ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ (Վիպակներ, պատմվածքներ). Լևոն Ոսկանի Ադյան
Чтение книги онлайн.
Читать онлайн книгу ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ (Վիպակներ, պատմվածքներ) - Լևոն Ոսկանի Ադյան страница 31
–Դե, ինչ ասեմ, այ ժողովուրդ, մեծ կռիվ է սկսվել, գերմանացի զորքերը հարձակվել են մեր զորքերի վրա£
Հավաքվածների վրա ասես կրակ մաղվեց£
–Վույ, լեզուդ լալկվի, Աբգար,– ձեռքերը ծնկներին խփելով անիծեց Մարգարիտը£– Էս ինչ խաբար բերեցիր£
–Աբգարն ինչ անի, այ քույրիկ,– խեղճացած արդարացավ կատարածուն£– Հրեն շրջանից հեռախոսները կոտրատում են£ Ասծատուրին հրամայել են մի մետր անգամ չհեռանալ գյուղխորհրդից£ Ինձ էլ ուղարկեց բրիգադիրներին հայտնեմ, որ իրիկունս միտինգ է, բոլորը պիտի ներկա լինեն£
Մի քանիսը սկսեցին բարակ ձայնով լաց լինել£
–Դե, ես գնամ մյուս բրիգադներին էլ ասեմ,– ասաց Աբգարը և ձին վարգով դուրս բերեց երրորդ բրիգադի կալերից£ Շահումն ասես քարացել էր, ասես ոչինչ չէր լսում, և այն, ինչ ասվեց այստեղ, նրա գիտակցությանը չէր հասնում դեռ£ Նա մտամոլոր, ոչինչ չտեսնող հայացքով նայում էր շուրջը£
Մնացականը լրագրից հաստ գլանակ սարքեց, դողդոջ մատներով վառեց, բայց ծխել չհասցրեց, խեղդող հազը միանգամից բռնեց£ Լեզուն խողովակի պես դուրս հանած, երկար հազում էր, և գլխարկի քուղերը շարժվում էին հազի ցնցումներից£ Նրա որդին՝ Մխիթարը, նույնպես բանակում էր, և նա մի տեսակ վախ զգաց նայել կնոջը, ասես ինչ-որ բանում ինքը մեղք ուներ£ Մխիթարը սահմանից հեռու է, Ուրալից էն կողմ՝ Բառնաուլ քաղաքում է ծառայում, բայց, դե, դա ի՞նչ նշանակություն ունի, իր որդին ռազմաճակատից հեռու է, մյուսների որդիները հո էնտեղ են£ Նա սիրտ չարեց նայել նաև Շահումին, որի որդիները՝ Սահակն ու Գրիշան, սահմանային զորամասում են ծառայում հիմա, ամենայն հավանականությամբ, կռվի առաջին գծում են, կրակների տակ£ Մնացականը բարձրացրեց աչքերն ու վախեցավ՝ տեսնելով Շահումի՝ հողի գույն ստացած դեմքն ու անարյուն շուրթերը, որ շարժվում էին, սակայն որևէ բան արտաբերել անկարող էին£ Մարգարիտը քիչ դենը, գետնին չոքած լալիս էր՝ ձեռքերով ծածկած դեմքը£
–Աղջի, հավաքեք ձեզ, ամոթ է, ճշմարտությունը դեռ ոչ ոք չգիտի, ինչ իմանաս, կարող է նույնիսկ պրովոկացիա է,– քիչ անց մի կերպ արտաբերեց Մնացականը՝ ինքն էլ չհավատալով իր խոսքերին£– Ես դրանց, էդ գերմանացիներին տասնվեց թվականից եմ ճանաչում® Մի բան ասեմ ձեզ®– սակայն բրիգադավարի խոսքը մնաց օդում կախված, կանանցից մի քանի հոգի, ուղիղ կտրելով կարտոֆիլի դաշտը, վազեվազ իջնում էին դեպի գյուղ£
Ամենից վերջում, անդադար հոսող աղի արցունքները լիզելով ու հազիվ շարժելով թուլացած ոտքերը, գնում էր Շահումը£ Մնացականը երկար նայեց հեռացող կանանց ետևից, հետո մտախոհ թափ տվեց ձեռքը և, կալում մնացած կանանց հավաքելով, գնացին հացահատիկն էրանելու£ Օդի նվազագույն շարժում անգամ չէր զգացվում£ Մնացականը բաց արեց մարագների