Քնքուշ լարեր. Նար-Դոս

Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Քնքուշ լարեր - Նար-Դոս страница 8

Քնքուշ լարեր - Նար-Դոս

Скачать книгу

և անցյալ տարվա ջիգրը հանել, որ այն ժամանակ չկարողացա գալ: Եվ ահա երկու տարվա կարոտն ես այժմ եմ հանում… Ա՛խ, Նո՛ւնե, ո՛րքան գեղեցկացել ես այժմ, ո՛րքան քնքշացել ես, – վերջապես կանչեց նա հիացած, բռնած ունենալով նրա ձեռքերն սիրով ու կարոտով նայելով նրա գեղաժպիտ աչքերի մեջ:

      – Իսկ դու ավելի նիհարել ես, Արմենակ, երևի շատ էիր աշխատում:

      – Օ՛հ, էլ մի՛ ասիր, Նունե. երևակայիր՝ վերջին տարին էր, մի րոպե հանգստություն չունեի… Բայց այդ մասին հետո, հետո: Առայժմ… ա՛խ, փոքրիկ Հայկանուշիս ես խո բոլորովին մոռացել եմ, ո՞ւր է նա:

      – Դայակի մոտ է… Ահա նա:

      Այդ րոպեին դայակը՝ բռնած մի փոքրիկ, սիրուն, քնքշիկ աղջկա ձեռքից` ներս մտավ սենյակը:

      Արմենակն երեխային տեսնելուն պես վազեց նրա առաջ և իսկույն առնելով նրան յուր գրկի մեջ, սկսեց համբուրել նրա փոքրիկ, քնքշիկ այտերը: Երեխան իրեն հասակին հատուկ զարմացմամբ և հետաքրքրությամբ նայում էր նրա աչքերին, երևի, ինքն իրեն հարցնելով, թե ո՛վ է նա, որ իրեն այնպես համբուրում է:

      – Որքան մեծացել է, Նունե… ինձ չէ ճանաչում չարը: Հայկանուշ, ինձ չե՞ս ճանաչում, ես ո՞վ եմ:

      Երեխան յուր խելացի աչքերը դարձրեց մոր վրա, կարծես նրանից հարցնելով, թե ո՞վ է նա:

      – Արմենակը, Արմենակը, Հայկանուշ, – հասկացրեց նրան ժպտալով մայրը, որ մի տեսակ, մայրերին հատուկ հրճվանքով ու խանդով նայում էր նրան:

      – Ալմա՞կը, – թոթովեց երեխան՝ դարձյալ նայելով Արմենակին:

      – Հա՛, չար, Ալմակը, – կանչեց ծիծաղելով Արմենակը պինդ համբուրելով նրա վարդագույն այտից: – Այդպես շուտ սովորիր անունս: Բայց սպասիր, մենք քեզ հետ ավելի մոտ կծանոթանանք, դեռ մի իրեղեններս ներս բերենք: Առայժմ, սիրելի Նունե, ինձ մի սենյակ տուր, որտեղ ես կարողանամ կարգի դնել իմ իրեղեններս, դուրսը կառքի վրա են:

      – Ահա տեսնում ես, Արմենակ, եթե առաջուց հեռագրով հայտնած լինեիր գալուստդ, այժմ արդեն սենյակդ էլ պատրաստ կլիներ, ու ամեն բան էլ:

      – Ոչի՛նչ, մի անկյուն տվեք, այն էլ ինձ բավական կլինի: Այնքան շատ բան չունեմ, գրքերիս ճամպրուկն է ու անկողինս, ուրիշ ոչինչ:

      – Ո՛ր սենյակը կամենում ես՝ վերցրու, Արմենակ: Ստեփաննոսի ննջարանին կից սենյակն ավելի լավ է, եթե կամենում ես:

      Ա՛խ բոլորը միևնույն է ինձ համար:

      Այս ասելով, նա երեխային վայր դրեց, նախապես պինդ և մի քանի անգամ համբուրելով նրա այտերը և դուրս գնաց: Նրան հետևեց և տիկին Հարունյանը: Ծառան արդեն բարձրացրել էր նրա իրեղեններն և սպասում էր նախասենյակում: Տիկին Հարունյանը հրամայեց նրան տանել այդ իրեղենները նշանակյալ սենյակն, իսկ ինքը տարավ Արմենակին և ցույց տվավ սենյակը: Նույն րոպեին դուրսը լսելի եղավ սաստիկ զանգահարություն:

      – Ա՛խ, ինչպե՛ս մոռացել էի, որ այսօր հյուր ունենք, – կանչեց տիկին Հարունյանը՝ լսելով զանգակի ձայնը:

      – Ծառան ամեն բան կարգի կդնե, Արմենակ. իսկ դու լվացվիր և հագուստդ փոխիր, – ավելացրեց նա շտապով, – Ես գնում եմ, մի թանկագին հյուր ունեմ ընդունելու:

      Արմենակը կամենում էր հարցնել, թե ով է այդ թանկագին հյուրը, բայց նա արդեն դուրս էր վազել սենյակից:

      Ե

      ՈԻՐԱԽ ՕՐ

      Արմենակն,

Скачать книгу