ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ (Վիպակներ, պատմվածքներ). Լևոն Ոսկանի Ադյան
Чтение книги онлайн.
Читать онлайн книгу ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ (Վիպակներ, պատմվածքներ) - Լևոն Ոսկանի Ադյան страница 26
Ծանր մտատանջության մեջ՝ Շահումը հանկարծակի լարվեց՝ լսելով ինչ-որ մեկի ձայնը£ Նա արագ ելավ բակ և մնաց քարացած. ամուսինը կանգնած էր տնից ոչ այնքան հեռու, ցանկապատից այն կողմ և սարսափից ավելի այլանդակված, լայնացած աչքերով նայում էր իր կողմը£ Նա քայլ արեց՝ առաջ գնալու, սակայն ամուսինը ձեռքով նշան արեց չմոտենալ£
–Էդ զուլումն ինձ էլ կպավ, Շահում®– Նրա այտամկանները ձգվել էին, և նա ուժով էր պահում իրեն, որ չհեկեկա£– Ասացի չեմ հասցնելու վերջին անգամ տեսնեմ քեզ, լսեմ ձենդ® Տուն չեմ ուզում մտնել, կարող եմ վարակել, դու էլ մի մոտեցիր£ Նամարդ դուրս եկա, երեխեքը թողեցի վզիդ® Էսօր հիսուն խորթն եմ հնձել®,– այդպես խոսքը կիսատ՝ ասես թիկունքից կրակեցին, նա միանգամից չոքեց, կծկվեց ու ընկավ գետնին£
Շահումը աղեկտուր ճչաց, տնից դուրս թափվեցին երեխաները£ Մայրը գարնանից անկողին էր ընկել, տանը պառկած էր, աղջկա ձայնից ցնցվեց, մի քանի անգամ կանչեց, բայց նրան լսող չկար£ Վազելով եկան հարևանուհիները՝ Մարիամը, Բաջին, քիչ անց վազեվազ եկավ նաև Մարգարիտը£ Եվ Շահումը հանկարծ սարսափով մտածեց այն մասին, որ ամուսինն ընկած էր այն նույն տեղը, ուր Նիկոլայն այն ժամանակ խոստովանեց իր սերը® Հարևանուհիների հետ միասին հենց այդպես շորերով, հին, քրքրված կարպետի մեջ փաթաթած, ամուսնուն քարշ տալով տարան գերեզմանատուն, հանձնեցին հողին, իսկ մթնալուսին, դեռ լույսը չծագած, փոքրերին՝ Արամին, Վաղարշակին, Հովհաննեսին ու Մարգոյին թողնելով հիվանդ մոր մոտ, Սահակին ու Գրիշային, որոնք արդեն տասը-տասներկու տերեկան մեծ տղաներ էին, վերցրած