Անցյալից. Գրիգորի Բաբախանյան (Լեո)
Чтение книги онлайн.
Читать онлайн книгу Անցյալից - Գրիգորի Բաբախանյան (Լեո) страница 29
Դաշնակցական գաղափարախոսները մեզ հավատացնում են, թե այս ներածությունը կարդացված եւ ընդունված չի եղել 1892-ի ընդհանուր ժողովում, այլ գրվել է հետո, երբ ընդհանուր ժողովն իր ընտրած հատուկ հանձնաժողովին հանձնարարել է իր ընդունած ծրագրային որոշումների վերջնական խմբագրությունը։ Խմբագրական հանձնաժողովը, գտնելով, որ լավ չէ միմիայն չոր ու ցամաք կազմակերպչական կանոններ դնել ծրագրի մեջ, որոշել է տալ եւ մի ընդհանուր ներածություն, որի հորինումը հանձնել է իր անդամներից մեկին` մարքսիստ Ստեփան Զորյանին89 (Ռոստոմ, «Քոթոթ» անվանված), որի մտքի արդյունքն է կազմում ներածությունը։ Մի գործ, որ վերին աստիճանի բնորոշ է նորակազմ հեղափոխական մարմնի համար։ Այստեղ չկա հնչակյան ծրագրի սկզբում դրված «մարքսիստական» հայեցակետը։ Այստեղ «մարքսիզմն» ընդունվում էր քողարկված ձեւի տակ, ակնարկների մանվածապատ եւ մշուշապատ դարձվածքների մեջ։ Պետք է նկատի առնել, որ հնչակյան սոցիալիզմը խրտնեցնում էր շատ շատերին։
Դաշնակցությունը զգուշանում էր բուրժուական հասարակությանը խրտնեցնելուց, քանի որ իր ամբողջ գործունեությունը հիմնում էր հենց այդ հասարակության աջակցության վրա։ Մթնեցնելու, հետք կորցնելու նպատակ ուներ, անշուշտ, եւ ներածության լեզուն` իբր թե թուրքահայոց բարբառ, որ, սակայն, թուրքահայի ձեռքով չէր գործածված, այլ ռուսահայի90։ Բայց միեւնույն ժամանակ, չէր կարելի մի ժողովրդական-ազատագրական շարժում ծրագրել քաղաքական հողի վրա` առանց հաղորդելու նրան ռամկավարական եւ ընկերվարական բովանդակություն։ Ուստի Դաշնակցությունն ստիպված էր կես բերանով ընդունել եւ սոցիալիզմը։ «Դրոշակի» մեջ նա էլ, Հնչակյան կուսակցության նման սոցիալիզմը հայտարարում էր հեռավոր նպատակ եւ այնուհետեւ երկար ժամանակ կա՛մ բոլորովին չէր խոսում, կա՛մ շատ քիչ էր խոսում այդ մասին։
Այսպես, ուրեմն մի երեսով դեպի բուրժուազիա, մյուս երեսով` դեպի սոցիալիզմ։ Այս երկերեսությունը մնաց կազմակերպության ամենագլխավոր հատկանիշը, եւ այսպես մինչեւ վերջը։ Դաշնակցության մեջ տեղ ուներ թե՛ նացիոնալիստ-պահպանողական թուրքահայ խմբապետը, եւ թե՛ սոցիալիստական վարդապետության իբր հարած երիտասարդ ուսանողը։ Ամեն մեկը հավատում էր, թե իր ասվածն է պաշտպանվում Դաշնակցության մեջ։ Ավելացնեմ, սակայն, որ Հնչակյան կուսակցության մեջ էլ դրությունն այս կողմից շատ լավ չէր։ Առհասարակ թուրքահայերը, իբրեւ արդյունաբերական մի շատ հետամնաց երկրի ժողովուրդ, միշտ էլ խորթ մնացին ընկերվարական շարժումներին, եւ թուրքահայ դատի համար մղվող պայքարը նկատում էին բացառապես իբրեւ ազգայնական գործ։ Առաջ ապրելու հնարավորություն գտնել եւ ապա միայն որոշել, թե
89
Ռոստոմ (Ստեփան Զորյան) (1867-1919) – ՀՅԴ երեք հիմնադիրներից, մասնագիտությամբ գյուղատնտես, քաղաքականություն է մտել որպես նարոդնիկ, ՀՅԴ ծրագրի տեսական մասի հեղինակը, «Դրոշակ» թերթի խմբագիր։
90
Լեզվական փոքր-ինչ վերլուծությունը ցույց է տալիս, որ այս եւ հետագա տողերի հեղինակները ոչ միայն ռուսահայեր են, այլ նաեւ ռուսական կրթությամբ անձինք, եթե իհարկե Լեոն ինքը միջամտություն չի կատարել մեջբերման մեջ, ինչը գրեթե անհավանական է։