Անցյալից. Գրիգորի Բաբախանյան (Լեո)

Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Անցյալից - Գրիգորի Բաբախանյան (Լեո) страница 23

Անցյալից - Գրիգորի Բաբախանյան (Լեո)

Скачать книгу

Ողորմելի պատրիարքին նա գտնում է պարտեզի ճաղերի մոտ կծկված։ Տեսնելով ատրճանակը հաղթական հնչակյանի ձեռքին` թշվառականը սկսում է աղաչել, որ իրեն չսպանի։ Իսկ հեղափոխականը բռնում է նրա մորուքից, վեր է կացնում ու հրամայում, որ իր հետ գնա սուլթանական պալատ։ Աշըգյանը հրաժարվում է այդ բանից, աղաչանքներ է անում, ուշաթափվում ընկնում է։ Ճանկյուլյանն անողոք է։

      Բռնության գործողությունները փոխադրվում են պատրիարքարանի շինության մեջ, ուր Աշըգյանը փակվում է մի սենյակի մեջ։ Ճանկյուլյանը պաշարման է ենթարկում այդ սենյակը` կանգնեցնելով նրա դռների մոտ ռեւոլվերներով զինված հնչակյան զինվորներ. ինքն էլ շարունակ բանակցություններ է վարում պաշարված կղերականի հետ, սպառնում` նրա վրա իր ռեւոլվերը քաշելով, թե կսպանի նրան, եթե չգնա իր հետ։ Աշըգյանը, պաշտպանվելով իր աղաչանքներով, հաճախակի նվաղումներով, համառորեն մերժում է այդ պահանջը. թե՛ պատրիարքին եւ թե՛ նրա կողմնակիցներին վախեցնելու, մանավանդ եւ մի հայի վրեժը հանելու համար, Ճանկյուլյանը տալիս փշրում է պատրիարքարանի դահլիճում կախված օսմանյան թուրղուն (պետական զինանշանը) եւ Աբդուլ-Համիդի պատկերը։ Պատրիարքին երկար այսպես տանջելուց հետո հնչակյան շեֆը դիմում է վերջին միջոցին։ Նորից մտնում է Աշըգյանի մոտ` տանելով իր հետ մի քանի հնչակյան զինվորներ։ Ներս մտնելուն պես այս վերջիններն ուղղում են ռեւոլվերները պատրիարքի վրա, իսկ Ճանկյուլյանն ասում է, որ մի նշանով ռեւոլվերները կարձակվեն, եթե նա իսկույն չգնա իր հետ։ Եվ թշվառ հոգեւորականը չի կարողանում այլեւս տանել իրեն ցնցող սարսափները, վեր է կենում եւ անձնատուր լինում։

      Մի անզեն եւ վախից դողացող մարդուն նվաճելը մեծ հաղթություն են համարում հեղափոխականները։ Կիսաանզգա պատրիարքին դուրս են բերում փողոց։ Կիտվել է մեծ բազմություն։ Կանչում են. «Կեցցե՛ Հնչակյան կուսակցությունը», «Կեցցե՛ Հայաստան», «Կեցցե՛ ազատությունը»։ Պատրիարքին նստեցնում են կառքի մեջ, ինքը` Ճանկյուլյանն էլ նստում է նրա դիմաց եւ ցույցը վերջացած է հայտարարում։ Ժողովուրդը ցրվում է, բայց հնչակյան զինվորները գնում են կառքի ետեւից։ Հազիվ քիչ առաջ անցած` Աշըգյանը նորից ուշաթափվում է։ Նրան մտցնում են մի հույնի դեղատուն, ուր սթափեցուցիչ դեղերով ուշքի են բերում եւ նորից կառք նստեցնում։ Բայց այստեղից շատ առաջ չգնացած՝ երթը հանդիպում է թուրք հետեւակ եւ ձիավոր զորքերի, որոնց տանում էր Դերվիշ-փաշան` հայերի ցույցը ցրելու համար։ Տեղի է ունենում կռիվ զորքերի եւ հնչակյանների մեջ։ Երկու կողմից էլ ընկնում են սպանվածներ եւ վիրավորվածներ։ Աշըգյանը փոխադրվում է մերձակա տունը, ուր հարց ու փորձի է ենթարկվում։ Ճանկյուլյանը ձերբակալվում է։

      Ա՛յս էր հուլիսի 15-ի ամբողջ ցույցը։ Ի՞նչ օգուտ բերեց նա Թուրքահայաստանում անսահման տառապող հայ գյուղացիությանը։ Իրենք` հնչակյանները, ահագին նշանակություն էին տվել իրենց այդ գործին։ Այդ նշանակությունը երեւի խոշոր էր, բայց հեղափոխական ռոմանտիզմի կողմից։ Ճանկյուլյանի ռեւոլվերը եւ Աշըգյանի վրա գործադրած բռնությունները ոգեւորիչ էին, հեղափոխական դաստիարակություն էին մտցնում ամբոխի մեջ, բայց կար մի ահավոր իրականություն, որի առջեւ նսեմանում էր այդ նշանակությունը։ Հեղափոխական դաստիարակություն այնպիսի ուղղությամբ, ինչպիսին ընդգրկել էր հայ հայդուկային մտայնությունը, չպիտի ծառայեր ամբողջ հայ

Скачать книгу