Թ Ու Խ Ճ Ա Յ Ը (Պատմվածք. Մանրաքանդակներ. Երկու վիպակ). ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ

Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Թ Ու Խ Ճ Ա Յ Ը (Պատմվածք. Մանրաքանդակներ. Երկու վիպակ) - ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ страница 18

Թ Ու Խ Ճ Ա Յ Ը (Պատմվածք. Մանրաքանդակներ. Երկու վիպակ) - ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ

Скачать книгу

ինչ եղել է՝ ա՜նց է կացել, ինչ որ պիտի հետո լինի՝ պարուրված է անհայտությամբ. ապրիր այսօր, վաղը արդեն ուշ կըլինի։

      ՄԵՆՔ ԳԱԼԻՍ ԵՆՔ…

      Հազարան հավքի թևերին, թե լաջվարդ հեքիաթից դյութական՝ մենք գալիս ենք այս աշխարհ, ինչպես հավքը եթերում՝ անրջանքով, խայտանքով, երջանկությամբ ապրելու։

      Երջանկությունն այդ, սակայն, ինչպես կապույտ հորիզոն՝ ինչքան որ մենք մոտենում, հեռանում է մեզանից, ու չենք հասնում մենք նրան, ախ, չենք հասնում մենք նրան… Ու հաշտվում ենք բախտի հետ, քանզի ուզենք թե չուզենք, ինչ գրված է ի վերուստ՝ ի սկզբանե մեզ համար, հաստատ այն էլ լինելու:

      Հազարան հավքի թևերին, թե լաջվարդ հեքիաթից դյութական՝ գալիս ենք մենք լույս աշխարհ, գընում դեպի վերջալույս՝ ճանապարհին կորցնելով ընկերներին սրտակից, մոտիկներին՝ ըղձալի…

      Չկա ոչինչ այս կյանքում, որը ավարտ չունենա. ժամանակի ընթացքում՝ անցնում, գնում, մոռացվում է ամեն բան՝ սեր ու խնդում, գեղեցկություն, գանձ ու գահ, լոկ կորուստն է զավակի, որ այրում է մեր հոգին ու չի անցնում մինչև մահ։

      ՄԻ ՕՐՎԱ ԿՅԱՆՔ

      Կա թիթեռի մի տեսակ, որ մի օր է ապրում սոսկ… Ոսկեթևիկ մի թիթեռ ծնվեց լույսը նոր բացված՝ զվարճանքով ողջ օրը ծաղկանց վրա ճախրելու, արևի ջինջ շողերում իր խատուտիկ թևերով ջրերի վրա թևելու, խնդությամբ ու բերկրանքով իր կարճ կյանքը ապրելու…

      Մթար օր էր օրը այդ, արև չկար, մեգ ու մշուշ՝ խինդ չկար, չկար հավքի երգն անուշ, որ թիթեռը կախարդվեր, լույս չէր կաթում ծառերից, համրացել էր գետակն էլ, ծաղկի ղողանջ էլ չկար, անվերջ անձրև էր տեղում… Այդպես անցավ օրն ամբողջ՝ մինչև եղավ մայրամուտ, արևն անցավ սարերից, մութը ծանր, սևասև, իր մեջ առավ սար ու ձոր։

      Անցավ օրը թիթեռի…նա վշտակիր, առհավետ ծալեց թևերն իր ոսկյա ու այդպես էլ չտեսավ ոսկեթևիկ թիթեռն այդ ու չիմացավ նա, ավա՜ղ, որ լինում են լուսաջինջ, պայծառալույս տաք օրեր՝ լեցուն զվարթ կանչերով…

      …Մի՞թե դու չես կամ թե ես՝ չարաբախտ ու սգահար ոսկեթևիկ թիթեռն այդ…

      ԵՎ Ո՞ւ Ր ԷՐ ԱՍՏՎԱԾ

      …Եվ ո՞ւր է Աստված։ Տիեզերական հավիտենության իր գահին բազմած՝ այդ բարձունքներից չի իջնում նա ցած՝ ունկն դնելու ողբ ու կականըն իր իսկ արարած երկըրի վրա։

      Ո՞ւր էր նա, ո՞ւր էր , երբ հավատացյալ ողջ մի ժողովուրդ՝ թե մանուկ, թե ծեր, հլու-հնազանդ իր Արարիչին՝ Դեր Զորի պապակ անապատներում ոչնչացվում էր անգութ աշխարհի կույր աչքի առաջ՝ Աստծուն ի տես։

      Եվ էլ ի՜նչ Աստված, եթե չի իջնում ամպերից այսդին ու չի բռնում նա արյունոտ ձեռքը տմարդ վայրենու ու չի անիծում չար գործը նրա, որ նզովվյալ լինի հարատև ու փորի վերայ գնա նա մենակ ու հող ուտի միայն կյանքի մնացյալ բոլոր օրերին։

      ..................................................................................

      Իր տունն ու տեղը թողած թուրքերին, հարյուր տարուց իվեր՝ Ադանա քաղաքից մինչև Սումգայիթ ու մինչև Բաքու, քայլում է հայը՝ լքյալ, վշտաբեկ. Աստված տեսնում ու ոչինչ չի անում, իսկ նա տեղ չունի՝ ոչ թե ապրելու, անգամ թաղվելու։

      ԱՆՑ ԵՆ ԿԵՆՈՒՄ ՕՐԵՐԸ ՄԵՐ…

      Աշնանային թափուր հանդեր, դալուկ արև, թեթև քամուց մունջ օրօրվող դեղձան ծառեր, անձրևներից գունաթափված թախծող դեզեր՝ մենության մեջ…

      Ցած են իջնում տերևները աշնանային՝

Скачать книгу