Քնքուշ լարեր. Նար-Դոս

Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Քնքուշ լարեր - Նար-Դոս страница 10

Քնքուշ լարեր - Նար-Դոս

Скачать книгу

ակամա ստիպված էի փոքր-ինչ ուշանալ, բայց և այնպես, հիշելով երեկվա ձեզ տված խոսքս, ես շտապեցի: Սակայն դեռ պետք է շնորհավորել ձեզ ձեր եղբոր գալուստը, պարոն Հարունյան, – ավելացրեց նա ժպտալով: – Դուք մի շնորհքով եղբայր էլ եք ունեցել:

      – Շատ շնորհակալ եմ, իշխանուհի… Պետք է ասած, որ ես այսօր չափազանց ուրախ եմ, առաջինը` որ ձեր այցելության շնորհին ենք արժանանում և երկրորդ` որ երկու տարի շարունակ անջատումից հետո իմ եղբորս ողջ և առողջ եմ ընդունում, և, իհարկե յուր նպատակին հասած: – Վերջին խոսքերի հետ պարոն Հարունյանը շուռ եկավ դեպի Արմենակը: – Այնպես չէ՞, Արմենակ:

      Արմենակը պատասխանի փոխարեն միայն երջանիկ կերպով ժպտաց յուր եղբոր աչքերին:

      – Մենք ձեզ կարող ենք խանգարել, – ասաց վեր կենալով իշխանուհին: – Ավելի լավ կլինի, եթե մենք դուրս գնանք, իսկ դուք մենակ առեք միմյանցից ձեր կարոտը: Գնանք դուրս փոքր-ինչ ազատ օդ շնչելու, Նունե:

      – Ա՛խ, միևնույն է, իշխանուհի, – շտապեց պատասխանել պարոն Հարունյանը: – Մենք առանձին ոչինչ չունինք, իսկ դուք մեզ երբեք չեք կարող խանգարել:

      – Բայց և այնպես ավելի լավ կլինի, եթե մենք ձեզ մենակ թողնենք, – ասաց իշխանուհին ծիծաղելով և առնելով տիկին Հարունյանի թևը: – Գնանք, Նունե:

      – Գնանք, իրավ որ մենք էլ խո շատ բան ունենք խոսելու միմյանց հետ, Սոֆիա… Ա՛խ, Սոֆիա, ի՛նչ լավ օր լուսացավ այսօր մեզ համար, ո՞վ կարող էր կարծել, որ այսքան ուրախությունները հանկարծ կարող են տեղալ մեր գլխին:

      Եվ նրանք դուրս գնացին պատշգամբը, որ նայում էր քաղաքի մի մեծ և նշանավոր փողոցին:

      Երկու եղբայրներ մնացին մենակ: Սկսվեցան այն բոլոր հարցուփորձերը, որ սովորաբար լինում են երկու բարեկամների, առավելապես երկու ջերմ սիրով սիրող եղբայրների երկարատև անջատումից հետո կրկին տեսակցության ժամանակ: Դեռ երկար ժամանակ նրանք նստած խոսում էին, երբ, վերջապես, Արմենակը առավ յուր եղբոր ձեռքը և, խորին զգացմունքով սեղմելով, նրան ասաց,

      – Սիրելի՛ եղբայր, ես այժմ, երբ հասել եմ նպատակիս, պետք է մատուցանեմ քեզ իմ խորին երախտագիտության զգացմունքն, իմ շնորհակալությունը: Ես քեզ եմ եղել պարտական իմ երեխա ժամանակս, քեզ եմ պարտական այժմ և քեզ պիտի պարտական լինիմ միշտ, այսուհետև մինչև իմ վերջին շունչս: Դու եղել ես ինձ համար ավելի քան հայր, և այդ պատճառով ես քեզ սիրում եմ այնպես, ինչպես տակավին ոչ մի եղբայր չէ սիրել յուր եղբորը:

      – Ես ինձ անչափ երջանիկ եմ համարում, Արմենակ, որ քեզ այժմ նպատակիդ հասած եմ տեսնում, – պատասխանեց միևնույն զգացմունքով Ստեփաննոսը: – Ես միշտ, ինչպես ավագ եղբայր, իմ սեպուհ պարտականությունս եմ համարել բարվոքել քո ապագան և մինչև այժմ անհամբերությամբ սպասում էի այն օրին, երբ իմ այդ պարտականությունս կատարված վերջացած կլիներ – և ահա այդ օրն այս օրն է: Իմ սիրտն այս րոպեին այնպես է ցնծում, ինչպես տակավին երբեք չի եղել… իմ վերջին և սրտաբուխ ցանկությունս է քեզ միշտ այդպես անկեղծ և ազնիվ տեսնել, միշտ ճշմարտասեր և անկողմնապահ քո ընտրած ասպարիզի մեջ:

      Մի անգամ էլ նրանք խորին զգացմունքով սեղմեցին միմյանց ձեռքն և դուրս գնացին պատշգամբն, ուր իշխանուհի Մելիքյանը ինչ-որ բանի մասին հռետորություն էր անում յուր վաղեմի ընկերուհուն: Երկու եղբայրներ տեղավորվեցին նրանց մոտ և սկսեցին մասնակցել նրանց խոսակցությանը: Ամենից շատ խոսում էր իշխանուհին իրեն հատուկ

Скачать книгу