Անցյալից. Գրիգորի Բաբախանյան (Լեո)

Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Անցյալից - Գրիգորի Բաբախանյան (Լեո) страница 22

Անցյալից - Գրիգորի Բաբախանյան (Լեո)

Скачать книгу

մոռանալ այն թշնամությունը, որ Անգլիան հանել է Հայոց հարցի դեմ` հենց առաջին իսկ օրերից։ Իմպերիալիստական մի գիշատիչ պետության առավելություն տալ մի ուրիշի նկատմամբ, այս մի ողորմելի մանկամտություն էր69։ Կարծում էին, թե Թուրքիայի ամենահեշտ խոցելի տեղը Կ.Պոլիսն էր, ուր կենտրոնացած էին եվրոպական չափազանց խոշոր շահերը։ Մտածում էին, թե Եվրոպան այնքան վտանգված կտեսներ իր շահերը Կ.Պոլսի մեջ կատարված հայկական ցույցերից, որ կհարկադրեր սուլթանին բավարարել հայերին։ Չէին կարողանում մտածել, որ, ընդհակառակը, հենց Կ.Պոլսում վտանգված եվրոպական շահերը պիտի հարկադրեին պետություններին` ուժեղացնել սուլթանին, որպեսզի նա ճնշի հայկական շարժումը եւ այդպիսով պաշտպանի եվրոպական շահերը։ Տղայական միամտության ծայրահեղ աստիճանն էր` կարծել, թե Եվրոպան թույլ կտա, որ Կ.Պոլսում ուրիշ մի որեւէ հեղինակություն բարձրանա, բացի սուլթանականից։ Չէին կարողանում հասկանալ հայ հեղափոխականները, որ եթե Եվրոպան միանգամից ցույցին ապստամբության իրավունք տար, այլեւս վերջ ու սահման չէր լինի մի բուռ մարդկանց պահանջներին, եւ սուլթանական իշխանությունը, որի վրա եվրոպական կապիտալը հիմնում էր իր բարեբախտությունը, իրապես կդառնար գերի ցանկացած հեղափոխական կազմակերպության ձեռքի։

      Բայց ամենից ծանր, մղձավանջային հանգամանք դուք տեսնում եք այն բանի մեջ, որ հնչակյանները գիտեն, թե իրենց շարժումներով պիտի կոտորածներ առաջացնեն ասիական Թուրքիայի հայ ազգաբնակչության մեջ, սակայն այս կոտորածներն են, որ պիտի առաջ բերեն եվրոպական միջամտություն եւ Հայոց հարցի բարեհաջող լուծում։ Թշվա՜ռ ժողովուրդ, որի արյունը ոչինչ արժեք չուներ նույնիսկ իր միջից դուրս եկած գործիչների համար, որոնք միայն աշխատում էին, որ այդ կոտորածներն անծանոթ չմնային Եվրոպային կամ սխալ մեկնաբանություններով չլուսաբանվեին։ Աշխատում էին, որ կոտորածները տեղի ունենային Եվրոպային մոտիկ տեղեր, նրա դեսպանների քթի տակ։ Դրվում էր թուրքահայ ժողովրդի մահվան դատավճիռը։ Համիդը վճռեց կոտորածներով պատասխանել հեղափոխականներին, իսկ հեղափոխականները չեն սարսափում, չեն փախչում այդ կոտորածներից, այլ վճռել են նրանցով դրդել, հարկադրել Եվրոպային, որ նա գործի։

      Եվ այսպիսով դանակը դրվում էր հայ ժողովրդի կոկորդին։

      Այս մեղքերը, տղայական անհեթեթությունները միայն հնչակյաններին չէին հատուկ։ Նրանք դարձան ամբողջ հայ հեղափոխության տխուր սեփականություն։ Կարելի էր միայն այն հավանականության վրա հույս դնել, որ ժամանակի ընթացքում հայ կազմակերպությունները կզգաստանան, կբուժվեն ռոմանտիզմից, կսկսեն բազմաթիվ փորձերով խրատված մտքի լրջությամբ ըմբռնել քաղաքական դասավորումների, ուժերի փոխհարաբերությունների ռեալ պահանջները եւ դրանց համեմատ էլ գործողության այս կամ այն եղանակի փոփոխումներ կտանեն։ Բայց, ի դժբախտություն հայ ժողովրդի, այդ հույսերը չարդարացան։ Ինչպիսի սկզբնական մեղքերի մեջ ծնվեցին այդ կազմակերպությունները, նույնպիսի մեղքերով էլ գնացին մինչեւ իրենց կատարյալ կործանումը։

      1890թ. ամռանը մեծ խոսք ու զրույց տարածվեց Կ.Պոլսում տեղի ունեցած արյունալի դեպքի մասին, որի նմանը սուլթանների մայրաքաղաքը դեռ չէր տեսել։ Լրագրերը տեղեկություններ էին բերում, հետաքրքրությունն աճում էր հետզհետե։ Ինչ ասել կուզի` որ հուլիսի 15-ի ցույցը պատճառում էր ավելի

Скачать книгу


<p>69</p>

Լեոն, չնայած խորհրդային սկսված գաղափարական մամլիչի ժամանակաշրջանին, ճշգրիտ բնորոշում է ի սկզբանե կողմնորոշումների ճիրանում հայտնված հայ կուսակցական-քաղաքական միտքը, որ համակարգվեց ու մտածողություն դարձավ ոչ միայն խորհրդային պատմագիտության համար, այլեւ հետագայում անկյունաքարի դերի հավակնեց Ղարաբաղյան շարժման արշալույսին (1988-ի փետրվար-հուլիս)՝ շարժման նոմենկլատուրային վաղ-առաջնորդների պատճառով։