Կայծեր Մաս 2. Րաֆֆի

Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Կայծեր Մաս 2 - Րաֆֆի страница 31

Կայծեր Մաս 2 - Րաֆֆի

Скачать книгу

Մեր ժողովուրդը մի քանի խելագարների պատճառով կասկածավոր է դառնում կառավարության աչքում:

      – Մի՞թե կա հայերի մեջ այդ տեսակ երիտասարդություն, – հարցրեց Ասլանը զարմացած կերպով:

      – Դժբախտաբար կա, բայց դեռ նոր է ծնվում, դեռ նոր է կազմակերպվում: Բայց թե՛ ես, որ իմ սուրբ պարտավորությունն եմ համարում, և թե՛ փաշան, որ նույնքան նախանձախնդիր է այդ գործում, ամեն ջանք պետք է գործ դնենք, որպեսզի այդ չարիքը քանդենք հենց իր ծնունդի մեջ:

      Ասլանը ոչինչ չպատասխանեց և ինձ ներս կանչեց:

      – Ասացեք խնդրեմ, սրբազան հայր, – խոսքը փոխեց նա, – ձեր վանքերում չե՞ն գտնվում հին բժշկարաններ, դա ինձ համար, որպես բժշկի, շատ հետաքրքիր է: Հայոց բժշկարանները, ըստ մեծի մասին թարգմանված լինելով արաբականից, այժմ արաբերենի մեջ շատերի բնագիրը կորած է. ես մեծ հույս ունեմ հայերեն թարգմանությունների մեջ գտնել այն կորած գրքերը:

      – Գրչագիր բժշկարաններ կարելի է գտնել մեր վանքերում, – պատասխանեց սրբազանը, – ինձ ևս շատ անգամ պատահել է տեսնել: Կարելի է գտնել նաև մասնավոր տներում:

      – Իհարկե, ձեզ պետք է հայտնի լինեն այն վանքերը, որոնց մեջ ավելի մեծ թվով գրչագրեր են պահպանվել:

      – Ինչպես չէ, բոլորը հայտնի են, օրինակ, Վարագա վանքը, ծովի մեջ գտնված երեք կղզիները, որոնց յուրաքանչյուրի մեջ մի-մի անապատ կա, և ուրիշ շատ վանքեր, որոնք գտնվում են իմ վիճակի մեջ:

      – Դուք ինձ շատ կպարտավորեիք, սրբազան հայր, եթե կշնորհեիք ինձ մի թուղթ, որ ձեր թեմի մեջ գտնված վանքերում, որտեղ կպատահեր ինձ լինել, ցույց տային ինձ գրչագիրները: Ես նրանց չէի շարժի իրանց տեղից, բայց եթե իմ նպատակներին հարմար բան գտնեի, կխնդրեի, որ արտագրեն ինձ համար:

      – Մեծ ուրախությամբ: Ես կհրամայեմ հենց այսօր պատրաստեն այդ թուղթը: Նրա մեջ նշանակված կլինեն բոլոր վանքերի անունները, որոնց մեջ գտնվում են գրչադիրները:

      – Շատ շնորհակալ եմ, ձեր թուղթը ինձ համար միևնույն ժամանակ մի տեսակ ուղեցույց կլինի:

      Սրբազանը հրամայեց երկրորդ անգամ սուրճ տան և կանչեց իր քարտուղարին:

      – Մինչև դուք մի անգամ ևս նարգիլե կծխեք, թուղթը պատրաստ կլինի:

      Քարտուղարը հարկավոր պատվերը ստանալուց հետո գլուխ տվեց և հեռացավ: Ասլանը դարձյալ շարունակեց խոսել բժշկության վրա:

      – Եվրոպան, արևելքից սովորելով բժշկությունը, սկսեց բոլորովին մոռանալ իր վարժապետին: Հառաջադեմ աշակերտը, իրավ է, կարող է ավելի զարգանալ և իր սովորածը ավելի կատարելագործել, բայց հին վարժապետի մոտ դարձյալ շատ բան մնում է: Ես, օրինակ, հիացած եմ հայոց ժողովրդական բժշկությամբ: Ճանապարհորդությանս ժամանակը ըստ մեծի մասին խույս էի տալիս քաղաքներից, անցնում էի հայոց գյուղերով, ժողովրդի բժշկության եղանակները ուսումնասիրելու համար: Ինձ հաջողվեց մի քանի նշանավոր գյուտեր անել, որ մեր բժշկության մեջ բոլորովին անծանոթ են:

      Ասլանը սուտ չէր խոսում. նա, իրավ, հետաքրքրվում էր ժողովրդական բժշկությամբ և նրա գրքերով, բայց այդ չէր նրա ճանապարհորդության իսկական նպատակը: Հանգամանքներից օգուտ քաղելու զարմանալի ընդունակություն ուներ այդ մարդը, և ավելի զարմանալի էր նրա մեջ այն ճարպկությունը, որ իր ցանկացած նպատակը հենց իր հակառակորդի ձեռքով կատարել կտար: Օրինակ, նա պետք է գնար Վարագա վանքը, և ինձ լավ հայտնի էր, թե

Скачать книгу