Քնքուշ լարեր. Նար-Դոս

Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Քնքուշ լարեր - Նար-Դոս страница 11

Քնքուշ լարեր - Նար-Դոս

Скачать книгу

Երկինքն յուր այդ գորշախայտ դիրքով նմանում էր մի խաղաղ լճի, որի մակերևույթն ամենահանդարտ կերպով ծփում է թեթև զեփյուռից, կազմելով միահար փոքրիկ փրփրալից ալիքներ, որոնք միմյանց ետևից անդադար առաջ են գլորվում դեպի եզրը և կորչում, չքանում են այնտեղ:

      Իշխանուհու երկձի շքեղ կառքը, որի անիվների հեցերին ռետին էր շրջապատած, փափուկ, անլռելի կերպով սլանում էր Միքայելյան խճամած լայն փողոցով: Լսվում էր միայն նժույգների ոտների միահավասար տրոփը: Կառքը հողմի նման առաջ էր կտրում միմյանց ետևից շարված բազմաթիվ կառքերին, որոնք նույնպես կրո՛ւմ էին իրենց մեջ Մուշտաիդի մշտական այցելուներին: Ամեն կողմից հարյուրավոր հետաքրքիր աչքեր հետևում էին իշխանուհու սրաթռիչ շքեղ կառքին, որի նմանը շատ չէ պատահում Թիֆլիսի փողոցներում: Իշխանուհին և տիկին Հարունյանը նստած էին կառքի ետնակողմում, իսկ նրանց առաջ՝ մեջքը դեպի կառապանը դարձրած՝ նստած էր պարոն Հարունյանը: Կառքում դարձյալ ամենից շատ խոսում էր իշխանուհին:

      Այդ միևնույն ժամանակ ինչ-որ ձիավոր նրանց ետևից արշավում էր դեպի նրանց կողմը: Նրա հագուստն և նրա վրա եղած շողշողուն զարդարանքները ցույց էին տալիս, որ նա զինվորական էր: Չնայելով, որ կառքը շատ արագ էր ընթանում, բայց նրա սպիտակ նժույգն էլ պակաս չէր արշավում նրա ետևից: Մի քանի րոպեից հետո վերջապես նա հասավ կառքին և անցնելով այն կողմը, որ կողմը որ նստած էր իշխանուհին, գոռաց ֆրանսերեն լեզվով.

      – Պատիվ ունեմ ողջունելու մեծարգո իշխանուհի Մելիքյանին:

      Ամենքը նրա կողմը նայեցին:

      – Պետրո՛վ… – կանչեց զարմացմամբ իշխանուհին, տեսնելով կառքի կողքից արշավելիս ձիավորի մի տեսակ լրբությամբ ժպտացող դեմքը: Մի ակնթարթում նրա դեմքի արտահայտությունը փոխվեց, նա, երևի ներքին զսպած կատաղությունից, դեղնեց և հոնքերը կիտեց, իսկ աչքերի կոպերն ու շրթունքներն աննկատելի կերպով զողացին: – Դուք Թիֆլիսո՞ւմ…

      – Ինչպես բարեհաճում եք տեսնել, իշխանուհի: Ես հեռվից ձեզ տեսա և այնքան սրատես գտնվեցա, որ կարողացա ձեզ ճանաչել:

      – Ե՞րբ եք եկել, – կարծես, ակամայից և մի տեսակ արհամարհական եղանակով հարցրեց իշխանուհին:

      – Այս երկրորդ օրն է… Ես չէի սպասում, որ բախտն ինձ այդպես շուտ կարող է հանդիպեցնել ձեզ հետ, և պետք է ասեմ, որ ես շատ ուրախացա, երբ հեռվից ձեզ նկատեցի…

      – Բայց ինչո՞ւ դուք Պետերբուրգը թողել եք:

      – Մի քանի գործերից ստիպված, իշխանուհի…

      – Եվ շա՞տ ժամանակ եք մտադիր այստեղ մնալու:

      – Նայելով գործերին… Սակայն ես մտադիր եմ այս ամառ Կովկասում անցկացնելու՝ Պուշկինի և Լերմոնտովի սիրած ու փառաբանած աշխարհում:

      Կառքը միշտ առաջ էր սլանում, իսկ նրան զուգակից – Պետրովը՝ յուր նժույգ ձիով: Հարունյանները հետաքրքրութքամբ նայում էին իրենց այդ անկոչ ուղեկցին, որ, ըստ բնույթին, շատ չէր հետաքրքրվում, թե ովքեր են կառքի մեջ մյուս նստողներն և ձին զուգընթացաբար միշտ առաջ էր քշում կառքի հետ:

      – Դուք Մուշտաի՞դ եք շնորհ անում գնալ, – հարցրեց նա:

      – Այո – պատասխանեց իշխանուհին:

      – Ուրեմն և ձեզ ուղեկցելու պատիվն եմ ունենում…

      Վերջապես նրանք մտան Մուշտաիդի հաստաբուն ու բարձր

Скачать книгу