Հետ շրջելով ժամանակը. Սուսաննա Հարությունյան
Чтение книги онлайн.
Читать онлайн книгу Հետ շրջելով ժամանակը - Սուսաննա Հարությունյան страница 3
Ջուլյային համակել էր զվարթ տրամադրությունը:
Մինչդեռ Ջեկի անհանգստությունն աճում էր: Նա սովոր էր վստահել իր բնազդին:
Իսկ Ջուլյան միայն ժպտում էր:
– Ջե՛կ, իհարկե, ինձ համար հաճելի է, որ դու չես ուզում ինձնից բաժանվել, բայց դա անհաջող կատակ է: Առանց այդ էլ ես հուզված եմ: Իսկ բաժանումը… երկար չի տևի:
– Գիտեմ՝ դու ինձ չես հավատում, Ջուլյա՛: Լավ, ես վաղուց դուրս չեմ եկել կապի:
Ջեկը կապվեց ՄԹԴ-ի հետ: Իսկ Ջուլյան տարակուսանքի մեջ ընկավ. «Ջեկը չափազանց լուրջ էր: Դա կատակի նման չէ: Բայց եթե կատակ չէ, այդ դեպքում ի՞նչ է: Թեև ինչ գուշակեմ: Մի քանի ժամից ամեն ինչ կպարզվի: Գուցե, ծրարը հիմա՞ բացեմ: Ո՛չ: Ասել են՝ ժամանելիս, ուրեմն՝ ժամանելիս»:
Թռիչքից առաջ Ջուլյային էին հանձնել պրակտիկայի ընթացքում նրա առաջադրանքին վերաբերող կնքված ծրար:
Կարծես կարդալով Ջուլյայի մտքերը՝ Ջեկն ասաց.
– Գուցե, հենց հիմա՞ բացես ծրարը:
– Դու հեռազգա՞ց ես: Մի՛ պնդիր, Ջե՛կ, – արդեն պակաս վստահությամբ պատասխանեց Ջուլյան:
Ջեկը բարկացած էր. «Իրասածի»:
– Հասկանու՞մ ես՝ ամեն ինչ որքա՜ն լուրջ է: Ես պատասխանատու եմ քո անվտանգության համար: Թույլ տուր իմ գործն անեմ:
Ջեկը հուզվել էր: Ջուլյան նրան այդպիսին չէր տեսել: Եվ աղջիկը զիջեց:
Ծրարը բացելով՝ Ջուլյան հասկացավ. «Մենք թռչում ենք Երկիր: Պրակտիկայի առաջադրանքը՝ մասնակցություն մարդկանց՝ անցյալ տեղափոխելու ծրագրին»:
«Ջեկը սիրում է ապահովագրվել: Միայն խուճապ է սերմանում»: Սակայն հաջորդ րոպեին աղջիկը նրան գնահատեց ըստ արժանավույն. «Նա անմիջապես հասկացավ, որ մենք չենք թռչում ω-գալակտիկա: Բայց հանուն ինչի է այդ գաղտնիությունը: Չէ որ ծրագիրն էլ այդպիսին չէ»:
– Տարօրինակ է, Ջե՛կ: Ինչո՞ւ է հենց ինձ տրվել այդ առաջադրանքը: Ես հո անցյալ տեղափոխելու մասնագետ չեմ: Տեխնոլոգիաներին էլ չեմ տիրապետում: Այդ հիմնախնդրի վրա աշխատում էր մի ամբողջ ֆակուլտետ: Մենք միայն այբուբենն ենք յուրացրել: Այդ թեմայով ընդամենը մի քանի պարապմունք ենք ունեցել:
– Ջուլյա՛, փորձիր հիշել՝ այդ ծրագրից քեզ ի՞նչ է հայտնի, – ասաց Ջեկը:
Եվ Ջուլյայի հիշողության մեջ «վեր հառնեց» անցած կուրսը:
– Գալակտիկաների տիրակալները նպատակ էին հետապնդում, որ երկրացիները բնակվեն միայն Երկիր մոլորակի սահմաններում: Եթե հնարավոր լինի հասնել դրան, լավ: Իսկ եթե ոչ՝ երկրացիներին անցյալ տեղափոխելու ծրագիր է մշակված: Եվ քանի որ կամավորները մոգեր չեն, իսկ գործնականում միմյանցից չտարբերվող զուգահեռ աշխարհները շատ են, այդ թվում նաև անցյալում, ապա, ամենայն հավանականությամբ, կարելի է ասել, որ անցյալ վերադառնալով՝ նրանք կհայտնվեն զուգահեռ աշխարհներից ինչ-որ մեկում, և, այսպես թե այնպես, հնարավոր կլինի փոխել Երկրի ապագան՝ ընդհուպ մինչև ոչնչացումը:
– Իսկ եթե նրանց անգամ հաջողվի վերադառնալ անցյալի իրենց աշխարհը, ապա միշտ հակասություն կառաջանա իրենց աշխարհի և այն աշխարհի միջև, ուր նրանք վերադարձել են: Քանի որ շատ դժվար է սխալ թույլ չտալը, բայց կարելի է նաև այնպես հրահրել նրանց սխալ գործելու, որ իրենց հայեցողությամբ փոխվի Երկրագնդի ապագան: Եվ ամբողջ պատասխանատվությունը դրա համար կընկնի քեզ վրա: Հրաշալի է մտածված: Խոսք չկա, – հիացավ Ջեկը:
– Գիտես,