ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ (Վիպակներ, պատմվածքներ). Լևոն Ոսկանի Ադյան
Чтение книги онлайн.
Читать онлайн книгу ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ (Վիպակներ, պատմվածքներ) - Լևոն Ոսկանի Ադյան страница 32
Իրոք, ինչո՞ւ է այսպես, ինչո՞ւ անկողմնակալ չեմ կարող վերաբերվել մորս£ Ո՞րն է նրա մեղքը£ Իսկ գուցե կանխակալ սառնությունը պայմանավորված է այն բանով, որ մեծ մորս գոնե մի անգամ չտարավ իր մոտ, չպահեց£ Բայց այս ինչի՞ մասին եմ մտածում£ Մի՞թե նա քաղաքում մնացող է£ Վերջին անգամ ինչքան հորդորեցի, ինչքան խնդրեցի՝ մինչև կարողացա մի քանի շաբթով տանել Բաքու՝ ինձ մոտ£ Տարա թե չէ, մի երկու օր չանցած սկսեց. «Ինձ տար գյուղ, այան անունիդ մատաղ, սիրտս դիմանում չի»£ Առավոտվանից իրիկուն նույնը. «Թե ուզում ես երկու օր շատ ապրեմ, ինձ տար իմ տուն, քեզնից էլ եմ գոհ, երեխաներիցդ էլ, կնկանիցդ էլ եմ շատ գոհ, բայց մնալ չեմ կարա, տար, թե չէ մեռնելու եմ, գլխիդ հոգս դառնամ»£ «Կմեռնես, քաղաքում կթաղենք»,– գրկելով ուսերը, կատակով ասացի ես£ «Չէ, չէ, չէ, տար, այան մատաղ, թե ինձ հարգում ես, տար»,– ասաց նա և մեղմաձայն մրմնջաց.
Որ մեռնեմ, տարեք Արչաձոր թաղեք,
Թող մոտս լինեն իմ լեռ ու սարս,
Էհ, ի¯նչ արած, թե տար չունի քարս
Էնտեղ են թաղված ախպերս, մարըս®
Նրա սիրտն, այո, նրան քաշում էր գյուղ, այնտեղ ամեն մի քար, ամեն մի ծառ հիշեցնում էր որդիներին£ Նա ուզում էր այնտեղ լինել, միայն այնտեղ, հուշերի հարազատ աշխարհում®
…Վերջին անգամ® Վերջին անգամ որդիներին՝ Վաղարշակին ու Արամին, ռազմաճակատ ճանապարհելուց հետո գնացին կալեր, կալսեցին մինչև ուշ, Հովհաննեսն էլ իր հետ էր, Հովհաննեսը եզներն արձակեց կամներից, Մնացականը եզները քշեց հանդ, իսկ ինքը կանանց հետ քայլեց դեպի տուն՝ շարունակ նայելով դեպի ետ, դեպի Խաչենագետն ի վար իջնող ճանապարհը, որը հեռվից, աստղալույսի տակ, սպիտակին էր տալիս և ասես գետ լիներ, ուր հոսում էր Խաչենին զուգահեռ և ոլոր-մոլոր գնում, կորչում էր մթին ձորերում£
Այդ ճանապարհով գնացին իր որդիները, և որտե՞ղ են տեսնես հիմա նրանք. մեկնե՞լ են արդեն, թե դեռևս այնտեղ, շրջկենտրոնում են£
Կանայք այդ օրը շատ էին աղի արցունք հեղել, հիշելով կռիվ մեկնած իրենց հարազատներին, շատ էին խոսել, հուսադրել, սիրտ տվել իրար, այժմ լուռ քայլում էին, և նա գիտեր՝ նրանցից յուրաքանչյուրին հիմա նույն միտքն էր մտատանջում՝ շուտ կվերջանա՞, արդյոք, պատերազմը£ Նա նույնպես քայլում էր լուռ, գլխահակ, ինչպես ծանր բեռան տակ՝ քիչ առաջ թեքված, և հակընդդեմ, տագնապահույզ մտքերը հանգիստ չէին տալիս նրան£ «Որտե՞ղ են, տեսնես, Գրիշան, Սահակը,– շվար մտածում էր նա,– էս հանդ ու սարերին, ազատության սովոր խեղճ երեխեքս ի՞նչ են անում հիմի էնտեղ՝ կրակի ու մահվան բերանում£– Աչքերը լցվեցին, ճանապարհը մշուշի մեջ երերաց£– Իսկ Արամս ու Վաղարշակս,– մտովի շարունակեց,– նրանցից ի¯նչ կռվող, երեկվա անմեղ, էս աշխարհի շառ ու խերին անտեղյակ միամիտ