրկին նայում եմ ետ` պատշգամբին, ուր արևի գունեղ շողերն արդեն լուսամուտներից ներս են մտել և բակի ծառերի մեղմիկ շարժումից վետվետում են սևացած պատերին£ Այնտեղ, պատշգամբում, իր հնամենի թախտին նստած, մեծ մայրս ինքն իրեն խոսում է, կամկար շարժում ձեռքերը, ասես ինչ-որ բան է ուզում ապացուցել երևակայական զրուցակցին£ Հնարավո՞ր է գիտենալ՝ ի՞նչ է մտածում մարդ ահա այս պահին, երբ արդեն հասել է կյանքի վերջնագծին և բոլորը գիտեն ու ինքն էլ գիտի, որ դա այդպես է, ավարտված է կյանքը, վերջ՝ ինքն այս մեծ ու կանաչ աշխարհում չի լինելու այլևս£ Ի՞նչ է հիշում հիմա իր անցած օրերից և առհասարակ որևէ բան հիշո՞ւմ է, թե ամեն ինչ այնտեղ, հոգու խորքում իրար է խճճված®
Շատ տարիներ առաջ, երբ մայրս բերեց ինձ գյուղ և, թողնելով պառավ սկեսրոջ խնամքին, գնաց քաղաք՝ վայելելու իր երջանկությունը նոր ամուսնու հետ, հիշում եմ, մեծ մայրս հեքիաթներ էր պատմում, ըստ երևույթին, ուզում էր սփոփել ինձ, որ շատ չտխրեմ առանց մորս£ Իսկ ես չէի էլ տխրում, թեպետ երբեմն առ երբեմն ես ինձ զգում էի մենակ, արհամարված ու լքված բոլորից£ Բայց դա սկզբնական շրջանում էր, հետո ես սրտակից ընկերներ ունեցա, մանկական միամիտ ու մաքուր սիրով սիրեցի և° նրանց, և° գյուղը, և°, իհարկե, Շահում մեծ մորս, առանց որի ես իմ կյանքը չէի պատկերացնում այլևս£ Նա ձեռքս բռնած ինձ առաջին դասարան տարավ, իսկ երբ ավարտեցի դպրոցը, հասունության ատեստատը կրծքին սեղմած երկար լաց էր լինում, և ես չէի կարողանում մխիթարանքի խոսքեր գտնել նրան ասելու£
Մեծ մորս պատմած բազում հեքիաթներից մեկն իր մասին էր. «Եղել է, չի եղել, մի սիրուն աղջիկ է եղել£ Աչքերը ՝ ոնց գիշեր՝ սև են եղել, բերանը պողի նման կարմիր, մեջքը ճապկի պես նուրբ ու բարակ է եղել՝ ու ինքն էլ տասնչորս տարեկան: Կուժն՝ ուսին երբ ջուրն է գնացել, երբ սարերից քշել է իրենց ուլերը, կամ եղբայրներին հաց է տարել հանդ ու թեթևաքայլ տուն է եկել, ամբողջ գյուղը կանգնել, հեռվից հեռու զմայլված նայել է նրան՝ մտքում երանի տալով էն բախտավոր տղին, որ կառնի նրան®»
Պատմում էր նա, և նրա