Հետ շրջելով ժամանակը. Սուսաննա Հարությունյան
Чтение книги онлайн.
Читать онлайн книгу Հետ շրջելով ժամանակը - Սուսաննա Հարությունյան страница 4
– Չգիտեմ: Կարծես թե՝ ոչ: Հա՜, այնտեղ կա նաև ուսուցման այսպիսի առարկա՝ «Պաշտպանական դաշտի ստեղծում», որն անտեսանելի է ուրիշների համար: Դա նույնպես անհրաժեշտ է անցյալ տեղափոխվելու համար, որպեսզի չվախեցնես շրջապատողներին և ինքդ հանգիստ դիտես, թե ինչ է եղել այնտեղ մեկ ամիս կամ մի տարի առաջ: Ընդ որում, տեղափոխվող մոգը հնարավորություն ունի, իր ցանկությամբ, շրջապատի համար լինել ինչպես տեսանելի, այնպես էլ անտեսանելի: Վերջին դեպքում նա պետք է օգտագործի ինչ-որ պաշտպանական էկրան, անանցանելի թաղանթ, որի ստեղծման տեխնոլոգիան ընդգրկված է ուսուցման այլ առարկայի մեջ: Ահա այդպես:
– Ուզում ես ասել, որ այդ ամենը հասկացել ես մի-երկու դասի ընթացքու՞մ:
– Ես լավ հիշողություն ունեմ:
– Ու դու կարող ես ստեղծել այդ էկրանը…
– Բանն էլ այն է, որ՝ ո՛չ: Դա իմ մասնագիտությունը չէ: Մենք միայն տեսական դասընթաց ենք անցել: Ավելին, ես որևէ մեկին չեմ ճանաչում, որն անցյալ տեղափոխված լինի ժամանակի՝ որոշ չափով նշանակալից հատվածում: Ես ուզում էի հաճախել այդ դասընթացի ֆակուլտատիվ պարապմունքներին, բայց ֆակուլտետի ղեկավարության կողմից այնպիսի հակառակության բախվեցի, որ որոշեցի այդ հարցը ապագային թողնել: Եվ, գիտես, ես անգամ շնորհակալ եմ նրանցից: Քանի որ այժմ որևէ կասկած չունեմ այն բանում, որ ուսուցման հաջորդ երեք տարիներին պիտի պարապեմ մոգության դպրոցում:
– Ոչ մի լավ բան: Դու գոնե հասկանո՞ւմ ես, թե ինչի մեջ ես խրվել: Հասկանո՞ւմ ես, թե խոսքն ի՜նչ փողերի մասին է:
– Հասկանում եմ, որ այդ ամենը շատ տարօրինակ է, – պատասխանեց Ջուլյան:
– Ու դա միակ տարօրինակությունը չէ:
Ջեկը խորասուզվեց իր մտքերի մեջ:
– Եթե ամեն ինչ վաղուց էր հայտնի, ինչո՞ւ այդ մասին մեզ չեն տեղեկացրել: ε-գալակտիկայից Երկիր հասնելու համար անհրաժեշտ է հաջորդաբար լինել մի քանի միջակա ուղեծրային կայաններում, որտեղ վառելիքի, պարենի, թթվածնի պաշարներ կան: Այդպիսով, գերտարածությունների միջով Երկրի ուղեծրային կայան կարելի է հասնել քսանչորս ժամում: Այնտեղից կանոնավոր հաղորդակցություն կա Երկրագնդի հետ: Երկու-երեք ժամը մեկ իրականացվում են տիեզերանավի առևտրական երթերը, որը գիտնականներին, տիեզերական զբոսաշրջիկներին, նաև բեռներ է հասցնում Երկիր, իսկ այնտեղից՝ հակառակ ուղղությամբ: Անհրաժեշտ է տեղը նավում նախապես ապահովագրել: Ես հիմա քեզ համար տեղ եմ ամրագրում: Բայց դու այնտեղ չես հայտնվի: Դու նավ չես նստի:
– Իսկ ես ինչպե՞ս կհասնեմ Երկիր:
– Վայրէջքային մոդուլով, սև անցքի միջոցով կընկնես զուգահեռ, այնտեղից էլ՝ իրական աշխարհ: Դու մոգ ես, կարող ես: Եվ հիշիր՝ չես կարող երկար ժամանակ գտնվել զուգահեռ աշխարհի այլ չափման մեջ, քանի որ այդ տարածությունը լավ է վերահսկում մոգության դպրոցը: Երկրի վրա՝ իրական աշխարհում, հսկողությունը պակաս կլինի: Այնտեղ հիմնականում գործում են երկրային տեխնոլոգիաները: Ուստի դու նրանց մեջ առավելություն կունենաս:
– Բայց ես չեմ կարող կառավարել վայրէջքային մոդուլը:
– Իսկ դա քեզ պետք էլ չէ: Այն ամենը, ինչ անհրաժեշտ է, ես հենց հիմա կբացատրեմ: Սև անցքը քեզ դուրս կհրի ինչ-որ տեղ: Դու կհայտնվես զուգահեռ աշխարհներից ինչ-որ մեկի