Առակներ. Մխիթար Գոշ

Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Առակներ - Մխիթար Գոշ страница 10

Автор:
Жанр:
Серия:
Издательство:
Առակներ - Մխիթար Գոշ

Скачать книгу

իշխանավորին.

      – Աշխարհում յոթանասուներկու ազգ կա և նրանցից ոչ մեկին չի հասնում այդ, բայց քեզ կհասնի:

      Եվ իշխանավորն ասաց.

      – Ինչո՞ւ աշխարհի յոթանասուներկու ազգին չի հասնում այդ, իսկ ինձ կհասնի։

      Եվ իմաստունն ասաց.

      – Վախենում եմ պատճառն ասել, որովհետև կսպանես ինձ։

      Եվ նա երդվեց չպատմել նրան, եթե պատճառն ասի։

      Այն ժամանակ իմաստունն ասաց.

      – Որովհետև դու ամեն ազգից դուրս ես, անօրեն, և քո վրա չկա իշխանություն և ինչ կամենաս կարող ես անել:

      ԱՐԴԱՐ ՄԱՐԴԸ

      Մի երիտասարդ ուխտել էր հարամ բան ամենևին չուտել և մի օր նա գնաց գետի եզրը և տեսավ, որ ջուրը մի խնձոր էր բերում։ Երիտասարդն առավ խնձորը կերավ անոթի, ապա միտն ընկավ իր ուխտը և խղճմտանքով գնաց գետն ի վեր, գտավ մի այգի և իմացավ, որ խնձորն այդ այգուց էր։ Երիտասարդն ասաց այգետիրոջը.

      – Ողորմիր ինձ և առ խնձորի գինը կամ հալալ արա, որովհետև ես հարամ բան ամենևին չեմ կերել։

      Եվ բուրաստանի տերն ասաց.

      – Կեսը, որ իմն է հալալ քեզ և կեսը՝ իմ եղբորն է, նրան տեր չեմ։ Եվ իմ եղբայրը հեռու է, այստեղից վեց օրվա ճանապարհ։

      Եվ երիտասարդը ճանապարհ ընկավ և գտավ այն մարդուն, ասաց.

      – Կամ առ քո կես խնձորի գինը և կամ հալալ արա ինձ:

      Եվ մարդն ասաց.

      – Ո՛չ գինը կառնեմ և ո՛չ հալալ կանեմ։ Թե կուզես, որ հալալ անեմ, ես մի աղջիկ ունեմ, որ ո՛չ ականջ ունի և ո՛չ էլ լեզու, և ո՛չ ձեռք և ո՛չ ոտք, նրան կին առ, որ հալալ անեմ։

      Երիտասարդն անճարացած առավ այդ աղջկան և երբ առագաստ մտան, տեսավ, որ աղջիկը ամենևին առողջ էր։ Եվ երիտասարդն աներոջն ասաց.

      – Ինչո՞ւ էիր ծաղրում քո աղջկան։

      Եվ նա ասաց.

      – Ես ճշմարիտ էի, որովհետև ծնված օրից իմ աղջիկը արեգակի լույսը երդկից է տեսել և օտար մարդու ձայն չի լսել և օտարի հետ չի խոսել և ձեռքով մեղք չի շոշափել և ոտքը դռնից դուրս չի դրել։ Եվ ես քեզ նման հալալ մարդ էի ուզում և ահա դու եկար։

      ԱՌՅՈԻԾԸ ԵՎ ՄԱՐԴԸ

      Մի զորավոր առյուծ նստել էր ճանապարհին, և տեսակ– տեսակ գազաններ այդ ճանապարհով գալիս էին դողալով և անցնում: Առյուծը հարցրեց նրանց.

      – Ինչո՞ւ եք փախչում և ո՞ւմ ահից եք զարհուրած փախչում:

      Եվ նրանք ասացին.

      – Փախի՛ր և դու, որովհետև ահա գալիս է մարդը:

      Եվ առյուծն ասաց.

      – Ո՞վ է մարդը և ի՞նչ է նա և ի՞նչ է նրա ուժը և նրա կերպարանքը, որ փախչում եք նրանից։

      Եվ նրանք ասացին.

      – Կգա, կտեսնի քեզ և քեզ վա՛յ կլինի:

      Եվ ահա յուր հանդից եկավ մի հողագործ մարդ: Եվ առյուծն ասաց.

      – Մի՞թե դու ես այն մարդը, որ փախցնում է գազաններին։

      Եվ նա ասաց.

      – Այո՛, ես եմ։

      Առյուծն ասաց.

      – Արի կռվենք:

      Մարդն ասաց.

      – Այո՛, բայց քո զենքերը քեզ հետ են, իսկ իմը՝ տանն են։ Եկ, նախ քեզ կապեմ, որպեսզի չփախչես, մինչև ետ գնամ առնեմ իմ զենքը և ապա կռվենք:

      Առյուծն ասաց.

      – Երդվի՛ր, որ կգաս, և ես կլսեմ քեզ:

      Մարդն երդվեց, և առյուծն ասաց.

      – Հիմա

Скачать книгу