Անցյալից. Գրիգորի Բաբախանյան (Լեո)

Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Անցյալից - Գրիգորի Բաբախանյան (Լեո) страница 26

Անցյալից - Գրիգորի Բաբախանյան (Լեո)

Скачать книгу

Ճաղարբեգյանի մոտ ու հիացմունքով զրույց էինք անում գյուղական երիտասարդ տերտերի հետ, որ ամեն կերպ աշխատում էր մեզ հավատ ներշնչել, թե ինքը կկատարի իր խոսքը եւ կերթա կռվելու Հայաստանի ազատության համար։ Ճաղարբեգյանը լավ խոսել գիտեր եւ մի սիրուն ճառ ասաց, մենք ամենքս համբուրեցինք տերտերի ձեռքը եւ ճանապարհ դրինք նրան։

      Գնա՞ց նա արդյոք, ես չգիտեմ։ Մոտ քառորդ դար անցնելուց հետո էր, համաշխարհային պատերազմի ժամանակ, որ ես դաշնակցական մի թերթի պատկերազարդ հավելվածի մեջ տեսա մի կամավորական խմբի նկար։ Կամավորների առաջեւից գնում էր յափնջին վրան գցած, մաուզերը բռնած մի ձիավոր։ Նկարի տակ գրված էր, թե դա դարալագյազցի տեր-Գրիգորն է, 75-ամյա հասակում։ Եվ ես հիշեցի մեր տված հրացանը։ Արդյո՞ք գնաց նա այն ժամանակ։ Բայց մի՞թե հարցը գնալ-չգնալու մեջ էր։ Հարցը մեր վերաբերմունքի մեջ էր, մեր` արդեն մորուքավոր մի խումբ մարդկանց, որ կարծում էինք, թե մի հրացան, մի քաջ մարդ ուղարկելով Թուրքիա, մենք ուժ ենք ստեղծում, որ կարող է սասանեցնել սուլթանի գահը։ Ամաչել մեր այս անծայր միամտությունից մենք չէինք կարող, որովհետեւ ամենքն էին այդպես մեր իրականության մեջ, եւ ոչ ոք չէր ամաչում։

      Մի ուրիշ գործ էլ կատարեց Շուշիի տեղական կոմիտեն, բայց այն ժամանակ ես արդեն հեռացել էի իմ ծննդավայրից։ Կոմիտեն մի ամբողջ խումբ կազմակերպեց Շուշիի դատարկապորտ երիտասարդներից, որոնք ամեն տեղ հայտնի են «լոթի» անունով։ Մինչեւ Թիֆլիս հասնելու համար, ուր նրանք պիտի մտնեին կենտրոնական կոմիտեի տրամադրության տակ, այդ լոթիները բավական փող ստացան իբրեւ ճանապարհածախս։ Բայց դուրս գալով Շուշիից` միայն մի քանի վերստ գնացին. մի կողմ թողնելով խճուղին` գնացին Խանքենդի (այժմ՝ Ստեփանակերտ) ավանը եւ ամբողջ մի շաբաթ քեֆ անելուց ու բոլոր փողերը մսխելուց հետո վերադարձան քաղաք։ Աբդուլ-Համիդը բախտավոր աստղի տակ էր ծնվել, թե չէ…

      Մի օր էլ լուր առանք, թե Դաշնակցությունը քայքայվում է։ Թիֆլիսում հրապարակ էր եկել մի նոր հեղափոխական գործիչ` լեռնային ինժեներ Կոստանդին Խատիսյանը, շատ կրքոտ մի երիտասարդ, որին որոշ չափով համարձակություն էր տալիս նրա հոր գրաված բարձր պաշտոնը պետական ծառայության մեջ։ Պատմում էին, որ նա իրենց տանն ազատորեն ուժանակ է պատրաստում հեղափոխական մեծամեծ ձեռնարկումների համար, որոնց ծրագրելու մեջ նա մեծ հմտություն էր ցույց տալիս։ Նա ձեռնարկել էր Դաշնակցության միջից մի ֆրակցիա հանել, որ պիտի գործեր ինքնուրույնաբար` իր ղեկավարությամբ եւ իր կազմած ծրագրով։ Մի օր Թիֆլիսում կազմված ֆրակցիայի կողմից Շուշի եկավ ուսուցիչ Մանուկ Աբեղյանը, որ հավաքեց մեզ` Դաշնակցության կոմիտեի անդամներիս, սկսեց բացատրել Կոստանդին Խատիսյանի ֆրակցիայի առավելությունները եւ համոզել, որ Շուշիի կոմիտեն դառնա այդ ֆրակցիայի բաժանմունքը։ Խատիսյանական ծրագրի մեջ վառ երեւակայություններ շատ կային, բայց ես այժմ մոռացել եմ դրանք։ Հիշողությանս մեջ մնացել է միայն այն, որ այդ մտքերի եւ հավանականությունների մեջ մեծ տեղ էին գրավում ուժանակային ռումբերը, որոնց պատրաստության համար նա նախագծում էր մի ամբողջ գործարան հիմնել Բուլղարիայում։ Մենք չհակաճառեցինք անգամ։ Ով ուզում է թող ազատի Հայաստանը` մենք հոժարությամբ պատրաստ ենք մեր ամսական տուրքը նրան տալ։ Դրանից ավել գործունեություն մենք նույնիսկ չէինք իմացել եւ չգիտեինք։

      Բայց Խատիսյանի

Скачать книгу