Ոսկե աքաղաղ. Րաֆֆի

Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Ոսկե աքաղաղ - Րաֆֆի страница 8

Ոսկե աքաղաղ - Րաֆֆի

Скачать книгу

որ գետը չմտնի, չես կարող, հենց որ ձվից դուրս եկավ, կվազե դեպի ջուրը: Ո՞վ սովորացրեց նրան լեղ տալը:

      Այս խոսակցությունը անց էր կենում բակումը, ուր այր և կին նստած էին մի քառանկյունի թախտի վրա, որ դրած էր նոր տերևները բացած ուռենու տակ և ծածկած էր կապերտով: Նրանց որդին՝ Ստեփանը, ծնողներից փոքր ինչ հեռու, ածուի մոտ նստած, խոշորացույցով զննում էր մի փոքրիկ միջատ: Լսելով հոր վերջին խոսքերը, նա մեջ մտավ, ասելով.

      – Ղազի ճուտը բնազդում ունի, և դրա համար վազում է դեպի ջուրը, բայց մարդը մի այնպիսի բնազդում չունի, որ դրդեր նրան դեպի գողություն. այդ ախտին սովորում է նա վատ օրինակից, անկրթությունից, և վերջապես կյանքի ուրիշ պայմաններից:

      Հայրը, իհարկե, չհասկացավ որդու խոսքերը, և մի խոժոռ հայացք ձգելով նրա երեսին, ասաց.

      – Դա քո խելքի բան չէ, սուս կա՛ց…

      Է

      Կալոյին թեև սկզբում դառն երևեցավ գյուղական ազատթյունից զրկվելը, թեև նրան շատ դժվար էր իր սիրելի ընկերներից բաժանվելը, թեև նա շուտով չէր կարող մոռանալ իր սիրելի գառները, – բայց այսուամենայնիվ, այդ կիսավայրենի «արջի քոթոթը», որպես առաջին տեսնելիս կոչեց նրան աղան, հետզհետե սովորեց քաղաքին և մանավանդ Մասիսյանի տանը: Նա հայտնվեցավ այս տանը, որպես հիշում է ընթերցողը, զատկի տոների օրերում: Շատ հասկանալի է, որ տոն օրերում տան շներն և կատուներն անգամ ուրախ և երջանիկ են լինում, որովհետև անմասն չեն մնում այն բարիքներից, որ վայելում է ուրախ գերդաստանը: Մասիսյանի ընտանիքը, որքան և չափավոր լիներ իր տնտեսաթյան մեջ, դարձյալ մի գյուղական աղքատ խրճիթի զավակի համար կներկայացներ ամեն բարիքներով լի առատություն:

      Սկզբում նրա վրա նայում էին և խոսացնում էին միմիայն հետաքրքրության համար. կոպիտ գյուղացու ամեն մի շարժմունքը ծիծաղ էր պատճառում: Բայց հետո կամեցան փոքր-առ-փոքր կրթել և տաշել նրան: Այդ հոգածությունը հանձն առավ գլխավորապես տիկին Մարիամը:

      Մի քանի օրից հետո Կալոյին դժվար էր ճանաչել, գոնյա արտաքին կերպարանքից: Ահագին մոթալ-փափախի տեղ կրում էր Ստեփանի գիմնազիստի հին կեպին. տրեխների տեղ հագել էր աղայի քրքրված քոշերը, որոնք իրանց մեծությամբ դժվարացնում էին նրան ազատ ման գալ: Իր ղադաքե արխալուղի վրա հագել էր նույնպես աղայի թերմաշ կաբան, որի փեշերը անցնում էին ոտների կրունկներից, և որովհետև իր հասակից ավելի երկար էր, այս պատճառով մեջքը պնդել էր սև փոկով և կաբայի ավելորդ մասը թողել էր գոտիից վերև, և այսպիսով այս պարսկական վերնազգեստը ստացել էր մի ահագին տոպրակի ձև, որի մեջ ձգած էր խեղճ տղան:

      Մի խոսքով, նա ոտքից ցգլուխ փոխված էր: Նրա անունն անգամ փոխել էին. ռամկական կրճատված Կալո անվան տեղ այժմ կոչում էին Միքայել: Նա փոխված էր դրսից միայն, բայց սրտով մնացել էր դարձյալ նույն ուրախ և միամիտ Կալոն իր գյուղական կոշտության մեջ, որպես մի անտաշ քար, որ հմուտ արհեստագետի ձեռքի տակ կարող էր գեղեցիկ փայլ ստանալ:

      Զատկի տոների հետ անցան և նրա ուրախ օրերը:

      Ավետ ապորը թեև խոստացել էին խանութում պահել փոքրիկ Կալոյին, առևտուր սովորեցնել և «մարդ շինել», բայց այդ խոստմունքները անկատար մնացին հենց սկզբից: Նրան պահեցին տանը ծառայելու համար: Փոքրիկ ծառայությունների մեջ նա շատ անշնորհք էր. ամեն մի առարկա նրա ձեռքից թռչում էր, ընկնում էր, կոտրվում էր և ամեն բանի դիպչելիս ցած էր գցում: Օրինակ, մի բաժակ թեյ նա չէր կարող առանց վիթելու տեղ հասցնել, բայց եթե տայիր նրան մի փոքրիկ

Скачать книгу