Ոսկե աքաղաղ. Րաֆֆի

Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Ոսկե աքաղաղ - Րաֆֆի страница 6

Ոսկե աքաղաղ - Րաֆֆի

Скачать книгу

արծաթի մեջն են գտնում: Դրանք երևակայում են, թե խելք, գիտության, ազնվություն, պատիվ, մի խոսքով՝ ամեն բան ունեն, որովհետև փող ունեն և սիրում են այս վերջինը յուրաքանչյուր դեպքում երևան հանել, աչքի ձգել:

      Դրանք մի տեսակ հրեշներ են, որ իրանց այլանդակությունը ծածկում են ոսկի դիմակով:

      Բայց Մասիսյանը հիշյալ տեսակներից չէր: Նա իր հարստությամբ ո՛չ պարծենում էր և ո՛չ հպարտանում, այլ ընդհակառակն, նա խիստ համեստ մարդ էր և աշխատում էր, որքան կարելի էր, սակավ ցույց տալ ժողովրդի աչքին այն, որքան ինքն ուներ: – «Ներսս ինձ է այրում, դուրսս՝ ուրիշին»: – «Գումբազ եք տեսնում, բայց մեջը զորություն չկա»: – «Լավ է մարդու աչքը դուրս գա, քան թե անունը»: – Ահա այսպիսի առածներով էր բացատրում նա իր վիճակը:

      Մասիսյանը այլապես էր մտածում փողի վրա: Ոչ ոք չէ պարծենում, – ասում էր նա, օրինակ, – այսպիսի հարստություններով, որ երկու աչք ունի, երկու ականջ ունի, երկու ձեռք ունի և այլն, որովհետև բոլորովին բնական է համարում: Այնպես էլ պետք չէ պարծենալ փողի վրա, որովհետև դա մի կենսական անհրաժեշտություն է, առանց որի, նրա կարծիքով, մարդը ապրել կարող չէր, և առանց որի պակաս էր մարդու համար մի ամենագլխավոր գործիչ:

      Բայց փող ձեռք բերելու և փող պահպանելու համար, բացի «ոսկի աքաղաղից», այսինքն՝ բացի բախտից, Մասիսյանը ուներ իր հատուկ օրենքները: Նրա բարոյականության, նրա ամբողջ գործունեության նշանաբանը բովանդակում էր հետևյալ հայկական առածի մեջ, թե «աշխարհս դմակ է, իսկ մարդը – դանակ», պետք է աշխատի այս յուղալի պատառից կտրել և ուտել, եթե ոչ քաղցած կմեռնի: Իսկ միջոցների մեջ նա զանազանություն չէր դնում. ամեն միջոց նրա համար սուրբ էր, երբ հասցնում էր նպատակին: Եվ այդ բոլորը անում էր նա ոչ թե գիտակցաբար, ոչ թե չարամտությամբ, այլ բոլորովին բնական էր համարում, և այս պատճառով նրա խիղճը միշտ հանգիստ էր:

      Մասիսյանը մսավաճառի որդի էր: Նա մանկության հասակում օգնում էր հորը իր արյունոտ գործի մեջ: Մսավաճառը և դահիճը շատ չեն զանազանվում իրանց արհեստով: Մեկը մարդիկ է մորթում, մյուսը՝ անասուններ: Այստեղից Մասիսյանը ստացավ իր բնավորության խստությունը, որ երբեմն նրա մեջ բարբարոսության էր հասնում: Բայց նրա խստասրտությունը ավելի տնային էր և ընտանեկան: Նա այն տեսակ մարդիկներից էր, որոնց մասին ասում են «տանը սատանա, դուրսը քահանա»: Ընտանեկան շրջանում նա բռնակալ էր, որպես գազան, իսկ դրսումը – գառն: Նրա մարդահաճությունը օտարների հետ հասնում էր մինչև ստորաքարշ ցածության: Նա ուներ սողունի բոլոր հատկությունները: Օձի պես դյուրաթեք և առաձգական էր. դեպի ամեն կողմ գալարվում էր, ծռվում և ծալվում էր: Եվ նույնպես օձի նման իր թույնը թաքցրած ուներ խայթոցի մեջ…

      Այսպիսի հատկություններով Մասիսյանը նպատակ չուներ ոչ ոքին խաբելու, ոչ ոքի առջև կեղծավորվելու և ոչ մտածում էր, թե մեղանչում է պատվի դեմ, այլ համոզված էր, թե ուրիշ կերպ լինել կարելի չէ, թե աշխարհը այդ է պահանջում, և իր վարմունքը արդարացնում էր այն սովորական խրատով. «Եթե մտնելու լինիս մի քաղաք և տեսնես, որ մարդիկը միականի են, դու էլ աչքերիցդ մեկը դուրս հա՛ն, որ նրանց նմանես»: – «Սարթ (դյուրաբեկ) ամանը շուտով է կոտրվում», ասում էր նա, պետք է փափուկ լինել, ճկուն լինել, պետք է ամեն կողմ ծալվել, որ կարելի լինի պահպանել իր ամբողջությունը: Մասիսյանի մեջ մտացածին, կեղծ

Скачать книгу