Հետ շրջելով ժամանակը. Սուսաննա Հարությունյան

Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Հետ շրջելով ժամանակը - Սուսաննա Հարությունյան страница 5

Հետ շրջելով ժամանակը - Սուսաննա Հարությունյան

Скачать книгу

քո բարդ ձևերը չեն գործում, մենք պիտի թռիչքը իրականացնենք, – միայն կարողացավ արտաբերել Ջեկը: – Ի՜նչ ձանձրալին ես, Ջե՛կ, – ասաց Ջուլյան: Նա վիրավորված էր: – Դու ինձ ինչու՞ լուրջ չես վերաբերվում: – Այն էլ ինչքա՜ն լուրջ: Հենց այդ պատճառով էլ անհանգստանում եմ քեզ համար: Մի՞թե դու չես հասկանում, որ դա թակարդ է: – Բանն ի՞նչ է, Ջե՛կ: Դարձյալ ի՞նչն է սխալ: – Ամեն ինչ: Եվ Ջուլյայի դեմքի տարակուսանքը նկատելով՝ ավելացրեց. – Լավ, այլևս գլուխդ չեմ տանի իմ կասկածներով: Բայց ուշադիր լսի՛ր ինձ: Երբ որ տեղ կհասնես, միանգամից չգնաս նշանակման վայրը: Մի քիչ ման արի, շուրջդ նայիր: Աշխատիր հասկանալ՝ որտեղ ես, շրջապատում ինչ է կատարվում: Եվ ինձ տեղյակ պահիր: Խոստացի՛ր, որ ամեն ինչ կանես այնպես, ինչպես ասացի ես: – Մի՛ կասկածիր, զգույշ կլինեմ, – վստահեցրեց Ջուլյան: – Գլխավորը դրդապատճառն է: Ի՞նչն է քո համեստ անձի նկատմամբ նման հետաքրքրություն հարուցել: – Կպարզենք, ամեն ինչ կհաղթահարենք, – պատասխանեց Ջուլյան: – Եթե անգամ չպարզենք էլ, համենայն դեպս, գլուխ կհանենք: Ես քեզ հավատում եմ, Ջուլյա՛: Դու խիզախ ես, – քաջալերեց աղջկան Ջեկը: Այնինչ անցյալ տեղափոխվելու ծրագիրն արդեն մեկնարկել էր: Դրա վրա շատ փող էր ծախսվել: Եվ ինչքան գեղեցիկ էր կազմակերպվել ամեն ինչ. «Մենք չափազանց շատ ենք աղտոտել բնությունը: Այդ ամենը կարելի է փոխել»: Մոգության դպրոցը շատ ջանքեր էր թափել: Տեղի է ունենում զանգվածային գիտակցության նպատակաուղղված զոմբիացում: Երկրի վրա ամենուրեք կախված են մարդկանց՝ անցյալ տեղափոխելու գիտափորձի մասին հայտարարություններ: Հեռուստատեսությամբ կլոր սեղանների շուրջ են հավաքվում գիտնականներ, տնտեսագետներ, քաղաքագետներ: Հնչում են ելույթներ ծրագրի անհրաժեշտության, տնտեսական նպատակահարմարության և իրականացման մասին: Գովազդային հոլովակներ են պտտվում, որտեղ մուլտ-նկարներում, անգամ երեխաներին հասկանալի ձևով նկարագրվում են գիտափորձի նպատակները և խնդիրները: Կամավորներին առաջարկվում են մեծ գումարներ և երազանքի իրականացման հնարավորություն: Կիլոմետրերով հերթեր են գոյանում կամավորների ընտրության զանազան կետերում: Նրանցից շատերը փախստականներ են, ամեն ինչ, նաև հույսը կորցրած մարդիկ: Իսկ սա հնարավորություն է: Բազմաթիվ ցանկացողներից դեռահասների խումբ են հավաքում հատուկ ճամբարում: Բայց այդ ամենի մասին Ջուլյան տեղյակ չէ: Այնպես, ինչպես մինչև վերջին ժամանակները դպրոցում չգիտեին, թե ով է հենց ինքը՝ Ջուլյան: Նա սովորում էր ուրիշի անվան տակ: Մինչդեռ Ջուլյան դուստրն էր ω-գալակտիկայի տիրակալի, որին տապալել էր սեփական եղբայրը՝ նրա կնոջն ու որդիներին սպանողը: Աղջիկը հրաշքով էր փրկվել: Նրան դաստիրակության էին հանձնել խորթ ծնողների: Ջուլյային սատարող ուժերը մտադիր են նրան վերադարձնել օրինական իշխանությունը, երբ կլրանա աղջկա տասնութ տարին: Իսկ առայժմ նրանք ֆինանսավորում են նրա ուսումը մոգության դպրոցում: Այդ դպրոցը գալակտիկաների կառավարման համար կադրերի պատրաստման դարբնոց է: Այն ֆինանսավորվում է այդ գալակտիկաների տիրակալների տրամադրած միջոցներով: ω-գալակտիկան՝ որպես ամենամեծը և հզորը, հատկացնում է ամենաշատ միջոցները: Դպրոցն ավարտելու պահին Ջուլյան լավագույն շրջանավարտն է: Ջուլյայի հեղինակությունը և ինքնագնահատականը բարձրացնելու, ինչպես նաև գալակտիկային մանրամասն ծանոթացնելու նպատակով, քանզի նա պիտի կառավարեր այն, հովանավորները որոշեցին, որ աղջկա պրակտիկայի վայրը պիտի լինի ω-գալակտիկան, որտեղ ժամանակին պրակտիկա

Скачать книгу