Կայծեր Մաս 2. Րաֆֆի

Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Կայծեր Մաս 2 - Րաֆֆի страница 29

Կայծեր Մաս 2 - Րաֆֆի

Скачать книгу

վատ կարծիք է կազմում:

      Նրա աչքը ընկավ իրեղենների վրա, որ գնել էր վաճառականներից, վեր առեց մի կողմը նետեց, ասելով.

      – Տարեք այդ դրամները մի տեղում կորցրեք:

      – Ինչո՞ւ:

      – Բոլորը կեղծ է:

      – Եվ դու չճանաչեցի՞ր սկզբում:

      – Ճանաչեցի, բայց դարձյալ գնեցի: Ես դիտմամբ ընտրեցի կեղծերը:

      – Դու թույլ տվեցիր, որ խաբե՞ն քեզ:

      – Այո, ես թույլ տվեցի, որ խաբեն ինձ:

      – Ինչո՞ւ, այդ ի՛նչ խելք է:

      – Որ նրանք կարծեն, թե ես հետաքրքրվում եմ միայն հնություններով, որ նրանք կարծեն, թե ես միամիտ եվրոպացի եմ, թեև վատ հնագետ եմ:

      – Ի՞նչ երկյուղ ունեիր նրանցից:

      – Եթե հասկանային, որ ես հայ եմ, իսկույն կգնային և, որտեղ հարկն է, կմատնեին ինձ:

      – Նրանք խոստացան նոր իրեղեններ ևս բերել, և դու կրկին պիտի ընդունե՞ս նրանց:

      – Կընդունեմ և դարձյալ կգնեմ:

      Ես զարմանում էի, նա ո՞րտեղից այդքան փող ուներ:

      Նա իր ոսկիները այնպիսի առատաձեռնությամբ էր շպրտում, որպես սոխի կեղևներ:

      է

      ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴԸ

      Մենք պատրաստվեցանք գնալ հայոց առաջնորդի մոտ:

      – Սրբազանի մոտ դատարկաձեռն չի կարելի գնալ, – ասաց Ասլանը իր արկղներից մեկը բաց անելով, – նրան պետք է մի որևիցե ընծա տանել:

      Նա դուրս բերեց քթախոտի մի գեղեցիկ տուփ, ասելով.

      – Արևելքում պաշտոնական անձինք ընծաներ շատ են սիրում…

      – Բայց դու փաշային առանց ընծայի ներկայացար:

      – Դրա փոխարեն ես բժշկում եմ նրա որդուն:

      Մենք նստեցինք վարպետ Փանոսի ձիերի վրա և սկսեցինք դիմել դեպի քաղաքը: Այսօր մեզ հետ ղավազներ չկային, ես և Ասլանը միայնակ էինք: Ճանապարհին նա կրկին զգուշացրեց ինձ, որ չմոռանամ իմ դերը…

      Հայոց առաջնորդարանը կից էր Սուրբ Նշան եկեղեցուն:

      Հոգևոր առաջնորդի բնակարանը, թեև փաշայի ապարանքի շքեղությունը չուներ, բայց իր բնավորության կողմից շատ նման էր նրան: Զանազանությունը նրանումն էր միայն, որ այստեղ չկային ներքինիներ, սևամորթ ստրուկներ, չկար և հարեմ: Բայց այստեղ ևս կար բանտ, այստեղ ևս մարդիկ տուգանքի էին ենթարկվում, այստեղ ևս կաշառակերությունը խեղդում էր, սպանում էր ամեն արդարություն:

      Երևում էր, որ նորին սրբազնությունը գիտեր պահպանել իր դիրքի բարձր նշանակությունը: Մի խումբ ծառաներ դուրս թափվեցան, մեր ձիաները բռնեցին, մեզ տարան առանձին ընդունարանում, բայց տասն րոպեից ավել սպասել տվին, մինչև պատիվ ունեցանք ներկայանալու:

      Ասլանը մոտեցավ համբուրելու սրբազանի աջը, բայց նա թույլ չտվեց, միայն սիրալիր կերպով սեղմեց իր այցելվի ձեռքը, հետո շատ քաղցրությամբ տեղ ցույց տվեց իր աջ կողմում, բոլորովին իր մոտ:

      Ասլանը նստեց, իսկ ես նրա աջը համբուրելուց և օրհնությունը առնելուց հետո, կանգնած մնացի ոտքի վրա:

      Սենյակի հատակը ամբողջապես ծածկված էր գեղեցիկ գորգերով: Եվրոպական կարասիք, որպես ամեն տեղ այդ քաղաքում, նույնպես և այստեղ չկային, միայն սենյակի պատվավոր մասնում, այսինքն մուտքի հանդեպ, գորգերի վրա տարածված էր մի

Скачать книгу