Կայծեր Մաս 2. Րաֆֆի

Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Կայծեր Մաս 2 - Րաֆֆի страница 33

Կայծեր Մաս 2 - Րաֆֆի

Скачать книгу

Ճանապարհը ձգվում էր մշակված դաշտերի, ագարակների, այգիների և կանաչազարդ մարգագետինների միջով: Դա բանուկ ճանապարհներից մեկն էր, որ քաղաքից տանում էր դեպի նավահանգիստը: Խիստ հաճախ պատահում էինք խումբերով ուղևորների, որոնք զարմացած կերպով նայում էին եվրոպացու վրա և, գլուխ տալով, անցնում էին: Ճանապարհի եզերքին շատ անգամ տեսնում էինք մենավոր մարդիկ, որ, անշարժ նստած գետնի վրա, անխորհուրդ կերպով նայում էին անցուդարձ անողների վրա: Նրանց մոտ ուրիշ ոչինչ չկար, բացի անբաժան չիբուխից, որ դրած էր նրանց կշտին: Այդ անգործ, ծույլ, աննպատակ մարդիկը ժամերով այդպես անշարժ կնստեն և կնայեն, ինչի՞ համար, իրանք ևս չգիտեն: Եվրոպացու երևույթը խռովում էր և նրանց հանգստությունը. նրանք ևս ոտքի էին կանգնում, խոնարհությամբ գլուխ էին տալիս, և երբ մենք անցնում էինք, դարձյալ նստում էին ու նայում:

      Մեզ պատահեց քուրդի քարավան: Դա հիշեցնում էր հովիվ ժողովրդի այն խորին, նախնական դրությունը, երբ բոլոր չորքոտանիներից ընտանիացրել էր նա կովին ու եզին միայն: Քարավանի ամբողջ գրաստները եզներ էին: Քուրդը նրանց վրա բարձել էր այն մթերքները, որ գնել էր քաղաքից. նրանց վրա նստացրել էր և իր կնոջը, մի երեխա գրկումը, մեկն էլ ետևում, մոր մեջքին կպած: Քարավանը դիմում էր դեպի նավահանգիստը: Առանց սանձի, առանց համետի, հլու և հնազանդ անասունները, դանդաղկոտ քայլերով, տանում էին իրանց ծանրությունները: Մտրակի կարոտ չէին նրանք, նրանց կառավարում էր տիրոջ ձայնը: Ճանապարհի ամբողջ լայնությունը, երկար տարածության վրա, լցված էր այդ խառնիճաղանջ բազմությամբ: Քայց երբ մենք մոտեցանք, քարավանը իսկույն երկու մասն բաժանվեցավ, մեզ ճանապարհ տվին, մենք մեջտեղից անցանք: Եվրոպացուն հանդիպելը գռեհիկ քուրդի մեջ անգամ մեծարանք էր ազդում:

      Իսքալե-Կափուսից անցնելով, շուտով մենք հասանք այն նշանավոր տեղը, ուր ճանապարհի մի կողմում մենք տեսանք ահագին մեծահատոր քարեր, որ կարծես հսկաների ձեռքով շարված լինեին միմյանց վրա: Քարերի ծերպերից վազում էին պարզ, սառն աղբյուրներ, և մամուռը իր կանաչ թավիշով պատել էր հին արհեստագործության հրեշավոր կերպարանքը:

      Վանեցի հայերի ավանդությունը հիշյալ քարերի մասին հրաշքներ է պատմում. դրանց վերաբերում է այն ժամանակներին, երբ մարդիկ այժմյան նման փոքրիկներ չէին, այլ հսկաներ էին: Նրանք պատերազմում էին դևերի և վիշապների հետ, և ահագին քարաժայռը, թեթև գնդակի նման, նետում էին դեպի թշնամին: Հիշյալ քարերի կառուցումը և նրանց շինվածքը տղամարդի գործ չէ, ասում է վանեցին, այլ այն ժամանակի տկար կնոջ ձեռքի գործն է: Մայրը տվել է այն ահագին քարերը աղջկան, և աղջիկը, մոր ձեռքից առնելով, շարել է միմյանց վրա:

      Երբ այդ ավանդության մասին հարցրի Ասլանից, նա պատասխանեց.

      – Երևում է, որ ամենահին ժամանակներում մի կին թագավոր Վանի մեջ և կամ նրա շրջակայքում մեծ գործեր է կատարել: Այդ միմյանց վրա շարած քարերը, որ տեսանք, ուրիշ ոչինչ չեն, եթե ոչ փշրանքները այն հսկայական ամբարտակի կամ պատնեշի, որ մի ժամանակ կառուցվել է ծովի աճելու առաջն առնելու համար, որ չմոտենան քաղաքին: Խորենացին այս ամբարտակի կառուցումը վերաբերում է Շամիրամին, որ գործ է դրել նրա շինության վրա 12 հազար բանվորներ և 6 հազար արհեստավորներ: Բայց Խորենացու նկարագրություններից երևում է, որ նա Վանը կամ ամենևին չէ տեսել, կամ մի ժամանակ տեսել է, բայց իր պատմությունը գրելու միջոցին շատ բան մոռացել է: Եթե Խորենացին հետևած լիներ ժողովրդի մեջ պահպանված ավանդություններին, նա ամենևին այդ բոլոր մեծագործությունները Շամիրամին չէր վերաբերի, այլ մի թագուհու,

Скачать книгу