Պատմվածքներ. Մուրացան

Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Պատմվածքներ - Մուրացան страница 15

Պատմվածքներ - Մուրացան

Скачать книгу

է ինձ խնայեիր, որովհետև քո արածը իմ կյանքի հակառակ էր, իսկ դու սիրում էիր ինձ… Բայց երբ այդ սերը չկարողացավ դարձնել քեզ քո թյուր ճանապարհից, իմ հանդիմանությունները ու նախատինքները, հարկավ ոչինչ ավելի չէին կարող անել: Ես սխալվեցա մինչև այժմ իմ քո դեմ գործածներով, այժմ ես ներողություն եմ խնդրում: Սկսենք դարձյալ հաշտ ու խաղաղ ապրել, սկսենք միմյանց ուրախացնել… Ես մինչև այժմ ընդդեմ էի քո լուեթերական լինելուց և տեսար, թե ունեի իրավացի պատճառներ, բայց այժմ չեմ ընդդիմանում: Այժմ ազատ կարող ես քո ընտրածդ հավատդ պաշտել, ես այլևս քեզ չեմ խանգարիլ, միայն դու էլ ինձ ու իմ երեխաներին ազատ թող մեր պապերի հավատը պաշտելու, դու էլ մի խանգարիլ մեզ: Ես առավոտ երեկո կերթամ իմ եկեղեցին, կաղոթեմ աստծուն առաջվան պես, կխոստովանիմ քահանային իմ մեղքերը, ինչպես միշտ, առանց ընդհատելու կպահեմ իմ պահքը և նեղության մեջ ընկած ժամանակ կդիմեմ մեր սուրբերի բարեխոսությանը: Այս հավատով ապրել և մեռել են մեր պապերը, այս հավատով էլ կամենում եմ, որ ապրենք ու մեռնենք ես ու իմ որդիքս…

      – Դու շատ խոսեցիր, Մարիամ, – պատասխանեց ոսկերիչը, – Բայց այդ խոսածներիդ հետ ինձ համաձայնվել անկարելի է: Մենք մի ընտանիք ենք, մեր թե՛ կամքը և թե՛ մահը մի հավատով պիտի լինի:

      – Ուրեմն թող քո այդ նոր հավատը և նորեն դարձիր քո պապերի և մեր հավատին, այն ժամանակ մենք միահավասար կլինենք: Ավելի լավ է, որ մեկը շատերի հետ համաձայնվի:

      – Անկարելի է, ես իմ հավատի ուղղությունը ճանաչելուց ետ նորեն մոլորության մեջ չեմ ընկնիլ, իմ հոգսը հենց ձեզ այդ մոլորությունից հանելն է:

      – Բայց եթե ես ոչ մի կերպ չհամաձայնվիմ այս մոլորությունից դառնալու…

      – Այդ հարցը մի անգամ արդեն արիր, և ես պատասխանեցի թե՝ դու կթշվառանաս և կթշվառացնես քո ընտանիքը:

      – Բայց Գրիգոր, եթե դու և քո վարժապետները ուղիղ սրտով հավատում եք աստծո բարության, դուք պետք է գիտենաք, որ նա ձեզ մարդիկներիդ նման չար չէ, նա երբեք չի ցանկանա, որ դու այս կամ այն հավատը զոռով ընդունել տաս քո ընտանիքին, և եթե նա այդ չկամենա ընդունել, չարչարես ու տանջես նրան: Աստված երբեք չի կամենալ, որ մեր խաղաղ տան մեջ խռովություններ մտնեն այդ բանի համար, ուրեմն այդ քո լութերական վարժապետներդ էլ երբեք աստծուն սիրելի մարդիկ չեն կարող լինել, որովհետև ինչ տուն որ մտնում են, ամեն տեղ խռովություններ ու գժտություններ են սերմանում: Դու պետք է հեռանաս այդ մարզիկներից…

      – Մարիա՛մ, ես էլ երկար խոսել չեմ կամենում, դու, պետք է վճռաբար հայտնես ինձ՝ ընդունո՞ւմ ես իմ խնդիրը, թե՞ ոչ:

      – Ինչո՞ւմն է կայանում քո խնդիրը:

      – Ահա թե ինչում, առաջին՝ դու չպետք է այսուհետև եկեղեցի գնաս և ոչ երեխաներիդ տանես, այլ Կարոյի կնոջ հետ նշանակած ժամին կգաք մեր ժողովարանը և այնտեղ կանենք ձեր աղոթքը, երկրորդ՝ կարգելես քահանաներին մեր տուն մտնել, երրորդ՝ կթողնես բոլորովին պահք պահելը. չորրորդ՝ կմոռանաս քո այդ հազար ու մի սրբերին ուխտ գնալը կամ մատաղներ մորթելը. հինգերորդ…

      Այս խոսքերը խոսելու ժամանակ Մարիամի դեմքը հետզհետե մռայլվում էր, կուրծքը բարձրանում էր և իջնում և սիրտը տրոփում էր այնպես, որ կարծես թե պատրաստվում էր մի մեծ կռվի համար: Վերջապես նա ուղղվեցավ աթոռի մեջ և բարկացայտ աչքերը սևեռելով ամուսնու աչքերին խրոխտ ձայնով ընդմիջեց նրա խոսքը.

      – Դու քո մտքումդ հաստատապես դրել ես, որ

Скачать книгу