Առակներ. Մխիթար Գոշ

Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Առակներ - Մխիթար Գոշ страница 11

Автор:
Жанр:
Серия:
Издательство:
Առակներ - Մխիթար Գոշ

Скачать книгу

կնոջ կովը և ախոռը կապեց։ Եվ կինն իմացավ և քահանային ասաց.

      – Տեր հայր, հասավ իմ մահվան ժամը, գնանք ախոռ, որ խոստովանեմ մեղքերս։

      Եվ այն ժամանակ քահանան կովը տարավ ներսի տուն, այնտեղից ժամատուն և այնտեղից եկեղեցի։ Եվ կինն ասաց.

      – Տեր հայր, վերջին խոստովանությունը մահից առաջ պետք է անել եկեղեցում։

      Եվ քահանան կովը բեմ բարձրացրեց և վարագույրը քաշեց նրա վրա։ Երբ նրանք եկեղեցի մտան և նստեցին, այն ժամանակ կինը բարձրացրեց վարագույրը և կովին ասաց.

      – Ո՞վ գարշելի։ ես քեզ կով գիտեի, և այժմ քեզ ո՞վ արեց պատարագիչ, ասա՛ ինձ։

      ԳԱՅԼԸ, ԱՂՎԵՍԸ ԵՎ ՋՈՐԻՆ

      Գայլը, աղվեսը և ջորին եղբայր եղան և գնացին. երբ սովեցին, և որսի չհանդիպեցին, ասացին.

      – Եկեք ուտենք նրան, ով տարիքով փոքր է:

      Այսպես ասացին գայլը և աղվեսը, որովհետև կամենում էին ջորուն ուտել։ Եվ գայլին հարցրին, թե ո՞ր տարվա գայլն ես, և նա ասաց, թե.

      – Ես այն գայլն եմ, որին Նոյը տապանն առավ։

      Եվ աղվեսն առաջ եկավ և ասաց.

      – 0՜, դու տասը ազգով ինձանից փոքր ես, և ես այն աղվեսն եմ, որին աստված ստեղծեց։

      Եվ շորին եկավ և ասաց.

      – Իմ ծննդյան թվականը գրված է սմբակիս վրա. եկեք, կարդացեք, տեսեք քանի տարեկան եմ։

      Եվ ոտքը բարձրացրեց։

      Աղվեսն ասաց գայլին.

      – Գիտեմ, որ դու դպրոցում եղել ես, արի գիրը կարդա։ Եվ գայլը հավատաց և գնաց կարդալու։ Եվ ջորին ասաց.

      – Առաջ արի՛, որովհետև գիրս մանր է։

      Եվ նա առաջ գնաց, և ջորին սաստիկ ուժով զարկեց գայլի ճակատին և ջախջախեց, և գայլը գնաց կաղկանձելով։ Եվ աղվեսն ասաց գայլին.

      – Արի մի տող էլ կա, այն էլ կարդա։

      Գայլն ասաց.

      – Ես ի՞նչ գիտեի գիրը. մենք ազգե ազգ մսագործ ենք և մսագործի որդի:

      ԱՆԶԳԱՄ ԿԻՆԸ

      Մի մարդ տրտում նստել էր քարի տակ և քնեց մի պահ և զարթնեց և չէր ուզում տուն գնալ։ Եվ հանկարծ եկան երկու ճնճղուկ նստեցին քարին և մարդուն հարցրին, թե ինչո՞ւ նա տրտում է։ Եվ մարդն ասաց, որ տրտում է, որովհետև աղքատ է։ Ճնճղուկներն ասացին.

      – Կխոստանա՞ս երբեք չասել ոչ ոքի, եթե քեզ ոսկու տեղ ցույց տանք։

      Եվ մարդը խոստացավ և երդվեց, և նրանք ասացին.

      – Այդ քարի տակ յոթ կարաս ոսկի կա թաղած, հանիր և տուն տար և եթե ասես մեկին, թե որտեղից է ոսկին, իսկույն կմեռնես։

      Եվ մարդն ուրախացավ, գնաց յուր տուն, բրիչն առավ և գիշերով եկավ գաղտնի հանեց ոսկին և տարավ տուն, սկսեց փարթամանալ և շքեղ տներ շինել, ունեցավ ձիեր և ջորիներ և եզներ և ոչխարի հոտեր և այլ ամենայն ինչ, որ վայել է աշխարհ սիրողին:

      Եվ մի օր եզն ասաց մյուս եզան, թե.

      – Ես ի՞նչ անեմ, ամեն օր անխնա լծում են ինձ։

      Էշը, որ նրան մոտիկ էր, ասաց.

      – Վաղը սուտ հիվանդ եղիր և հազա: Երբ այդ տեսնեն, կխղճան և այլևս քեզ չեն լծի։

      Եվ այս լսելով, մարդը ծիծաղեց և մշակներին ասաց, թե այսօր չէ, վաղը, այսինչ նշան էշը հիվանդ եզան տեղ լծեք։ Մշակն առավոտյան էշը տարավ և լծեց մինչև իրիկուն և երբ տուն եկավ, էշն ասաց հիվանդ եզան.

      – Ողորմելի եզնուկ, դու չգիտես, թե արտում ինչ էին ասում, ասում էին, թե այն հիվանդ եզը վաղը մորթենք, որ չսատկի: Լսիր ինձ և ոտքի կաց և առողջ եղիր, գնա լուծդ քաշիր, որ քեզ չմորթեն։

Скачать книгу