ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ (Վիպակներ, պատմվածքներ). Լևոն Ոսկանի Ադյան

Чтение книги онлайн.

Читать онлайн книгу ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ (Վիպակներ, պատմվածքներ) - Լևոն Ոսկանի Ադյան страница 28

ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ (Վիպակներ, պատմվածքներ) - Լևոն Ոսկանի Ադյան

Скачать книгу

խորքերը, նոյեմբերի վերջերին, ձյունը դրած, գալիս են£ Ափսոս, հազար ափսոս, ավերվեց էս դրախտ գյուղը, մի նայիր է, բա էս ձևի տեղ կա՞ աշխարհում®

      Կովը մտել էր արտը, Մխիթարը վիրավոր ոտքը քարշ տալով, գնաց՝ թողնելով ինձ ձորափին կանգնած£

      Ձորն ի վեր բարձրացող նեղլիկ արահետով շարունակեցի ճանապարհս£ Վերևից, սաղարթների արանքից, մերթ ընդ մերթ ցոլցոլում է արևը, մոշահավերը պնդուկի ծառերի վրայից շատ ցածր, համարյա գետնին քսվելով թռչում, կորչում են անտառի մեջ£ Այս արահետով, որ մի ժամանակ բանուկ ճանապարհ էր և հիմա ոտքի կարոտից է այսպես բարակել, մաշվել ու ծածկվել մասրենու ճյուղերով, Շահում Մեծ մորս հետ ինչքան ենք բարձրացել սարերը՝ խոտ բերելու, հասկ հավաքելու, կարտոֆիլ հանելու. «Անցած օրին օր չի հասնի»,– մի անգամ ասաց Մեծ մայրս£ Այդ բառերի իմաստը ես լոկ հիմա եմ հասկանում, երբ այնքան ջրեր են հոսել այն օրերից ի վեր£ Անտառային լռություն է, ոչ մի ձայն, ծպտուն՝ բացի սերինոսների սրտացունց երգից® Հին ընկերներից գոնե մեկը լիներ® Այս օդը, այս չքնաղ վայրերը թողած նրանք բոլորն էլ քաղաքներում են, գյուղ են գալիս երկու-երեք տարին մի անգամ, կարևոր-կարևոր քայլում են գյուղի փողոցներով, ժամերով նստում են գյուղական ակումբի առջև՝ մինչև կլրանա աշխատանքային արձակուրդը, ու թողնում, գնում են®Էհ, իսկ մի՞թե նրանցից մեկն էլ ես չեմ£

      Իսկ այստեղ շարունակում են բուրել ծաղիկները, արևը ծառերի արանքից ընկնում է բացատների վրա և, չնայած եղյամ է դնում արդեն սարերին, մյուս բոլոր ծաղիկները չնայած վաղուց են խամրել, բացատներում բացվում է վարդը՝ բարակ թերթերով, բարակ ոտքի վրա կանգնած կարմիր վարդը£

      Ամառ է, տաք է, մեծ, դեղնակարմիր ճանճերը՝ կլոր աչքերով, անշարժ կանգնել են ոսկեփայլ օդում, նրանք իմ ոտնաձայներին ուշադրություն չեն դարձնում, բազմերանգ թիթեռները պարսերով իջնում են անասունների ոտնահետքերում հավաքված անձրևաջրերի վրա, պարսերով բարձրանում են ջրերի վրայից, մի տեսակ թեք ճախրելով գնում, պտտվում, կրկին վերադառնում են նույն փոսերի վրա£

      Հիշում եմ, ամռան մի շոգ օր Սամվելիկին վերցրի ինձ հետ, եկանք այստեղ£ Աղբյուրի մոտ զով էր, նստեցինք՝ ջրի քչքչոցը մեր ականջում, իսկ շուրջը՝ հավքի դայլայլ, մեղվի գվվոց, կկվի կանչ, հեռվում, ծառերի արանքից երևում էր գյուղը՝ փռված ժայռեղեն ձորալանջերին, երերուն մղեղի մեջ՝ գառան մայուն, խրխնջոց, ինչ-որ ծիծաղ, զանգի ղողանջ, շնահաչ, քամու թևին՝ գյուղից եկող բեկբեկուն ձայներ® Ութերորդ դասարան էր փոխադրվել Սամվելիկն արդեն, աղջկա մի լուսանկար ցույց տվեց£ «Լավիկն է, չէ՞»,-ամաչելով ու նաև կարծես թե պարծենալով, հարցրեց նա£ Սիրունատես աղջիկ էր, մազերը կարճ կտրած, հրացայտ խաժ աչքերով£ «Լավիկն է,– հաստատեցի ես,– ո՞ւմ աղջիկն է»£ «Մեր ուսմասվարի,– ինքն էլ մի պահ ակնածանքով դիտելով նկարը, ասաց նա£– Ընկեր Թելյանի աղջիկն է: Յոթերորդում է սովորում, անունն էլ Ագնեսա£ Լավ անուն է, չէ՞»£ Ես ժպտացի£ Լուսանկարը, որ նա երևի հատուկ վերցրել էր՝ ինձ ցույց տալու համար, խնամքով դրեց գրպանը£ Պարզ երևում էր՝ սրտովն էր, որ գովեցի իր ընտրությունը£

      Ես ծնկի եմ իջնում քարե գուռին՝ ջուր խմելու, գուռի հատակին ջուրը փոս է փորել և մանրիկ ավազները ծփանքի միջից դողում են£ Այն հեռու ժամանակներում, ետմիջօրեին, սարերից տուն վերադառնալիս, այստեղ կանգ առան հոգնած, ուժասպառ եղած ջահել մայրն ու

Скачать книгу